Ջեյմս Թոմսոն
Ջեյմս Թոմսոն (անգլ.՝ James Thomson, սեպտեմբերի 11 (22), 1700[1], Ednam - օգոստոսի 27 (սեպտեմբերի 7), 1748[2], Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի գրող և դրամատուրգ, հայտնի է իր «Տարվա եղանակներ» ստեղծագործության շնորհիվ (անգլ.՝ The Seasons): Թոմսոնը «Կառավարի'ր, Բրիտանիա» բրիտանական հայրենասիրական երգի բառերի հեղինակն է[3]։
Ջեյմս Թոմսոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11 (22), 1700[1] |
Ծննդավայր | Ednam |
Մահացել է | օգոստոսի 27 (սեպտեմբերի 7), 1748[2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան |
Երկեր | Կառավարի՛ր, Բրիտանիա և The Seasons? |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
James Thomson Վիքիպահեստում |
1715 - 1719 թվականներին Թոմսոնը սովորել է Էդինբուրգի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է լատիներեն, հունարեն և փիլիսոփայություն։ Համալսարանն ավարտելուց հետո ապրել է Էդինբուրգում, դարձել է «Grotesque Club» գրական շրջանակի անդամ։ Հրապարակել է բանաստեղծություններ «Edinburgh Miscellany» հրատարակչությունում[4]։ 1725 թվականին Թոմսոնը ընկերոջ` բանաստեղծ Դեյվիդ Մոլիեթի հետ տեղափոխվել է Լոնդոն։
Տարվա եղանակներ
խմբագրելԹոմսոնն իր «Տարվա եղանակներ» շարքից «Ձմեռ» առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1726 թվականին։ 1727 թվականին լույս է տեսել երկրորդ մասը` «Ամառ», 1728 թվականին՝ «Գարունը», իսկ վերջին մասը` «Աշունը», լույս է տեսել 1730 թվականին։ Հետագայում տվյալ գրական ստեղծագործության հեղինակային իրավունքները հիմք դարձան երկու դատավարությունների համար, որոնք հեղինակային իրավունքի զարգացման կարևոր փուլեր դարձան` Միլարն ընդդեմ Թայլորի և Դոնալդսոնն ընդդեմ Բեկետի։
Գերմանացի բանաստեղծ Բարթոլդ Բրոքսը (գերմ.՝ Barthold Heinrich Brockes) Թոմսոնի պոեմը թարգմանել է գերմաներեն։ Հետագայում այս թարգմանությունը հիմք հանդիսացավ ավստրիացի բանաստեղծ և դիվանագետ Գոթֆրիդ վան Սվիտենի համանուն ստեղծագործության համար, որն էլ իր հերթին օգտագործվել է որպես լիբրետո Հայդնի «Տարվա եղանակներ» օրատորիայի համար (1801):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118622277 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 11 September is the date of birth given in Murdoch, Patrick, 'An Account of the Life and Writings of Mr. James Thomson', in The Works of James Thomson (1762), vol. i, p.i.
- ↑ Robert Sheilds, 'Mr James Thomson' in Theophilus Cibber, Lives of the Poets of Great-Britain and Ireland (1753), vol. v, p.190.
Արտաքին հղումներ
խմբագրել- Веселовский Ю. А. (1890–1907). «Томсон, Джемс (поэт)». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Биография Джеймса Томсона(անգլ.)
- Электронная библиотека поэзии Джеймса Томсона(անգլ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Թոմսոն» հոդվածին։ |