Բացել գլխավոր ցանկը

Իեն Բոհեն (անգլ.՝ Ian Bohen, սեպտեմբերի 24, 1976(1976-09-24), Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան[1], ավելի հայտնի դարձած «Պատանի գայլը» հեռուստասերիալում տարած Փիտեր Հեյլի դերի շնորհիվ, որտեղ նա նկարահանվում է սկսած 2011 թվականից։

Իեն Բոեն
անգլ.՝ Ian Bohen
Ծնվել էսեպտեմբերի 24, 1976(1976-09-24) (43 տարեկան)
ԾննդավայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Բոհենը ծնվել և մեծացել է Կալիֆորնիայի Կարմել քաղաքում։ Մեծ էկրանին դեբյուտը եղել է «Ուայեթ Էրպ» ֆիլմում (1994)։ Հաջորդ տարիներին հաճախ հայտնվել է «Գիտության հրաշքները» և «Դոկտոր Քուին.բժշկուհի» հեռուստասերիալներում, ինչպես նաև«Հերակլեսի զարմանահրաշ ճանապարհորդությունները» (1997-1998) ֆիլմում, որտեղ նկարահանվել է երիտասարդ Հերակլեսի դերում։ 1998-2001 թվականներին Բոհենը երկրորդական դեր է ունեցել «Այժմ յուրաքանչյուր օր» հեռուստասերիալում։ Հաջորդ տասնամյակի ընթացքում՝որպես հյուր, նկարահանվում է «Քննիչ Ռաշ»,«Խելագարները»,«Փախուստ բանտից»,«Մինչև մահ գեղեցիկ» և «Մենտալիստ» ֆիլմերում և հեռուստասերիալներում։«պատանի գայլը» ֆիլմում երկրորդական դեր տանելուց բացի նա նաև 2012 թվականին ունեցել է երկրորդական դերեր «Փախուստի արքաները» և «Հատուկ ծանր հանցագործություն» ֆիլմերում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ian Bohen Biography (1976-)»։ www.filmreference.com։ Վերցված է 2015-10-25 

Արտաքին հղումներԽմբագրել