Մեթյու Դևիս

ամերիկացի դերասան

Մեթյու Դևիս (անգլ.՝ Matthew Davis, մայիսի 8, 1978(1978-05-08)[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Մեծ ճանաչում է ստացել «Օրենքով շիկահերը» կատակերգությունում կատարած Ուորներ Հանթինգթոն III-ի և «Վամպիրի օրագրերը» սերիալում կատարած Ալարիկ Զալցմանի դերերի շնորհիվ։

Մեթյու Դևիս
Ծնվել էմայիսի 8, 1978(1978-05-08)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[2]
ԿրթությունՅուտայի համալսարան և Woods Cross High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Մեթյու Դևիս

Վաղ տարիներ խմբագրել

Մեթյու Դևիսը ծնվել է 1978 թվականի մայիսի 8-ին Յութա նահանգի Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքում, ուսուցիչների ընտանիքում։ Սովորել է Վուդս-Քրոսս փոքրիկ քաղաքի միջնակարգ դպրոցում, որը գտնվում է Դոլթ Լեյք Սիթի քաղաքից ոչ հեռու։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Յութա նահանգի համալսարանը, որտեղ նա հետաքրքրվել է դերասանական արվեստով։ Համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Նյու Յորք և սովորել է Դրամատիկական արվեստների ամերիկյան ակադեմիայում։

Կարիերա խմբագրել

2000 թվականին Դևիսը Ջոել Շումախերի «Վագրերի երկիր» ֆիլմում մարմնավորեց շարքային Ջիմ Պաքստոնին. այդ ֆիլմում նկարահանվել էր նաև Քոլին Ֆարելը։ Այդ դերը դարձավ Մեթի դերասանական կարիերայի սկիզբ։ Այնուհետև դրան հաջորդեց Ուորներ Հանթինգթոն III-ի դերը Ռոբերտ Լուկետիչի «Օրենքով շիկահերը» դրամայում, որի շնորհիվ դերասանը փառքի արժանացավ։

2006 թվականից մինչև 2007 թվականը նկարահանվել է հեռուտեսությունում, որտեղ մասնակցել է ABC հեռուստաընկերության «Ինչ կասեք Բրայանի մասին» տրագիկոմեդիայում։

2009 թվականին ստացել է Ալարիկ Զալցմանի դերը «Վամպիրի օրագրերը» հեռուտասերիալում, որը դարձել է Մեթի ամենալավ դերերից մեկը։ 2012 թվականին նկարահանվել է «Պաշտանմունք» հեռուստասերիալի գլխավոր դերում՝ մարմնավորելով բլոգգեր Ջեֆֆ Սեֆտոնին։

Անձնական կյանք խմբագրել

Հանդիպել է Զոուի Դեշանելի, Սելմա Բլերի, Սառա Լանկաստերի հետ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանը խոստովանել է, որ վերջին 10 տարվա ընթացքում կանանց հետ հարաբերությունները իրենից վերցրել են շատ էներգիա և ուժ։ Մեթը ուզում է ազատություն և ընտանիք ունենալու ոչ-մի ցանկություն չունի։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ս Օրենք և կարգուկանոն Law & Order: Special Victims Unit P.J. Bartlett
2000 ֆ Վագրերի երկիր Tigerland շարքային Ջիմ Պաքստոն
2000 ֆ Քաղաքային լեգենդներ 2 Urban Legends: Final Cut Թրևոր/Թրևի Սթարք
2001 ֆ Փերլ Հարբոր Pearl Harbor Ջոյ
2001 ֆ Օրենքով շիկահերը Legally Blonde Ուորներ Հանթինգսթոն III
2002 ֆ Միայնակ աստղի նահանգը Lone Star State of Mind Ջիմբո
2002 ֆ Երկնագույն ալիք Blue Crush Մեթ Թոլման
2002 ֆ Խորություն Below Դուգլաս O’Դելլ
2003 ֆ Something Better Skip
2004 ֆ Դավաճանության թույլատվություն Seeing Other People Դոնալդ
2004 ֆ Վախի ստվերը Shadow of Fear Հարրիսոն Ֆրենչ
2005 ֆ Բարձունքներ Heights Մարկ
2005 ֆ Յակուձի ստվերը (կամ «Դեպի արևը») Into the Sun ՖԲՐ-ի լրտես Շոն Մաք
2005 ֆ Արյան անձրև BloodRayne Սեբաստյան
2006 ֆ Մենթոր Mentor Քարթեր
2006-2007 ս Ինչ կասեք Բրայանի մասին What About Brian Ադամ Հիլման
2007 ֆ Wasting Away Մայք
2007 ս Բախում Damages Ջոշ Ռեստոն
2008 ս Սովորոկան տեսքով In Plain Sight Լյուի Ֆորդ
2009 ֆ Ս. Դարկո S. Darko սուրբ Ջոնն Միլլիտ
2009 ֆ Երջանկության որոնումներով Finding Bliss Ջեֆֆ Դրեյք
2009-2015 ս Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Ալարիկ Զալցման
2010 ֆ Մի անգամ հավերժությունում Waiting for Forever Աարոն
2012 ս Պաշտամունք Cult Ջեֆֆրի Դին "Ջեֆֆ" Սեֆտոն

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1023964473 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.