Էլիզաբեթ Գասկելլ (անգլ.՝ Elizabeth Gaskell, սեպտեմբերի 29, 1810(1810-09-29)[1][2][3][…], Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 12, 1865(1865-11-12)[1][2][3][…], Ալթոն, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][5]), վիկտորյան ժամանակաշրջանի անգլիացի գրող։

Էլիզաբեթ Գասկելլ
Elizabeth Gaskell
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Elizabeth Cleghorn Stevenson
Ծնվել էսեպտեմբերի 29, 1810(1810-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԿենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 12, 1865(1865-11-12)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԱլթոն, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][5]
Գրական անունCotton Mather Mills[6]
Մասնագիտությունգրող, վիպասան և կենսագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ուշագրավ աշխատանքներThe Life of Charlotte Brontë? և Cranford?
ԱմուսինՈւիլիամ Գասկելլ[7]
ԶավակներFlorence Elizabeth Gaskell?[7][8]
 Elizabeth Gaskell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Գասկելլը ծնվել է 1810 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում։ Նրա հայրը քահանա էր Ֆելզուորթ քաղաքում։ Վաղ հասակում զրկվել է մորից և նրա դաստիարակությունը ստանձնել է մորաքույրը։ 1823 թվականից սովորել է Սթրաթֆորդ-օն-Էյվոնի գիշերօթիկ դպրոցում։ 1832 թվականին ամուսնացել է Ուիլյամ Գասկելլի հետ, ով քահանա էր Մանչեստրում։ Այս ամուսնությունից ունեցել է չորս դուստր և մեկ որդի։ Վախճանվել է 1865 թվականի նոյեմբերի 12-ին Ալթոնում։

Ստեղծագործություններ խմբագրել

Էլիզաբեթ Գասկելլը գրել սկսել է իր միակ որդու ողբերգական մահվանից հետո, ով մանուկ հասակում վախաճանվել է քութեշից։ Այս հիվանդության հանդեպ հեղինակի վախն իր արտացոլումն է գտել նրա «Կանայք և դստրեր» անավարտ վեպում։ Գասկելլի առաջին լուրջ ստեղծագործությունը «Մերի Բարթոն» վեպն է, որտեղ գրողը պատկերել է Մանչեստր քաղաքի հասարակ բնակիչների կյանքը։ «Քրենֆորդ» վեպում վառ գույներով պատկերել է գավառական քաղաքի և նրա բնակիչների առօրյան, իսկ «Ռութ» վեպում հեղինակի կողմից անդրադարձ է կատարվել կնոջ սոցիալական և իրավական իրավիճակի մի շարք հարցերին։ Գասկելլի ստեղծագործական ժառանգության գագաթնակետն է համարվում «Հյուսիս և հարավ» վեպը, որում վառ կերպով արտահայտվել են գրողի կրոնական և զգայական հայացքները։ Էլիզաբեթ Գասկելլի գրչին է պատկանում Շառլոթ Բրոնտեի կենսագրությունը։

Մատենագիտություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • 1848 - «Մերի Բարթոն» (Mary Barton)
  • 1853 - «Քրենֆորդ» (Cranford)
  • 1853 - «Ռութ» (Ruth)
  • 1854 - 1855 - «Հյուսիս և հարավ» (North and South)
  • 1863 - «Սիլվիի երկրպագուները» (Sylvia's Lovers)
  • 1865 - «Կանայք և դստրեր» (Wives and Daughters)

Վիպակներ և պատմվածքներ խմբագրել

  • 1850 - «» (The Moorland Cottage)
  • 1851 - «» (Mr. Harrison's Confessions)
  • 1852 - «» (The Old Nurse's Story)
  • 1855 - «» (Lizzie Leigh)
  • 1859 - «» (My Lady Ludlow)
  • 1859 - «» (Round the Sofa)
  • 1861 - «» (Lois the Witch)
  • 1863 - «» (A Dark Night's Work)
  • 1864 - «» (Cousin Phillis)

Պատմվածքներ խմբագրել

  • 1847 - Libbie Marsh's Three Eras
  • 1847 - The Sexton's Hero
  • 1848 - Christmas Storms and Sunshine
  • 1849 - Hand and Heart
  • 1850 - The Well of Pen-Morfa
  • 1850 - The Heart of John Middleton
  • 1851 - Disappearances
  • 1852 - Bessy's Troubles at Home
  • 1852 - The Old Nurse's Story
  • 1853 - Cumberland Sheep-Shearers
  • 1853 - Morton Hall
  • 1853 - Traits and Stories of the Huguenots
  • 1853 - My French Master
  • 1853 - The Squire's Story
  • 1855 - Half a Life-time Ago
  • 1854 - Company Manners
  • 1856 - The Poor Clare
  • 1858 - The Doom of the Griffiths
  • 1858 - Right at Last
  • 1858 - The Manchester Marriage[9]
  • 1859 - The Haunted House[10]
  • 1859 - The Crooked Branch
  • 1859 - The Half-brothers
  • 1860 - Curious If True
  • 1861 - The Grey Woman
  • 1863 - The Cage at Cranford
  • 1863 - Crowley Castle

Չափածո երկեր խմբագրել

  • 1837 - Sketches Among the Poor

Վավերագրական երկեր խմբագրել

  • 1855 - An Accursed Race
  • 1857 - The Life of Charlotte Brontë
  • 1854 - French Life

Էկրանավորում խմբագրել

  • 2004 - «Հյուսիս և հարավ» (հեռուստասերիալ), ռեժիսոր՝ Բրայան Պերսիվալ, ըստ համանուն վեպի
  • 2007 - «Քրենֆորդ» (հեռուստասերիալ), ռեժիսորներ՝ Սայմոն Կյորտիս և Սթիվ Հարդսոն, ըստ «Կրենֆորդ», «Միլեդի Լադլոու» և «Պարոն Հարրիսոնի խոստովանությունը» վեպերի

Գրականություն խմբագրել

  • Alison Chapman (Hrsg.)։ Elizabeth Gaskell. „North and South“; a reader's guide to essential criticism. Palgrave Macmillan, Basingstoke 1999, ISBN 1-84046-037-7.
  • Patsy Stoneman (Hrsg.)։ North and South. Wordsworth Edition, Ware, Hertfordshire 2002, ISBN 1-85326-093-2.
  • Elizabeth Gaskell: Norden und Süden. Illustrierte Sonderausgabe inkl. der Analyse "Wer war der echte John Thornton?" Ins Deutsche übertragen von Roswitha Geyss. Tredition, Hamburg 2015, Hardcover : ISBN 978-3-7323-5651-5, Paperback : ISBN 978-3-7323-5650-8, E-Book : ISBN 978-3-7323-5652-2.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 https://gaskellsociety.co.uk/elizabeth-gaskell/
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 7,0 7,1 Kindred Britain
  8. Lundy D. R. The Peerage
  9. A chapter of A House to Let, co-written with Charles Dickens, Wilkie Collins, and Adelaide Anne Procter
  10. Co-written with Charles Dickens, Wilkie Collins, Adelaide Proctor, George Sala and Hesba Stretton.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էլիզաբեթ Գասկելլ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 693