Կալիֆոռնիա (թերակղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)
Կալիֆոռնիա, Ներքին Կալիֆոռնիա (Baja California), թերակղզի Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում՝ Մեքսիկայում։ Ողողվում է Կալիֆոռնիայի ծոցով և Խաղաղ օվկիանոսով, Մեքսիկայից առանձնացված է Կալիֆոռնիայի ծոցով և Կոլորադո գետով։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ 50-250 կմ, տարածությունը՝ մոտ 144 հզ. կմ2։ Կալիֆոռնիայի թերակղզին աշխարհում երկրորդն է, իր երկարությամբ, Մալակկա թերակզուց հետո։ Մակերևույթը լեռնային է (ամենաբարձր կետը՝ 3078 մ)։
![]() | ||
Տեղագրություն | Հյուսիսային Ամերիկա | |
Ողողող ջրեր | Խաղաղ օվկիանոս Կալիֆոռնիայի ծոց | |
Ընդհանուր մակերեսը | 144 կմ² | |
Երկիր | ![]() | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Անվանում խմբագրել
Անվանումն առաջացել է իսպաներեն Caliente Fornalla «տաք հնոց (փուռ)» արտահայտությունից․ «արևից շիկացած հող» իմաստով, որովհետև ամռանն այստեղ անտանելի շոգ է լինում[1]։
Կլիմա խմբագրել
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, տարեկան տեղումները՝ մինչև 250 մմ։ Գերակշռում է անապատային և կիսաանապատային բուսածածկույթը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։ |