Նեխուր
Նեխուր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Apiaceae
| ||||||||||||
|
Նեխուր (լատին․՝ Apium), լախուր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի մոնոտիպ ցեղ։
Տարածվածություն խմբագրել
ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ նեխուր բուրավետ (A. graveolens)։ Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ ՀՀ-ում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուր։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Երկամյա է։ Արմատը հաստացած իլիկանման է։ Ցողունը կանգուն է, նիստավոր-ակոսավոր, մերկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-100 սմ։ Տերևները փայլուն են, մուգ կանաչ, կրկնակի փետրաձև, եռաբլթակ կտրտված տերևիկներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Պտուղը երկսերմիկ է։
Կիրառում խմբագրել
Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։
Բուժիչ նշանակություն խմբագրել
Նեխուրը հին ժամանակներից հայտնի էր եգիպտացիներին, հույներին և հռոմեացիներին։
Հին Հնդկաստանի, Տիբեթի և Չինաստանի բժշկության մեջ քաղցկեղով հիվանդներին խորհուրդ էին տալիս օգտագործել սննդի մեջ, իսկ ջրով կամ քացախով տարրալուծած հյութը որպես՝ հակափխսեցնող միջոց։
Ժողովրդական բժշկությունն այն օգտագործում է հիպովիտամինոզների, աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։ Արմատներից, սերմերից և տերևներից պատրաստած թուրմը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, կարգավորում է ախորժակը և մարսողությունը։ Կալիումի աղերի առկայությունը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա, մագնիումը՝ նյարդային համակարգի, իսկ երկաթը՝ արյունաստեղծման։
Ժամանակակից բժշկությունը նեխուրի արմատները և խոտը խորհուրդ է տալիս իբրև բուժիչ դիետիկ միջոց մարսողական ուղու հիվանդությունների ժամանակ գաստրիտ, խոցային հիվանդություններ, քրոնիկ կոլիտներ[1]։
Տեսակներ խմբագրել
- Apium annuum P.S.Short
- Apium australe Thouars
- Apium bermejoi Llorens
- Apium commersonii DC.
- Apium crassipes (W.D.J.Koch ex Rchb.) Rchb.f.
- Apium fernandezianum Johow
- Apium graveolens L.
- Apium insulare P.S.Short
- Apium inundatum (L.) Rchb.f.
- Apium larranagum M.Hiroe
- Apium ×moorei (Syme) Druce
- Apium nodiflorum (L.) Lag.
- Apium panul (DC.) Reiche
- Apium prostratum Labill.
- Apium repens (Jacq.) Lag.
- Apium santiagoensis M.Hiroe
- Apium sellowianum H.Wolff
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բնությունը՝ հարուստ դեղատուն, Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Չինար հրատարակչություն, Երևան-2007
Գրականություն խմբագրել
- She Menglan (佘孟兰), Mark F. Watson: Apium. In: Flora of China. 14, S. 76 (online, abgerufen am 17. Oktober 2008).
- E. Nasir: Apium. In: Flora of Pakistan. 20 (online, abgerufen am 17. Oktober 2008).
- Walter Erhardt u. a.: Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7
Արտաքին հղումներ խմբագրել
- Сельдерей: полезные свойства и рецепты Archived 2011-05-09 at the Wayback Machine.
- Jepson Manual Treatment
- USDA Plants Profile
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |