Բացել գլխավոր ցանկը

Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ

Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ (անգլ.՝ William Makepeace Thackeray, հուլիսի 18, 1811(1811-07-18)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][11], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[12] - դեկտեմբերի 24, 1863(1863-12-24)[1][2][3][4][5][6][7][8][9][10][13][11][14][11], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող։

Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ
անգլ.՝ William Makepeace Thackeray
William Makepeace Thackeray by Jesse Harrison Whitehurst-crop.jpg
Ծնվել էհուլիսի 18, 1811(1811-07-18)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][11]
ԾննդավայրԿալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[12]
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1863(1863-12-24)[1][2][3][4][5][6][7][8][9][10][13][11][14][11] (52 տարեկանում)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան և արձակ
Լեզուանգլերեն[1]
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Չարտերհաուս դպրոց և Քեմբրիջի համալսարան
Ժանրերերգիծանք, վեպ և էսսե
Ուշագրավ աշխատանքներՍնափառության տոնավաճառ
ԶավակներԱննե Իսաբելլա Թեքերեյ Ռիչի[15] և Harriet Stephen?[8]
William Makepeace Thackeray's signature.jpg
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ Վիքիքաղվածքում
William Makepeace Thackeray Վիքիպահեստում

Հեղինակել է երգիծական, կենցաղային ու պատմական վեպեր, բանաստեղծություններ, երգիծական և գրական-քննադատական էսսեներ։ Առավել հայտնի է իր «Սնափառության տոնավաճառ» (Vanity Fair, 1848), «Սնոբների գիրքը» վեպերով։

Իր գրքերի մեծ մասը ինքն է նկարազարդել. մոտ 2000 նկար է ամփոփված «Թեքերեյանա» (1875) գրքում[16]։

ԿենսագրությունԽմբագրել

 
Թեքերեյի աճյունը Լոնդոնում

Թեքերեյը ծնվել է 1811թ. Հնդկաստանում՝ Կալկաթայում, որտեղ նրա հայրը գաղութային կառավարության մեջ դատավոր էր և գլխավոր հարկահավաք։ Հոր մահից հետո վեց տարեկանում նրան ուղարկում են Անգլիա, որտեղ նա սովորում է Չարտեր-Հաուս դպրոցում, ապա ընդունվում է Քեմբրիջի համալսարանը, որը սակայն չի ավարտում։ Հորից ստացած ժառանգությունը նրան հնարավորություն է տալիս ապրել ավելի ազատ կյանքով, և նա որոշ ժամանակ ապրում է Գերմանիայում՝ Վեյմարում, ծանոթանում է Գյոթեի հետ, լինում է Իտալիայում, Ֆրանսիայում: Նա Փարիզից հոդվածներ էր ուղարկում անգլիական թերթերին փարիզյան նկարիչների, ֆրանսիական գեղանկարչության, աղմուկ հանած դատական գործերի մասին և այլն։ Ինքն էլ օժտված անձնավորություն էր. նկարում էր։ Իր ստեղծագործական կյանքը Թեքերեյն սկսել է որպես լրագրող և հանդես է եկել ժամանակի հայտնի ամսագրերում։ Նա քննադատում էր Անգլիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, անգլիական իմպերիալիզմը, գաղութարարությունը, պառլամենտական երկու կուսակցությունների՝ թորիների և վիգերի պայքարը, որը ոչ մի կերպ չէր հանգեցնում անգլիական կյանքի բարելավմանը, քննադատում էր նաև Լուի Ֆիլիպի քաղաքականությունը և հանդես էր գալիս ճնշվող իռլանդական ժողովրդի պաշտպանությամբ։

ՍտեղծագործություններԽմբագրել

 
Թեքերեյի ծաղրանկարը նկարված իր իսկ կողմից

Իր ստեղծագործության առաջին շրջանում Թեքերեյը գրում է «Կետրին» վեպը, որի մեջ նա ներկայացնում է մի հանցագործ կնոջ, որն օգնում է սիրեկանին սպանելու իր ամուսնուն, ավելի շահավետ ամուսնության հույսով։ Թեքերեյը չի պճնում իրականությունը, այլ պատկերում է ավանտյուրիստ, արկածախնդիր կնոջը, որը սպանում է ամուսնուն։ Ժամանակի գրաքննադատությունը տհաճությամբ էր ընդունում այն ստեղծագործությունները, որոնց մեջ իրականությունը ներկայացված էր մերկ ձևով։ Եվ անպայման ցանկանում էին, որ ստեղծագործությունն ավարտվի երջանիկ վախճանով։ Բայց ինչպես հետո Թոմաս Հարդին պիտի գրի, Թեքերեյը ևս գտնում էր՝ «թող վերջապես լինի ճշմարտությունը»: Նա գրում է նաև «Բարրի Լինդոնի կարիերան» վեպը։ Գրված է Բարրի անունից՝ հեղինակի մեկնաբանություններով։ Բարրին աղքատացած այն ազնվականներից էր, որոնք փորձում էին պահպանել իրենց տոհմական ամբարտավանույթունը՝ առուծախի առարկա դարձնելով իրենց անունը, զենքը, հայրենիքը։ Մեծացել էր Իռլանդիայում, ծառայում էր մե՛կ անգլիական բանակում, մե՛կ պրուսական, սպանում էր, կողոպտում, և՛ յուրայիններին, և՛ օտարներին։ Նույնքան նողկալի է նաև նրա մասնավոր կյանքը։ Իր մեկնաբանություններում Թեքերեյը գրում է, որ Բարրի պատմությունը տիպիկ է և խրատական։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Makepeace Thackeray
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 The Peerage — ed. size: 717826
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Encyclopædia Britannica
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Discogs — 2000.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 11,9 NooSFere — 1999.
  12. 12,0 12,1 12,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118621483 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  13. 13,0 13,1 13,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  14. 14,0 14,1 14,2 filmportal.de — 2005.
  15. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 907.
  16. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ էջ 467 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են