Ջեյմի Քինգ
Ջեյմի Բարբարա Քինգ (անգլ.՝ Jaime Barbara King, ապրիլի 23, 1979[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել։ Առավել հայտնի է «Մեղքերի քաղաքը» թրիլերում, «Մեծածախ գնով էժան է 2» կատակերգությունում և «Գաղտնիքները խոհանոցում», «Զոի Հարթը հարավային նահանգից» սերիալներում խաղացած դերերով։ Մոդելային գործունեության ընթացքում և դերասանական գործունեության սկզբում նա օգտագործել է Ջեյմի Քինգ և Ջեյմս Քինգ անունները, որն իր ծնողների կողմից տրված, նրա մանկության կեղծանունն է[2], որովհետև իր կազմակերպությունն արդեն ներկայացրել էր մեկ այլ՝ ավելի ավագ Ջեյմի, հետո` ավելի հայտնի մոդել Ջեյմի Ռիշարը[3]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1979[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Վեստսայդի Ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել |
Ամուսին(ներ) | Քայլ Նյումեն |
Համատեղ ապրող(ներ) | Քիդ Ռոք |
Վաղ կյանք Խմբագրել
Ջեյմի Քինգը ծնվել է 1979 թվականի ապրիլի 23-ին Օմահա քաղաքում (ԱՄՆ, Նեբրասկա նահանգ), Նենսի Քինգի և Ռոբերտ Քինգի ընտանիքում։ Նա ունի ավագ քույր` Սանդին, և ավելի փոքր քույր` Բարին և ավելի փոքր եղբայր՝ Ռոբերթը (Ռոբի)[4]։ Քոնգը անվանվել է 1970-ական թվականների Բիոնիկ Կինը հեռուստասերիալում Լինդսեյ Վագներ կերպարի` Ջեյմի Սոմերսի անվամբ[5][6]։ Քինգի ծնողները բաժանվել են 1994 թվականին[3]։ Քինգն այցելել է Նենսի Բաունդսի ստուդիան, մոդելների դպրոց և 1995 թվականին հեռացել Վեսթսայդի ավագ դպրոցից` շարունակելու մոդելային գործունեությունը Նյու Յորք քաղաքում։ Հետո նա անդամագրվել է Նեբրասկայի համալսարանի կողմից առաջարկվող տնային ուսուցման ծրագրում[3][7]։
Գործունեություն Խմբագրել
Կինոգործունեություն Խմբագրել
Ջեյմիի խաղացած առաջին դերը եղել է Փիքսելի դերը «Ամառային զվարճանքներ» ֆիլմում, որը պատմում է ամառային ճամբարում պատանիների ընկերության մասին։ Լուսագրերում Ջեյմին նշված է եղել որպես Ջեյմս Քինգ։ Հետո հետևել է դեր ամերիկյան սիրված «Կոկաին» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարել են Ջոնի Դեփը և Պենելոպե Կրուսը։ Այդ նույն թվականին վարձույթի է հանձնվել Մայքլ Բեյաjի «Պերլ Հարբոր» օսկարակիր ֆիլմը, որտեղ Ջեյմին կատարում էր բուժքրոջ Բետի փոքրիկ դերը։ 2004 թվականին Քինգը նկարահանվել է «Սպիտակ շղթաներ» ֆիլմում Հեզերի դերում Շոնի և Մարլոն Ուայանսամի հետ։ 2005 թվականին Ջեյմին խաղացել է Ֆրանկ Միլերի «Մեղքերի քաղաք» գծանկարչական նորավեպի նույնանման ընտելացումում. նրան Միկի Ռուրկայի հետ «Ծանր ներում» նորավեպում հասել է գլխավոր դեր, որտեղ Քինգը խաղացել է զույգ քույրերի` Գոլդիի և Վենդիի դերը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ՝ հավաքելով 158 միլիոն դոլարից շատ հասույթ և ստանալով տեխնիկական գրան-պրի 2005 թվականի Կաննի կինոփառատոնում։ Այդ նույն թվականին Ջեյմիի մասնակցությամբ թողարկվում են ևս երկու ֆիլմեր՝ «Գումար երկուսի համար» և «Մեծածախ գնով էժան է 2», որտեղ նա խաղացել է Մյորտոյի բազմաքանակ ընտանիքներում։
Չնայած, որ 2006 թվականին Քինգը մասնակցել է վեց նախագծերում, մեծամասնությունը զանգվածային չէր, իսկ ամենահայտնիները դարձան «Ալիբի» ողբերգակատակերգությունը և 2005 թվականի «Գաղտնիքները խոհանոցում» սերիալը։
2008 թվականին Ջեյմի Քինգը կրկին աշխատել է Ֆրենկ Միլերի հետ, այս անգամ «Վրիժառուն» ֆիլմում, որտեղ խաղացել է Լորելեյի դերը։ 2009 թվականին թողարկվել է «Իմ արյունոտ Վալենտինը» սարսափ ֆիլմը Ջենսեն Էկլսոմի հետ, որտեղ Քինգը կատարել է Սառա Պալմերի դերը։ Այդ նույն թվականին թողարկվել է Կայլ Նյումանի «Երկրպագուները» ֆիլմը, որը պատմում է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ»ի հինգ պաշտամունքային առասպելի երկրպագուների մասին։ Լուսագրերում Ջեյմիի ազգանունը նշված է որպես Քինգ-Նյուման։
Ինչպես նաև Ջեյմին իրեն փորձել է ռեժիսորի դերում` նկարահանելով «The Break In» և «Latch Key» կարճամետրաժները 2011 թվականին։ Վերջինում նա հանդես է եկել պրոդյուսերի և սցենարիստի դերում։
2014 թվականին թողարկվել է «Մեղքերի քաղաքը» սիկվելը, որտեղ Ջեյմին կրկին խաղում էր Գոլդիի և Վենդիի դերը։
Տարի | Անվանում | Կերպար | Նշումներ |
---|---|---|---|
2001 | Ամառային զվարճանքներ | Փիքսել | Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ |
2001 | Կոկաին | Քրիստինա Ջանգ | Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ |
2001 | Պեռլ Հարբոր | Բուժքույր Բետի | Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ |
2002 | Աստծո չորս դեմքերը | Սեմ | |
2002 | Տղաները | Անժելա Պետոն | Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ |
2002 | Միայնակ աստղի նահանգը | Բեյբի | |
2003 | Անխոցելի հոգևորականը | Ջեյդ | |
2004 | Սպիտակ ծիտիկները | Հեզեր Վանդերգելդ | |
2005 | Մարմնավորված սատանան | Քեյթի Ջոյս | |
2005 | Մեղքերի քաղաքը | Գոլդի և Վենդի | |
2005 | Փող երկուսի համար | Ալեքսանդրիա | |
2005 | Մեծածախ գնով էժան է 2 | Էն Մյորտո | |
2006 | True True Lie | Նատալի | |
2006 | Ալիբի | Հեզեր | |
2006 | Ճանապարհորդը | Սամանտա | |
2007 | Սպասում | Սառա | |
2008 | Վրիժառուն | Լորոլեյ | |
2009 | Իմ արյունոտ Վալենտին | Սառա Պալմեր | |
2009 | Երկրպագուներ | Էմբեր | Լուսագրերում նշված է Ջեյմի Քինգ Նյուման |
2010 | Հավերժության սպասումովи | Սյուզան Դոներ | |
2010 | Ճամփաբաժան | Էյփրիլ Ռոջերս | |
2010 | Մայրության օրը | Բետ Դուեպի | |
2012 | Կարմիր պոչեր | Էկզիս Մարր | Ձայն |
2012 | Խաղաղ գիշեր | Օբրի Բրեդիմոր | |
2012 | Կներես | Տոնի Չո | |
2014 | Մեղքերի քաղաք 2։ Կին, հանուն ում կարելի է սպանել | Գոլդի և Վենդի | |
2015 | Առանձնակի վտանգավոր | Հատուկ վերլուծաբան Նայտ | Հետարտադրություն |
Նկարահանումներ երաժշտական տեսահոլովակներում Խմբագրել
Բացի ֆիլմերից և հեռուստատեսությունից, Քինգը նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում։ 2012 թվականին թողարկվել է Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգի տեսահոլովակը, որտեղ գլխավոր դերերը կատարում էին երգչուհին և Քինգը։ Որպես տեսահոլովակի ռեժիսոր հանդես եկավ Քայլ Նյումենի կինը։
Երաժշտական տեսահոլովակներ Խմբագրել
Տարի | Անվանում | Կատարող |
---|---|---|
1999 | Take a Picture | Filter |
2001 | Wish You Were Here | Incubus |
2003 | Sexed Up | Ռոբի Ուիլյամս |
2005 | Chariot | Գեվին Դեգրո |
2009 | Never Say Never | The Fray |
2010 | Bury Me Alive | We Are The Fallen |
2012 | Summertime Sadness | Լանա Դել Ռեյ |
Մոդելային գործունեություն Խմբագրել
Նա բացահայտվել է 1993 թվականի նոյեմբերին, 14 տարեկանում[8], նախքան Նենսի Բոունդի ստուդիան այցելելը։ Այն բանից հետո, երբ նրան նկատել է մոդելային գործակալ Մայքլ Ֆլութն իր ավարտական ցուցադրության ժամանակ, Քինգը հրավիրվել է Նյու Յորք քաղաք` սկսելու համար պրոֆեսիոնալ կարիերա[4][9]։
2004 թվականին Ջեյմին Հոլի Բերիի, Ջուլիան Մուրի և Եվա Մենդեսի հետ ընտրվել են Revlon կոսմետիկայի գովազդային ընկերության համար որպես ներկայացուցիչ։ Ջեյմին ինքն է այդ բրենդի դեմքը համարվում։ Բացի Revlon-ից, Ջեյմի Քինգը ներկայացրել է հայտնի Christian Dior և Chanel բրենդներն ու մասնակցել է դրանց ցուցադրությանը։ Ինչպես նաև Քինգը մասնակցել է Victoria's Secret նորաձևության մրցույթներին։
Մրցանակներ Խմբագրել
Տարի | Միջոցառում | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2001 | Young Hollywood Awards | Ոճի նոր կուռք | N/A | Հաղթանակ |
2003 | DVD Exclusive Awards | Լավագույն դերասանուհի | «Ամառային զվարճանքներ» | Առաջադրված |
Անձնական կյանք Խմբագրել
Քայլ Նյումենն առաջարկություն է արել դերասանուհուն 2007 թվականի գարնանը և նրանք ամուսնացել են 2007 թվականի նոյեմբերի 23-ին, «փոքր և հարմարավետ» արարողությամբ Լոս Անջելեսում` Գրեյսթոն Մանսիոնում[10], որտեղ Նյումանը առաջարկություն էր արել[11]։ Քինգը InStyle թերթին ասել է. «Ես ուզում եմ երեք երեխաներ»[12]։ 2013 թվականի մայիսի 3-ին հայտարարվել է, որ Քինգը և իր ամուսինը սպասում են իրենց երեխային[13]։ Ամուսինները ունեն երկու որդի` Ջեյմս Նայթ Նյուման [14] և Լեո Թեմզս Նյուման[15], նրա կնքամայրը Թեյլոր Սվիֆթն է[16]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ King, Jaime (2003-04-15)։ We're Hangin' with Jaime King։ Interview with B., Lynn։ agirlsworld.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2006-10-16
- ↑ 3,0 3,1 3,2 Egan Jennifer (1996-02-04)։ «James is a Girl»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 18, 2007-ին։ Վերցված է 2006-11-28
- ↑ 4,0 4,1 «James King Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 5, 2006-ին։ Վերցված է 2006-10-15
- ↑ King, Jaime։ // Cover Girls // JAIME KING։ Interview with Kim, Serena։ Complex։ Վերցված է 2007-12-12
- ↑ «Biography for Jaime King»։ Internet Movie Database։ Վերցված է 2006-10-15
- ↑ «Westside High School»։ publicschoolreview.com։ Վերցված է 2007-10-07
- ↑ [1] Archived January 18, 2009, at Archive.is
- ↑ «James King»։ Ask Men։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 14, 2008-ին։ Վերցված է 2006-10-15
- ↑ «Jaime King ties the knot»։ Monsters and Critics։ 2007-11-26։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 11, 2009-ին։ Վերցված է 2007-12-18
- ↑ Lehner Marla (2007-09-13)։ «Jaime King Talks About FedEx Engagement Fiasco»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2007-12-13
- ↑ Serpe Gina։ «Jaime King Made a Missus»։ E! News] date= 2007-11-26։ Վերցված է 2007-12-18
- ↑ «Jaime King Expecting First Child – Moms & Babies – Celebrity Babies and Kids - Moms & Babies - People.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-04-ին։ Վերցված է 2017-09-22
- ↑ Nice to meet you! #FATHER #IMADAD #BABYTIME @jaime_king is doing amazing! The most incredible feeling
- ↑ «Kyle Newman and Jaime King Welcome Second Son»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին։ Վերցված է 2017-09-22
- ↑ Bayley Leanne (2015-03-02)։ «Jaime King asks Taylor Swift to be her baby's godmother»։ Glamour։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-13-ին։ Վերցված է ապրիլի 9, 2015
Արտաքին հղումներ Խմբագրել
- «James is a Girl» — заглавная статья в New York Times Magazine Archived 2007-06-18 at the Wayback Machine.
- King на Fashion Model Directory
- «Джейми Кинг»։ kinopoisk.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-07-30