Երշիկ, մսի լցոնից (ֆարշից) պատրաստված, թաղանթապատված կամ անթաղանթ սննդամթերք, որն օգտագործվում է առանց ջերմային մշակման։ Որպեսզի տավարի մսեղիքը դառնա օգտագործելի երշիկի պատրաստման համար, այն պետք է մաքրված (առանձնացված) լինի ոսկորներից, ճարպից, ջլերից, խոշոր արյունատար և ավշային անոթներից։ Ըստ դրա էլ մսեղիքը բաժանվում է 3 տեսակի՝ բարձր, 1-ին և 2-րդ։ Բարձրի դեպքում աննկատելի են ճարպերը և շարակցական հյուսվածքը, իսկ առաջինի ու երկրորդի դեպքում շարակցական հյուսվածքի քանակը կազմում է համապատասխանաբար մինչև 6 և 20 %։ Հայկական երշիկի տեսակ է մականեկը (մական բառից)։

Երշիկ
Տեսակմարդու ուտելիք
ԵնթատեսակՇարկուտերի
 Sausages Վիքիպահեստում

Եփած երշիկների, նրբերշիկի, սարդելկայի համար լավագույն հումք է հանդիսանում թարմ միսը, որն առավել խոնավածուծ է։

Լցոնին ավելացվում է չոր կամ խոնավ կաթնասպիտակուց, նատրիումի կազեինատ, սպիտակուցային հարստացուցիչներ, արյան պլազմա և կենդանական կամ բուսական ծագման այլ սպիտակուցներ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 638