Էդվարդ Լիր

բրիտանացի նկարիչ, պատկերազարդող, գրող և բանաստեղծ

Էդվարդ Լիր (անգլ.՝ Edward Lear, մայիսի 12, 1812(1812-05-12)[1][2][3][…], Հայգեյթ, Միացյալ Թագավորություն - հունվարի 29, 1888(1888-01-29)[1][2][3][…], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4][5][6]), անգլիացի բանաստեղծ, նկարիչ։

Էդվարդ Լիր
անգլ.՝ Edward Lear
Ծնվել էմայիսի 12, 1812(1812-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՀայգեյթ, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էհունվարի 29, 1888(1888-01-29)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՍան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա[4]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, նկարազարդող, նկարիչ, վիպասան, թռչնաբան, կատակերգու և երգիծաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ժանրերբնանկար և թռչնաբանություն
Ուշագրավ աշխատանքներThe Book of Nonsense?
Изображение автографа
 Edward Lear Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդվարդ Լիրը ծնվել է 1812 թվականի մայիսի 12-ին Հյուսիսային Լոնդոնի Հոլլովեյ արվարձանում։ Էնն Քլարք Սքերեթի և Ջերեմիա Լիրի 21-րդ զավակն էր։ Հայրը աշխատում էր շաքարի բիրժայում որպես միջնորդ (մակլեր)։ Էդվարդի խնամքի ու դաստիարակության հարցերով զբաղվել է նրա ավագ քույրը՝ Էննը։ Երբ լրացավ Էդվարդի 15 տարին, Էննը և նա առանձնացան ընտանիքից ու բնակություն հաստատեցին մի նոր տան մեջ։ Եվ քանի որ դեռ վաղ հասակից էր դրսևորվել Էդվարդի գեղանկարչական տաղանդը, շուտով նա աշխատանքի անցավ որպես գրքեր նկարազարդող։ Իսկ 19 տարեկանում լույս ընծայեց իր առաջին գիրքը՝ «Փսիթացիդների կամ՝ թութակների ընտանիքի նկարազարդումներ» խորագրով։ Ի դեպ, Լիրը առաջինն էր անգլիացի անվանի նկարիչների մեջ, որ թռչունների զարդանկարներ ստեղծում էր՝ դիտելով դրանց բնության մեջ, այլ որ թե խրտվիլակները զննելով։ Նկարչության բնագավառում նա ուշագրավ գործեր է ստեղծել նաև որպես բնանկարիչ. գլխավորապես իր ճամփորդությունների ընթացքում ճեպանկարներ է արել և հետագայում մշակել, կատարելագործել դրանք։ Էդվարդ Լիրի նկարչական հիշարժան աշխատանքներից են նաև Ալֆրեդ Թենիսոնի բանաստեղծությունների ժողովածուի նկարազարդումները։ Ուշագրավ է և այն, որ Թենիսոնի ստեղծագործությունների հիման վրա Բլեյքը գրել է նաև երաժշտական տասներկու գործ։

1846 թվականին Լիրը հրատարակեց իր գլխավոր ժողովածուն՝ «Նոնսենսի գիրքը». այս վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Անմտությունների գիրք»։ Ժողովածուն ներառում էր զվարճալի լիմերիկներ։ Բանաստեղծության այս տեսակը շատ շուտով մեծ տարածում ու ժողովրդականություն ձեռք բերեց։ Էդվարդ Լիրի «նոնսենսային» ոճը զգալի ազդեցություն է գործել իր ժամանակակից մի շարք բանաստեղծների ու գրողների՝ Լուիս Քերոլի, ֆրանսիացի սյուրռեալիստների, ռուս օբերիուիտների, ինչպես նաև նորագույն շրջանի ռուս բանաստեղծ Դանիիլ Խարմսի ստեղծագործական ոճի վրա։

1848-1849 թվականներին Էդվարդ Լիրը ճամփորդել է, եղել Հունաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, իսկ 1873-1875 թվականներին կատարած ճանապարհորդության ժամանակ այցելել է Հնդկաստան, Ցեյլոն և, հավատարիմ իր սովորությանը, այս երկու ճամփորդությունների ընթացքում էլ մեծ թվով բնանկարներ է հեղինակել։

Դեռ մանուկ հասակից Լիրը առողջական շատ և լուրջ խնդիրներ ուներ. տառապում էր ընկնավորությամբ, բրոնխիտով, ասթմայով, իսկ հասուն տարիքում դրանց գումարվեց նաև տեսողության մասնակի կորուստը։ Նա հոգեպես շատ է տառապել հատկապես իր ընկնավորության պատճառով, մարդկանց շրջապատում միշտ նեղված է զգացել իրեն, թեև գրեթե միշտ կանխավ կռահել է նոպայի պահը և հասցրել է առանձնանալ։ Արդեն յոթ տարեկանում նրա մոտ նկատվել են ընկճախտի նշաններ, հիվանդագին մելամաղձություն...

Բանաստեղծը վախճանվեց 1888 թվականի հունվարի 29-ին, Իտալիայում՝ հերթական ճանապարհորդության ժամանակ։ Նրա աճյունը ամփոփվել է Սան Ռեմո քաղաքի գերեզմանատանը։ «Բիթլները» հիշատակում են նրան իրենց «Paperback writer» երգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edward Lear (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Edward LearOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118779095 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Metropolitan Museum of Art (New York, N.Y.), and Katharine Baetjer. 2009. British paintings in the Metropolitan Museum of Art, 1575-1875. New York: Metropolitan Museum of Art. p. 270. 1588393488
  6. Vivian Noakes says Lear's birth certificate gives 13 May as his birthdate but says "there is some doubt about the exact date". Noakes, Vivien. 1986. Edward Lear, 1812-1888. New York: H.N. Abrams. p. 74. 0810912627

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էդվարդ Լիր հոդվածին
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Լիր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Լիր» հոդվածին։