Դիետիկ սնունդ (կամ դիետային սնունդ), վերաբերում է ցանկացած տեսակի խմիչքի և սննդի, որի բաղադրությունն օրգանիզմում փոխում է ճարպերի, ածխաջրերի կամ շաքարի չափաբաժինը և հանգեցնում ավելորդ քաշի կորստի։ Նման տեսակի կերակուրները հիմնականում նախատեսված են քաշի կորստի և կազմվածքի փոփոխության համար, չնայած սպորտային սնունդը (բոդիբիլդեռների համար նախատեսված սննդային հավելումները) հանգեցնում է նաև քաշի կուտակմանն ու մկանների զարգացմանը։

Դիետիկ սնունդ
Տեսակհասկացություն
Ենթատեսակdietary products?, weight loss product? և սննդամթերք
«Բուրգեր Քինգ»-ի կողմից արտադրվող քիչ կալորիաներ պարունակող «տապակած խնձորներ», որոնք փոխարինում են կարտոֆիլե չիպսերին. սովորաբար ուտում են մակարոնի և պանրի հետ:

Տերմինաբանություն

խմբագրել

Ի հավելումն դիետա բառի՝ օգտագործվում են նաև այլ բացատրություններ և տերմիններ, ինչպիսիք են՝ թեթև, զրո կալորիականություն, քիչ կալորիականություն, ոչ գեր, շաքարազերծ։ Որոշ տարածաշրջաններում այս տերմինների օգտագործումը կանոնակարգվում է օրենքով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում քիչ կոլորիականություն նշումով արտադրանքը չպիտի պարունակի 3 գրամից ավելի ճարպ, իսկ առանց ճարպեր նշումով արտադրանքը չպետք է գերազանցի 0,5 գրամը[1]։

Գործընթաց

խմբագրել

Դիետիկ սննդակարգ կազմելու գործընթացը սովորաբար պահանջում է բարձր էներգետիկ սնունդի փոխարինում ցածր էներգետիկ սնունդով[2]։ Օրինակ՝ կարելի է սովորական շաքարը փոխարինել քաղցրացուցիչներով, կամ զովացուցիչ ըմպելիքների, ինչպիսին է Կոկա-Կոլան, փոխարեն խմել Կոկա-Կոլա լայթ։ Որոշ ուտելիքներ թխվում են տապակելու փոխարեն` այդպիսով փոխելով պատրաստուման եղանակը և իջեցնելով սննդի կալորիականությունը։ Մյուս դեպքերում ցածր յուղայնությամբ բաղադրիչները կարող են օգտագործվել որպես փոխարինողներ։

Հակասություններ

խմբագրել

Կա հավանականություն, որ դիետիկ սննդի մեջ[3] շաքարավազը ցածր սննդային էներգիայի փոխարինողներն իսկ վնասակար են օրգանիզմի համար։

Արհեստական քաղցրացուցիչները տասնամյակներ շարունակ ենթարկվել են ինտենսիվ զննումների, բայց համաձայն Քաղցկեղի ազգային ինստիտուտի և առողջապահական այլ գործակալությունների, չկա հիմնավորված գիտական որևէ ապացույց, որ ԱՄՆ-ում օգտագործման համար հաստատված արհեստական քաղցրացուցիչներից որևէ մեկն առաջացնում է քաղցկեղ կամ առողջության հետ կապված այլ լուրջ խնդիրներ։ Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են, որ արհեստական քաղցրացուցիչները, ընդհանուր առմամբ, անվտանգ են սահմանափակ քանակությամբ, նույնիսկ հղի կանանց համար[4]։

Ցածր յուղայնությամբ և առանց յուղայնությամբ շատ մթերքներում ճարպը փոխարինվում է շաքարով, ալյուրով կամ այլ լիարժեք սննդային էներգիայի բաղադրիչներով, իսկ սննդի էներգետիկ արժեքը համեմատաբար նվազում է[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Definitions of Nutrient Content Claims, U.S. Food and Drug Administration Արխիվացված Հոկտեմբեր 5, 2016 Wayback Machine
  2. «Low-Energy-Dense Foods» (PDF).
  3. Diet and good food, National Health Service
  4. «Artificial sweeteners and other sugar substitutes». mayoclinic.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. Fat-Free vs. Regular Calorie Comparison, U.S. Food and Drug Administration