«Պեռլ-Հարբորը» (անգլ.՝ Pearl Harbor) ռազմական մելոդրամա է, որի ռեժիսորը Մայքլ Բեյն է։ Ֆիլմը երեք գլխավոր հերոսների սիրային եռանկյունու պատմություն է, որը տեղի է ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունների ժամանակ։ Ֆիլմը ստացել է Օսկար (լավագույն հնչյունային օպերատոր) և ներկայացվել է Ոսկե Գլոբուսի։

Պեռլ Հարբոր
անգլ.՝ Pearl Harbor
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և դրամա
ԹեմաՀարձակում Փերլ Հարբորի վրա, օդագնացություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Բրիտանիայի ճակատամարտ և Doolittle Raid?
Թվականմայիսի 25, 2001[1], հուլիսի 4, 2001[2], հունիսի 7, 2001[3] և 2001
Լեզուճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՄայքլ Բեյ
ՊրոդյուսերՄայքլ Բեյ և Ջերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակՌենդալ Ուոլես
ԴերակատարներԲեն Աֆլեք[4], Ջոշ Հարթնեթ, Քեյթ Բեքինսեյլ, Քյուբա Գուդինգ կրտսեր, Թոմ Սայզմոր, Ջոն Վոյթ, Քոլմ Ֆիորի, Ալեք Բոլդուին, Մակո Իվամացու, Ջենիֆեր Գարներ, Ջեյմի Քինգ, Սառա Ռյու, Մեթյու Դևիս, Յուեն Բրեմներ, Ուիլյամ Լի Սքոթ, Մայքլ Շենոն, Լիլանդ Օրսեր, Քերի-Հիրոյուկի Տագավա, Սքոթ Ուիլսոն, Փիթեր Ֆերթ, Դեն Էյքրոյդ, Քիմ Քոութս, Էնդրյու Բրինյարսկի, Քեթրին Քելներ, Էրիկ Քրիստիան Օլսեն, Գլեն Մորշաուեր, Գրեմ Բեքել, Գայ Թորի, Ջոն Դիհլ, Josh Green?, Նիկոլաս Ֆարել, Ռաֆայել Սբարջ, Շոն Ֆերիս, Ted McGinley?, Թոմ Էվերեթ, Թոմաս Արանա, Թոնի Քարրան, Ուիլյամ Ֆիչտներ, Ջոն Ֆուձիոկա[5], Ջեսի Ջեյմս[5], Սոն Կան[5], Ջեֆ Ուոդլոու[5], Scott Wiper?[5], Բեթ Գրանթ[5], Շոն Գան[5], Դենիել Մեյս[5], Mark Weiler?[5], Ջոն Փայփեր Ֆերգյուսոն[5], Max Thayer?[5], Ստիվ Ռանկին[5], Ֆրեդերիկ Քոլեր[5], Մայքլ Շամուս Ուայլզ[5], Իեն Բոեն[5], David Rountree?[5], Պին Վու[5], Ուինսթոն Չերչիլ[5], Robert Jayne?[5], Յուջի Օկումոտո[5], Lindsey Ginter?[5], Ben Easter?[5], David Kaufman?, Reiley McClendon?, Madison Mason? և Seth Sakai?
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրՃապոնիա, Անգլիա և Թենեսի
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Հոնոլուլու, Հավայի[6], Սան Դիեգո, Բադմինտոն հաուս[6], Ford Island?[6], Duxford?[6], Սան Պեդրո[6], Փերլ-Հարբոր[6], Van Nuys Airport?[6], Tustin?[6] և Կալիֆոռնիա[6]
ԿինոընկերությունTouchstone Pictures և Jerry Bruckheimer Productions
Տևողություն183 րոպե
Շահույթ449 200 000 $[7]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ռեյվ ՄակՔոուլին և Դենի Ուոլքերը մանկության ընկերներ են ԱՄՆ-ի Թենեսի նահանգից։ Նրանք մեծացել են միասին և իրար ասես եղբայր են եղել։ Մանկության տարիներից սկսած նրանց հետաքրքրել է ավիացիան, ռազմական օդանավերը․ և նրանք դառնում են ԱՄՆ Զինված Ուժերի Օդային Կորպուսի օդաչուներ։ Ռեյվը սիրային հարաբերություններ է սկսում բուժքույր Էվելինի (Քեյթ Բեքինսեյլ) հետ։ Սակայն նրանք միմյանց հետ չեն մնում։ Ռեյվը միանում է «Արծվի Էսկանդորին» և մեկնում է Անգլիա, որպեսզի կասեցնի գերմանացիների ռազմաօդային հարվածները։ Դա տեղի է ունենում հենց այն ժամանակ երբ Դենիին և Էվելինին ծառայելու համար տեղափոխում են՝ Պեռլ Հարբոր,Հավայան կղզիներ։ Լուր է գալիս այն մասին որ Ռեյվը մահացել է մարտի ժամանակ։ Դենին շարունակ մխիթարում էր Էվելինին, այդպես մի քանի ամիս հետո նրանք հասկացան որ սիրում են միմյանց։ Նրանց մոտ ամեն ինչ շատ լավ էր ընդանում։ Բայց ահա մի օր շատ անսպասելի հայտնվում է Ռեյվը։ Պարզվում է որ նա ողջ է մնացել, հասցնելով դուրս գալ խորտակվող ինքնաթիռից և նա փրկվել է ֆրանսիացի ձկնորսների կողմից։ Իսկ Կարմիր Խաչը նրան ուղարկել է իր հայրենիք։ Ռեյվն ու Դենին որոշում են պարզել իրենց հարաբերությունները, դա հասնում է կռվի։ Եվ նրանք ոստիկանությունից փրկվելու համար փախչում են միասին և այդ գիշեր քնում են մեքենայի մեջ։ Այս ամենին զուգահեռ Ճապոնացի ֆաշիստները մշակում են ծրագիր որպեսզի օդային հարված հասցնեն Պեռլ Հարբորի վրա։ Ռեյվի և Դենիի կռվի հենց հաջորդ օրնել ճապոնացիները իրագործում են իրենց ոճրագործական ծրագիրը, որը մշակված էր ամենաբարձր մակարդակի վրա։ Ամերիկյան նավատորմը որն աշխարհի ամենամեծ և ամենահզոր ռազմական նավահանգիստն էր, բառացիորեն կործանվում է անսպասելի հարվածից։ Էվելինը և նրա ընկերուհիները օգնություն են ցույց տալիս ավելի քան 2000 վիրավոր նավաստիների, իսկ Ռեյվն ու Դենին բարձրացնում են իրենց կործանիչները կիսով չափ ավերված օդանավակայանից և կործանում են մի քանի ճապոնական ինքնաթիռ։ Հոգեբանական հաղթանակի հասնելու համար ԱՄՆ ռազմաօդային ուժերը պլանավորում է պատասխան հարված հասցնել, բայց հենց Ճապոնիայի սրտի՝ Տոկիոյի վրա։ Ռեյվն ու Դենին կազմեցին այդ ծրագրի մի մասը։

Ամերիկացիները մեծ դժվարությամբ կարողանում են պատասխան հարվածը հասցնել Տոկիոյի վրա։ Ահռելի հարվածը հասցնելուց հետո նրանք պետք է վայրէջք կատարէին ճապոնացիների կողմից չոկուպացվաց Չինաստանի տարածքում։ Ռեյվի և Դենիի ինքնաթիռները վառելիքի պակասության պատճառով վայրէջք է կատարում սահմանի վրա, և նրանք գերի են ընկնում ճապոնացիների կողմից։ Փրկելով Ռեյվին Դենին մահանում է ճապոնացի զինվորի կրակոցից։ Ռեյվը վերադառնում է հայրենիք՝ Էվելինի մոտ և նրանք երկուսով մեծացնում են Էվելինի որդուն, որի հայրը Դենին էր։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բեն Աֆլեք Լեյտենանտ (հետո Կապիտան) Ռեյվ ՄակՔոուլի
Ջոշ Հարթնեթ Լեյտենանտ (հետո Կապիտան) Դենիել Ուոլքեր
Քեյթ Բեքինսեյլ Բուժքույր Էվելին
Քյուբա Գուդինգ Դորիս Միլլեր
Թոմ Սայզմոր Էրլ
Ջոն Վոյթ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ
Կոլմ Ֆիոր Ադմիրալ Է․Կիմմել
Ալեք Բոլդուին մայոր Ջիմմի Դոլիթլ
Յոուեն Բրեմներ լեյտենանտ Ռեդ Ունքել
Ջեյմի Քինգ բուժքույր Բեթի Բայեր
Քեթրն Կելլներ բուժքույր Բառբարա
Ջենիֆեր Գարներ բուժքույր Սանդրա
Մայքլ Շենոն լեյտենանտ Գուզ Վուդ
Ուիլյամ Ֆիչտներ Միսթեր Ուոլքեր (Դենիի հայրը)
Գրեմ Բեքել Ադմիրալ Չեսթեր Լիմիթզ
Դեն Էյրկրոյդ Կապիտան Թյուրման

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել