Քոլմ Ֆիորի
Քոլմ Ֆիորի (անգլ.՝ Colm Feore, օգոստոսի 22, 1958[1][2], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ), կանադացի դերասան, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Ազգային անվտանգություն», «Հրեշտակների քաղաքը», «Ռիդիկի ժամանակագրությունը», «Հատուցման ժամը» և «Տոր» ֆիլմերից։ Դերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր է։
![]() անգլ.՝ Colm Feore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1958[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Կանդայի ազգային թատերական դպրոց և Ridley College? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ տարիներ
խմբագրելՔոլմ Ֆիորին ծնվել է Մասաչուսեթսի Բոսթոն քաղաքում։ Ծնողներն իռլանդացիներ են, ինքն էլ մանուկ հասակում որոշ ժամանակ ապրել է Իռլանդիայում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ուինսոր (Օնտարիո), որտեղ էլ մեծանում է Ֆիորին[4]։ Սենտ Կատարայնսի Ռիդլիի քոլեջն ավարտելուց հետո (Օնտարիո) ուսանել է Մոնրեալի Ազգային թատերական դպրոցում, ինչպես նաև Օնտարիոյի Վինձորի համալսարանում։
Կարիերա
խմբագրելՖիորին հմտանում էր դերասանական վարպետության մեջ Կանադայի Ստրատֆորդի Շեքսպիրյան փառատոնում, որտեղ անց կացրեց 16 խաղաշրջան՝ խաղալով տարբեր դերեր, այդ թվում՝ Ռոմեո, Համլետ, Ռիչարդ III և Սիրանո։ 2006 թվականին խաղացել է 4 ներկայացումներում, այդ թվում՝ «Դոն Ժուանում»՝ անգլերեն և ֆրանսերեն, ինչպես նաև կատարել է Ֆեյգինի դերը «Օլիվեր Թվիստ» բեմադրությունում։ 2009 թվականին գլխավոր դերն է խաղացել «Մակբեթ», և Սիրանոյի դերը՝ «Սիրանո դե Բերժերակ» ներկայացումների մեջ և կրկին հանդես եկել Ստրատֆորդի Շեքսպիրյան փառատոնին։
Կանադայում Ֆիորիի ամենահայտնի դերերից մեկը 2002 թվականի հեռուստատեսային «Տրյուդո» մինի սերիալում վարչապետ Պիեռ Տրյուդոյի դերն էր, որն արժանացավ քննադատների հավանությանը։ Այս դերի համար Ֆիորին ստացավ Gemini Award մրցանակը՝ լավագույն տղամարդու դերի համար և դրամատիկական սերիալում լավագույն դերի համար։ 2006 թվականին նա խաղաց «Վատ լավ ոստիկան» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որը նրան ևս մեկ Genie Awards մրցանակ բերեց 2007 թվականին՝ որպես լավագույն դերասան։ Նա հանդես եկավ նաև Կանադայում հայտնի «Պարսատիկներ և նետեր» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի մի քանի դրվագներում, իսկ ավելի ուշ աշխատում էր ԱՄՆ-ի Sundance Channel-ում, որը հեռարձակում էր անկախ կինո, կարճամետրաժ և փաստագրական ֆիլմեր։
Կանդայի սահմաններից դուրս Ֆիորին հանդես է եկել շատ հեռուստա և կինոդերերով։ ԱՄՆ-ում նրա հայտնի դերերից են համարվում երկրորդական դերերն այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Հատուցման ժամը» (2003), «Ազգային անվտանգություն» (2003), «Ռիդիկի ժամանակագրությունը» և «Չիկագո»-ն, որը ներկայացվեց Օսկար մրցանակի։ Նա հայտնվեց նաև Բրոդվեյում՝ Դենզել Վաշինգտոնի հետ «Հուլիոս Կեսար» ներկայացման և այլ թատրոնների բեմադրությունների մեջ, օրինակ՝ Լև Շրայբերի հետ՝ «Համլետ»-ում։ 2003 թվականին խաղաց ամերիկայն «24» հեռուստասերիալի մի քանի դրվագներում, իսկ 2000 թվականին՝ «Արևմտյան թև» սերիալի մի դրվագում։ Ֆիորիի վերջին դերերից մեկը սառցե հսկա Լաֆեի դերն էր 2011 թվականի «Թոր» ֆիլմում[5], որը մտնում է Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի մեջ և համանուն կոմիքսի էկրանավորումն է[6]։
Անձնական կյանք
խմբագրելՖիորին ամուսնացել է 2 անգամ․ երկրորդ կինը՝ պարուսույց Դոննա Ֆիորին է, ում հետ դաստիարակում է 3 երեխա՝ Ջեկ, Թոմ և Աննա, իսկ առաջին ամուսնությունից ունի որդի՝ Ջեկը։ Ապրում է Կանադայի Օնտարիո նահանգի Ստրատֆորդ քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ https://ggpaa.ca/award-recipients/2019/feore,-colm.aspx
- ↑ «Colm Feore — Northern Stars». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ George 'El Guapo' Roush (2009 թ․ սեպտեմբերի 22). «Thor, Iron Man And The Fighter Are Facebook Friends With David Fincher». Latino Review. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Weintraub, Steve (2010 թ․ դեկտեմբերի 10). «Colm Feore On Set Interview THOR; The King of the Frost Giants Reveals All!». Collider. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քոլմ Ֆիորին (անգլ.) Internet Movie Database կայքում
- Քոլմ Ֆիորին Internet Broadway Database կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլմ Ֆիորի» հոդվածին։ |