Ոսպով ապուր, ոսպից պատրաստված ապուր։ Այն կարող է լինել բուսական կամ ներառել միս, ինչպես նաև կարող է ներառել դարչնագույն, կարմիր, դեղին, կանաչ կամ սև ոսպ՝ կեղևով կամ առանց դրա։ Մաքրված դեղին և կարմիր ոսպերը քայքայվում են եփելու ընթացքում՝ դառնալով թանձր ապուր։ Այն հիմնական սնունդ է ամբողջ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում։

Ոսպով ապուր
Կարմիր ոսպով ապուրի բաղադրիչները
Եգիպտական խոհանոց, Լիբանանյան խոհանոց, արաբական խոհանոց, իտալական խոհանոց և Հունական խոհանոց
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակապուր
 Lentil soups Վիքիպահեստում

Պատմություն և գրականություն խմբագրել

 
թուրքական էզոգելինի ապուր՝ պատրաստված բլղուրից և կարմիր ոսպից

Ոսպը հայտնաբերվել է Հունաստանի Ֆրանչի քարանձավի պալեոլիթյան և մեզոլիտիկ շերտերում (9 500-ից մինչև 13 000 տարի առաջ), Սիրիայում Մուրեյբեթի և Թել Աբու Հուրեյրայի մեզոլիտի վերջում, ինչպես նաև մ. թ. ա. 8000 տարի թվագրվող վայրերում, Երիխոնի շրջանում։ Արիստոփանեսն այն անվանել է «ամենահամեղ ուտեստներից»[1]։

Ոսպով ապուրը նշված է Աստվածաշնչում։ Ծննդոց 25։ 30-34-ում Եսավը պատրաստ է հրաժարվել իր առաջնեկությունից՝ իր եղբոր՝ Հակոբի պատրաստած անուշահոտ կարմիր ոսպով ապուրի համար։ Հրեական ավանդույթի մեջ ոսպով ապուրը մատուցվում է սգո ժամանակ. ոսպի կլորությունը խորհրդանշում է կյանքի ամբողջական ընթացքը[2]։

Տեսակներ խմբագրել

Ոսպի ապուրը կարող է ներառել բանջարեղեն, ինչպիսիք են գազարը, կարտոֆիլը, նեխուրը, մաղադանոսը, լոլիկը, դդումը, հասած սոսին և սոխը։ Ընդհանուր բուրավետիչներն են սխտորը, դափնու տերևը, չամանը, ձիթապտղի յուղը և քացախը։ Երբեմն այն զարդարված է չորահացով կամ թակած խոտաբույսերով կամ կարագով, ձիթապտղի յուղով, սերուցքով կամ մածունով։ Հնդկական ոսպով ապուրը պարունակում է մի շարք անուշաբույր համեմունքներ։ Մերձավոր Արևելքում կիտրոնի հյութի ավելացումը տալիս է սուր համ և նվազեցնում է ուտեստի ծանրությունը[3]։ Եգիպտոսում ապուրը սովորաբար պատրաստում են պյուրեով նախքան մատուցելը և ավանդաբար օգտագործում են ձմռանը[4][5]։

Սննդարարություն խմբագրել

 
Ոսպի մի քանի տեսակներ, որոնք օգտագործվում են ոսպով ապուրի մեջ
 
Գերմանական ոսպով ապուր երշիկով

Ոսպով ապուրը ճանաչվում է որպես բարձր սննդարար, սպիտակուցի, դիետիկ մանրաթելերի, երկաթի և կալիումի լավ աղբյուր[6]։

Տես նաև խմբագրել

  • Ապուրների ցանկ
  • Դալ, հնդկական ոսպի պատրաստում
  • Էզոգելին ապուր, թուրքական ոսպով ու ցորենով ապուր
  • Հալիմ, ապուր ցորենով, գարիով, ոսպով և մսով
  • Ոլոռով ապուր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Did You Know: Food History - A Short History of Lentils». www.cliffordawright.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Rabbi N. Daniel Korobkin (2008 թ․ նոյեմբերի 26). «Lentil Soup». Jewish Journal. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Vegetarians in Paradise/Lentil History, Lentil Nutrition, Lentil Recipe». www.vegparadise.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Cook in the Moment: Egyptian Red Lentil Soup». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. Salem, Dahlia. «Egyptian Lentil Soup». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. Beans Food Facts, History, Information, Timelines Արխիվացված 2011-01-26 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել