Շամար Ամարո Նիքոլսոն[2] (անգլ.՝ Shamar Amaro Nicholson; մարտի 16, 1997(1997-03-16), Քինգստոն, Ճամայկա), ճամայկացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ճամայկայի հավաքականի հարձակվող, ով վարձավճարով հանդես է գալիս «Կլերմոնում»։

Շամար Նիքոլսոն
Քաղաքացիությունը  Ճամայկա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1997(1997-03-16) (27 տարեկան)
Ծննդավայր Քինգստոն, Ճամայկա
Հասակ 192 սանտիմետր[1]
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Թրենչթաունի ավագ դպրոցում, իսկ ավելի ուշ Քինգսթոնից տեղափոխվել է «Բոյս Թաուն»։ 17 տարեկանում կորցրել է հորը. նրան գնդակահարել են մարզադաշտում «Բոյզ Թաուն» - ի խաղի ժամանակ, որից հետո Նիկոլսոնը մոտ մեկուկես տարի ֆուտբոլ չի խաղացել[3][4]։ 2014 թվականին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Ճամայկայի առաջնությունում։ 2014 թվականի սեպտեմբերի 30-ին պրոֆեսիոնալ կարիերայում խփել է իր առաջին գնդակը «Համբլ Լայոնսի» դեմ խաղում (2:0)[5]։ 2015 թվականին փորձաշրջան է անցել ՄԼՍ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում[6]։ 2016/17 մրցաշրջանում Շամարը 30 խաղում 15 գնդակով զբաղեցրել է առաջնության ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականը[7]։ 2017 թվականին Նիկոլսոնին առաջարկ է ստացվել «Ֆիլադելֆիա Յունիոնից» ՄԼՍ-ից, սակայն պայմանագիր կնքել այդպես էլ չի հաջողվել[8]։ Ընդհանուր առմամբ «Բոյզ Թաունի» կազմում անցկացրել է 75 հանդիպում և խփել 28 գնդակ[9]։

«Դոմջալե»

խմբագրել

2017 թվականի օգոստոսին դարձել է սլովենական «Դոմջալե» ակումբի խաղացող[10]։ Ակումբում գտնվելու առաջին յոթ ամիսների ընթացքում Նիքոլսոնը միայն մեկ անգամ է հայտնվել հայտացուցակում[11]։ «Դոմջալեի» կազմում նորամուտը նշել է 2018 թվականի մարտի 6-ին Սլովենիայի առաջնության 21-րդ տուրի «Անկարանի» դեմ խաղում (4:0) 79-րդ րոպեին փոխարինելով Լովրո Բիզյակային[12]։ Իր առաջին հանդիպումը Մեկնարկային կազմում անցկացրել է 2018 թվականի ապրիլի 18-ին՝ Սլովենիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ցելեի» դեմ խաղում (1:0), որում նաև խփել է իր առաջին գնդակը ակումբի կազմում[13]։ 2017/18 մրցաշրջանում հանդիպումները սկսել է հիմնականում պահեստայինների նստարանին՝ անցկացնելով 15 հանդիպում և խփելով 5 գնդակ[11]։ 2018 թվականի հուլիսի 12-ին եվրոգավաթներում նորամուտը նշել Է Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Շիրոկ-Բրիեգայի» դեմ խաղում (2:2)[14]։ 2018/19 մրցաշրջանում սկսել է հանդես գալ մեկնարկային կազմում[15]։ 2018 թվականի նոյեմբերին Շամարը երեք օրվա ընթացքում դուբլի հեղինակ է դարձել «Օլիմպիայի» (4:4)[16] և «Գորիցայի» (3:1)[17] դեմ խաղերում։ 2018/19 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։ 2019/20 մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ «Դոմջալեի» կազմում ընդհանուր առմամբ հանդես է եկել 2017-2019 թվականներին՝ անցկացնելով 56 հանդիպում և դառնալով 20 գոլի հեղինակ։

«Շառլերուա»

խմբագրել

2019 թվականի օգոստոսի 13-ին տեղափոխվել է Բելգիայի առաջնությունում հանդես եկող «Շառլերուա»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[18]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն եվրո[19]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2019 թվականի օգոստոսի 31-ին Բելգիայի առաջնության 6-րդ տուրի «Վասլանդ-Բևերենի» դեմ խաղում (4:0), որում դուրս է եկել մեկնարկային կազմում, իսկ 59-րդ րոպեին խփել է իր առաջին գնդակը «Շառլերուայի» կազմում[20]։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին դուբլ է ձևակերպել «Օստենդեի» դեմ Բելգիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (5:0)[21]։ Ընդհանուր առմամբ, 2019/20 մրցաշրջանում «Շարլերուայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։ 2020 թվականի օգոստոսի 30-ին երկու գնդակ է խփել Բելգիայի առաջնության 4-րդ տուրի «Անտվերպենի» դեմ խաղում (2:0)[22]։ 2020/21 մրցաշրջանում Նիկոլսոնը ակումբի կազմում անցկացրել է լիգայի 34 հնարավոր հանդիպումներից 33-ը, որոնցում խփել է ինը գնդակ, ինչպես նաև Բելգիայի գավաթի երկու հանդիպում մեկ խփած գնդակով և Եվրոպա լիգայի որակավորման երկու հանդիպում։ 2021 թվականի օգոստոսի 28-ին հեթ-տրիկ է ձևակերպել Բելգիայի առաջնության 6-րդ տուրի «Բերշոտի» դեմ խաղում (5:2)[23]։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Բելգիայի առաջնության 17-րդ տուրի խաղում երկու գնդակ է խփել Լիեժի «Sտանդարտի» դարպասը (3:0)[24]։ Դեկտեմբերի 19, 2021 Բելգիայի առաջնության 20-րդ տուրի «Էյպենի» դեմ խաղում (4:0) խփել է երեք գնդակ[25]։ 2021/22 մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ «Շառլերուայում» հանդես է եկել 2019-2021 թվականներին և բոլոր մրցաշարերում անցկացրել է 83 հանդիպում և խփել 31 գնդակ։

«Սպարտակ» (Մոսկվա)

խմբագրել
 
«Սպարտակի» կազմում 2022 թվականի ապրիլին

2021 թվականի դեկտեմբերի 21-ին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ մինչև 2026 թվականի հունիսը[26]։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 10 մլն եվրո[27][28]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2022 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի տնային խաղում (0:2)՝ Ալեքսանդր Սոբոլևի փոխարեն փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին[29]։ «Սպարտակի» կազմում առաջին գնդակները խփել է 2022 թվականի մարտի 2-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Կուբանի» դեմ տնային խաղում (6:1)՝ ձևակերպելով հեթ-տրիկ[30]։ Նիկոլսոնը դարձավ առաջին սպարտակացին, ով հեթ-տրիկ ձևակերպեց «Օտկրիտիե Բանկ Արենայում»[31]։ Ռուսաստանի առաջնությունում առաջին գնդակը խփել է 2022 թվականի մարտի 6-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ 20-րդ տուրի արտագնա խաղում (2:0)[32]։ 2022 թվականի ապրիլի 10-ին Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում (3:0) դուբլ ձևակերպեց[33]։ 2022 թվականի մայիսի 7-ին երկու գնդակ է խփել «Ուրալի» դեմ Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում (3:1)՝ աչքի ընկնելով 11-րդ և 26-րդ րոպեներին[34]։ Ընդհանուր առմամբ, 2021/22 մրցաշրջանում «Սպարտակի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում և խփել 8 գնդակ, ինչպես նաև թիմի հետ դարձել Է Ռուսաստանի գավաթակիր։

2022 թվականի հոկտեմբերի 23-ին Դուբլի հեղինակ է դարձել «Խիմկիի» դեմ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խաղում (5:0)՝ աչքի ընկնելով 18-րդ և 63-րդ րոպեներին[35]։ 2022/23 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է չորս գնդակ և դարձել Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

2023 թվականի սեպտեմբերի 1-ին վարձակալվել է ֆրանսիական «Կլերմոն» ակումբի կողմից Մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ տրանսֆերը գնելու իրավունքով[36]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի «Նանտի» դեմ խաղում (0:1)՝ Դուրս գալով հանդիպման 62-րդ րոպեին[37]։ «Կլերմոնի» կազմում առաջին գնդակը խփել է 2023 թվականի նոյեմբերի 12-ին «Լորյանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (1:0)՝ խաղի 69-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոցը[38]։ Ընդհանուր առմամբ, 2023/24 մրցաշրջանում ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, խփել է չորս գնդակ և կատարել երեք արդյունավետ փոխանցում[39]։ «Կլերմոնը» մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել Լիգա 2-ից[40], իսկ Նիկոլսոնը վերադարձել է «Սպարտակ»[39]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

2015 թվականին Շամարը հանդես է եկել Ջամայկայի երիտասարդական հավաքականի կազմում ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունում, որտեղ մեկ հանդիպում է անցկացրել Գվատեմալայի երիտասարդական հավաքականի հետ (0:1)[41][42]։

2017 թվականի փետրվարի 4-ին Նիքոլսոնը իր նորամուտը նշեց Ճամայկայի հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին Քորի Բերկի փոխարեն ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղում (0:1)[43][44]։ 2017 թվականի ամռանը հարձակվողն ընդգրկվել էր իր թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որտեղ Ճամայկայի հավաքականը դարձել էր եզրափակչի մասնակից, սակայն Շամարը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել[45]։

Ճամայկայի հավաքականի կազմում առաջին գնդակը խփել է 2019 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում (1:0)[46]։ 2019 թվականի ամռանը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին[47]։ Այս մրցաշարում անցկացրել է բոլոր հինգ հանդիպումները և խփել երկու գնդակ։ 2019 թվականի հունիսի 26-ին Կուրասաոյի դեմ խմբային փուլի 3-րդ տուրի խաղում գնդակը խփեց 14-րդ րոպեին, իսկ թիմերը խաղացին 1:1 հաշվով[48]։ 2019 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ-ի հավաքականի դեմ կիսաեզրափակիչ խաղում (1:3) 69-րդ րոպեին գոլ խփեց, բայց այդ գնդակը չօգնեց իր թիմին հաղթել մրցակցին[49]։

2021 թվականի ամռանը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին[50], խմբային փուլի 1-ին տուրի խաղում անցկացնելով 4 հանդիպում և մեկ գնդակ խփելով Սուրինամի հավաքականի դարպասը[51]։

2023 թվականի նոյեմբերի 21-ին դուբլ է ձևակերպել Ճամայկայի հավաքականի կազմում ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Կանադայի հավաքականի դեմ (3:2) և այդպիսով օգնել է իր հավաքականին դուրս գալ մրցաշարի հաջորդ փուլ[52]։

2024 թվականի հունիսի 12-ին ընդգրկվել է Ճամայկայի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու 2024 թվականի Ամերիկայի Գավաթին[53]։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Դոմջալե»

  • Սլովենիայի առաջնության բրոնզե մեդալակիր (2)՝ 2017/18, 2018/19

«Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2022/23
  • Ռուսաստանի Գավաթակիր՝ 2021/22
  • Ռուսաստանի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից՝ 2022

Ճամայկայի Հավաքական

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչի մասնակից՝ 2017
  • Կարիբյան Գավաթի եզրափակչի մասնակից՝ 2017

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Հավաքականի

խմբագրել
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բոյզ Թաուն Պրեմիեր լիգա 2014/15 20 7 20 7
[[2015/16|]] (2015–16 National Premier League) 24 6 24 6
[[2016/17|]] (2016–17 National Premier League) 31 15 31 15
Ընդհանուր 75 28 75 28
Դոմջալե Առաջին Լիգա 2017/18 15 5 15 5
2018/19 29 13 2 0 4 0 35 13
2019/20 3 0 3 2 6 2
Ընդհանուր 47 18 2 0 7 2 56 20
Շառլերուա Ժյուպիլեր Լիգա 2019/20 25 9 3 0 28 9
2020/21 33 9 2 1 2 0 37 10
2021/22 18 13 18 13
Ընդհանուր 76 31 5 1 2 0 83 32
Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2021/22 12 5 4 3 0 0 16 8
2022/23 22 3 5 1 27 4
Ընդհանուր 34 8 9 4 0 0 43 12
Կլերմոն Լիգա 1 2023/24 26 4 2 0 28 4
Ընդհանուր 26 4 2 0 28 4

Ընդհանուր՝ 49 խաղ / 19 գոլ; 26 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 13 պարտություն:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://premierliga.ru/players/Nikolson-Shamar-Amaro
  2. «Николсон Шамар Амаро». premierliga.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Отца новичка «Спартака» застрелили во время матча сына. Все, что нужно знать о ямайце Николсоне». sport24.ru. 2021 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Шамар Николсон: «Футбол спас меня от тюрьмы или кладбища»». Футбольный клуб «Спартак Москва». 2022 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  5. «Boys' Town vs. Humble Lions». www.soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Jamaica Football: Nicholson earns Real Salt Lake residency trial». digicelsportsmax.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Summary — Premier League — Jamaica». www.soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «У «Спартака» новый нападающий. Кто такой Шамар Николсон?». LiveSport.Ru. 2021 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «Shamar Nicholson». www.national-football-teams.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. Marc Stamp (2017 թ․ սեպտեմբերի 2). «Reggae Boy Nicholson signs for Slovenian club». Jamaica Star (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  11. 11,0 11,1 «Shamar Nicholson — Подробная статистика выступлений». www.transfermarkt.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «Ankaran Hrvatini vs. Domzale». soccerway.com. 2018 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. «Domzale vs. Celje». www.soccerway.com. 2018 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. «Siroki Brijeg vs. Domzale». soccerway.com. 2018 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  15. «Shamar Nicholson — Подробная статистика выступлений». www.transfermarkt.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. «Olimpija vs. Domzale». www.soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. «Domzale vs. Gorica». soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. «Reggae Boy Shamar Nicholson joins Sporting Charleroi for 4 years». Loop News (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  19. «Nicholson iz Domžal v Belgijo». Dnevnik (սլովեներեն). 2019 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. «Waasland-Beveren vs. Sporting Charleroi». www.soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  21. «Sporting Charleroi vs. KV Oostende». soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. «Sporting Charleroi vs. Antwerp». soccerway.com. 2020 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «Sporting Charleroi vs. Beerschot». soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. «Standard Liège vs. Sporting Charleroi». www.soccerway.com. 2021 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  25. «AS Eupen vs. Sporting Charleroi». soccerway.com. 2021 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  26. «Шамар Николсон — новый форвард «Спартака»». Футбольный клуб «Спартак Москва». 2021 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  27. ««Спартак» официально объявил о переходе ямайского форварда Шамара Николсона». www.kp.ru. 2021 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  28. ««Спартак» заплатит за Николсона 10 миллионов евро». vesti.ru. 2021 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  29. «Спартак — ЦСКА (0:2) 26 февраля. Тинькофф Российская Премьер-Лига 2021-22. Протокол матча». news.sportbox.ru. 2022 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  30. «Спартак — Кубань (6:1) 2 марта. Бетсити Кубок России 2021-22. Протокол матча». news.sportbox.ru. 2022 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  31. Петерсон, Григорий (2022 թ․ մարտի 2). «Николсон — первый игрок «Спартака», оформивший хет-трик на «Открытие Арене»». www.championat.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  32. «Динамо — Спартак (0:2) 6 марта. Тинькофф Российская Премьер-Лига 2021-22. Протокол матча». news.sportbox.ru. 2022 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  33. «Спартак — Арсенал (3:0) 10 апреля. Тинькофф Российская Премьер-Лига 2021-22. Протокол матча». news.sportbox.ru. 2022 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  34. «Урал — Спартак (1:3) 7 мая. Тинькофф Российская Премьер-Лига 2021-22. Протокол матча». news.sportbox.ru. 2022 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  35. «Spartak Moscow vs. Khimki». www.soccerway.com (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին.
  36. ««Клермон» арендовал Николсона». spartak.com (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  37. «Clermont vs. Nantes». www.soccerway.com (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  38. «Clermont vs. Lorient». www.soccerway.com (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  39. 39,0 39,1 «Агент Николсона рассказал, когда нападающий вернется в расположение «Спартака»». sport-express.ru (ռուսերեն). 2024 թ․ մայիսի 31. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  40. ««Клермон» вылетел из Лиги 1 и не выкупит Николсона у «Спартака»». Soccer.ru (ռուսերեն). 2024 թ․ մայիսի 4. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  41. «Jamaica U20 vs. Guatemala U20». www.soccerway.com. 2015 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  42. «Shamar Nicholson keeps fire of hope burning in the darkness». Jamaica Observer (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  43. «United States vs. Jamaica». www.soccerway.com. 2017 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  44. «Playing for his father». jamaica-gleaner.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  45. «Shamar Nicholson — Сборная». www.transfermarkt.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  46. «United States vs. Jamaica». www.soccerway.com. 2019 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  47. «Jamaica's 23-man Gold Cup roster». Jamaica Observer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  48. «Jamaica vs. Curaçao». www.soccerway.com. 2019 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  49. «Jamaica vs. United States». soccerway.com. 2019 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  50. «Squad Announcement». Twitter (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  51. «Jamaica vs. Suriname». www.soccerway.com. 2021 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  52. «Дубль футболиста «Спартака» вывел Ямайку в полуфинал Лиги наций КОНКАКАФ». РИА Новости Спорт (ռուսերեն). 2023 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  53. «Нападающий «Спартака» Николсон вошел в состав сборной Ямайки на Кубок Америки». matchtv.ru (ռուսերեն). 2024 թ․ հունիսի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամար Նիքոլսոն» հոդվածին։