Թոմաս Գրեյ
Թոմաս Գրեյ (անգլ.՝ Thomas Gray, դեկտեմբերի 26, 1716[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 30, 1771[1][2][4][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), 18-րդ դարի անգլիացի պոետ-սենտիմենտալիստ, ռոմանտիզմի նախակարապետ, գրականության պատմաբան։
Թոմաս Գրեյ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1716[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 30, 1771[1][2][4][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] |
Գերեզման | Բաքինհեմշիր |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Փիթերհաուս և Իթըն քոլեջ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ և գրող |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Thomas Gray Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹոմաս Գրեյը ծնվել է 1716 թվականի դեկտեմբերի 26-ին Կորնխիլում, Լոնդոնի արվարձանում բորսային միջնորդի և դերձակուհու ընտանիքում[6]։ Նա ապրել է իր մոր հետ այն բանից հետո, երբ մայրը բաժանվել է հոգեկան հիվանդ հորից[7]։ Նա սովորել է Իթընի քոլեջում։
1734 թվականին Գրեյը տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ էլ սկսվել է նրա գրական գործունեությունը։
Թոմաս Գրեյը գրել է նաև կլասիցիզմի ոճի ստեղծագործություններ, սակայն դրանք այսօր քիչ են հայտնի ի տարբերություն նրա սենտիմենտալ բանաստեղծությունների։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Եղերերգություն գյուղական գերեզմանոցում»-ն է (1750), որը համարվում է գերեզմանոցային պոեզիայի ամենահայտնի տեքստերից մեկը։ Մեկ այլ հայտնի ստեղծագործություն է «Բարդ» („The Bard“) Ներբողը։ Հայտնի է նաև իր կելտական և սկանդինավյան պոեզիային դիմելով («Չարաբաստիկ քույրերը», «Օդինի վայրէջքը») և «Անգլիական պոեզիայի պատմությունը» պատմա-գրական աշխատանքով[8]։
Թոմաս Գրեյը մահացել է 1771 թվականի հուլիսի 30-ին Քեմբրիջում։
1971 թվականին ծննդյան 255-ամյակին և 200-րդ տարելիցին Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը թողարկել է նամականիշ 5 պենս արժեքով։
Գրականություն
խմբագրել- Венгерова З. А. (1890–1907). «Грей, Томас». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Mack, Robert L. (2000). Thomas Gray: A Life. Yale University Press. ISBN 978-0-300-08499-3.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Грей Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ The Broadview Anthology of British Literature, Second Edition: Concise Edition. — Broadview Press. — 1711 с.
- ↑ «§1. Gray's family and life. VI. Gray. Vol. 10. The Age of Johnson. The Cambridge History of English and American Literature: An Encyclopedia in Eighteen Volumes. 1907–21». www.bartleby.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Thomas Gray | English poet». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Thomas Gray Archive(անգլ.)
- Անգլիական սենտիմենտալիզմի պատմություն(ռուս.)
- Սենտիմենտալիզմը Թոմաս Գրեյի աշխատանքում(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Գրեյ» հոդվածին։ |