Այզեկ Ռոզենբերգ
Այզեկ Ռոզենբերգ (անգլ.՝ Isaac Rosenberg,նոյեմբերի 25, 1890[1][2], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 3, 1918[3], Առաս[3]), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, Առաջին համաշխարհային պատերազմի ամենահայտնի բրիտանացի բանաստեղծ-ականատեսներից մեկը[4]։
Այզեկ Ռոզենբերգ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1890[1][2] |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 3, 1918[3] (27 տարեկան) |
Մահվան վայր | Առաս[3] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ և գրող |
Isaac Rosenberg Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոզենբերգը ծնվել է Դաուգավպիլսից Անգլիա ժամանած հրեա էմիգրանտների ընտանիքում[5]։ 1897 թվականին Ռոզենբերգները տեղափոխվում են Լոնդոն, որտեղ բացում են մսագործական խանութ։ 14 տարեկանում Այզեկը սկսում է սովորել փորագրություն։ Հետագայում ընտանիքի ընկերների ֆինանսական օգնությամբ նա սովորում է Լոնդոնի Սլեյդ Գեղարվեստի դպրոցում։
Ստեղծագործություններ
խմբագրելՌոզենբերգը, բացի նկարչության հանդեպ իր կիրքից, գրել է նաև բանաստեղծություններ, որոնք ուղարկել է տարբեր թերթեր և ամսագրեր[6]։ 1912 թվականին նա իր միջոցներով հրատարակել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ Գիշեր և ցերեկ, որը կրել է Ջոն Քիթսի և Պերսի Բիշի Շելլիի ազդեցությունը[7]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում Ռոզենբերգը ծանոթանում է հայտնի բարերար Էդվարդ Մարշի հետ, ով տաղանդավոր երիտասարդին օգնել է տարբեր ձևերով, նրան ծանոթացրել այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Էզրա Փաունդը, Ֆորդ Մեդոքս Բրաունը և Ջեյմս Ջոյսը[8]։ 1913 թվականին Ռոզենբերգը առողջական պատճառներով ստիպված է լինում մեկնել Հարավային Աֆրիկա, ապրում է Քեյփթաունում և նկարում է բազմաթիվ նկարներ։ 1915 թվականին նա վերադարձել է Անգլիա, որից հետո կամավոր մեկնել է Ֆրանսիայում ռազմաճակատ։ Ռոզենբերգի լավագույն բանաստեղծական ստեղծագործությունները լույս են տեսել նրա մահից հետո[9]։
Մահ
խմբագրելԱյզեկը մահացել է Արասի ճակատամարտում մղվող մարտերին։ Նկարչի մարմինը այդպես էլ չի գտնվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #121816877 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.theguardian.com/books/2003/nov/08/featuresreviews.guardianreview1
- ↑ Vivien Noakes (Editor.) Isaac Rosenberg. Oxford: Oxford University Press, 2008. See: Chronological Summary of Isaac Rozenberg's Life, pp. XXYII – XXXYI. During discussions of immigration issues in the House of Commons it was revealed that in Boys Department of the Baker Street Board School, Stepney, in 1901, there were "280 foreigners as against 29 English" pupils. — Great Britain. Parliament. – 1902, p. 1274
- ↑ Sewell, Brian (2008 թ․ ապրիլի 25). «Who was Isaac Rosenberg?». This is London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ David Boyd Haycock (2009). A Crisis of Brilliance: Five Young British Artists and the Great War. Old Street Publishing (London). ISBN 978-1-905847-84-6.
- ↑ The Forgotten Jewish Great War Poet, Revived: Long-gone writer is introduced to new readers with the help of graphic art, Tablet, 8 January 2015.
- ↑ Field, F. (1991). British and French writers of the First World War: Comparative studies in cultural history. Cambridge, England: Cambridge University Press, p. 235.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այզեկ Ռոզենբերգ» հոդվածին։ |