Լովրո Բիզյակ
Լովրո Բիզյակ (սլովեն.՝ Lovro Bizjak, նոյեմբերի 12, 1993[1], Շմարտնո օբ Պակի, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, Մոլդովայի «Շերիֆի» և Սլովենիայի ազգային հավաքականի հարձակվող։
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1993[1] (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Շմարտնո օբ Պակի, Սլովենիա | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԼովրո Բիզյակը «Շմարտնո 1928» ֆուտբոլային ակումբի սան է, 2011/12 մրցաշրջանում նորամուտն է նշել այդ ակումբի մեծահասակների թիմում, որը հանդես էր գալիս Սլովենիայի առաջնության երկրորդ լիգայում[2]։
Ֆուտբոլիստն իր կարիերայի սկզբում խաղացել է նաև ցածր դիվիզիոնների թիմերում՝ սլովենական «Կովինարում» և «Ալյումինիում», ինչպես նաև ավստրիական «Վիլդոնում»[3]։
2016/17 մրցաշրջանում «Ալյումինիի» կազմում նա իր նորամուտն է նշել Սլովենիայի առաջին լիգայում[2]։
2017 թվականից խաղացել է Սլովենիայի առաջնությունում հանդես եկող «Դոմժալե» ակումբում, անցկացրել 36 հանդիպում և խփել 13 գոլ[2]։
2018 թվականի օգոստոսին Բիզյակը տեղափոխվել է ռուսական «Ուֆա»։ Թիմի ղեկավարությունը նրան նկատել էր Եվրոպայի լիգայի «Դոմժալեի» դեմ խաղերի ժամանակ։ Նա իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նշել է 4-րդ տուրի Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում (0-3)։ Նոյեմբերի 11-ին նա իր անդրանիկ գոլն է խփել «Ուֆայի» կազմում՝ գրավելով «Սպարտակի» դարպասը (2-0)[4]։
2021 թվականի հունվարի 15-ին, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը խզվել է[5]։ Հունվարի վերջին Բիզյակը պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆի» հետ[6]։ Փետրվարի 24-ին նա 22-րդ տուրի «Զիմբրուի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Շերիֆի» կազմում[7]։
Կարիերա ազգային հավաքականում
խմբագրել2020 թվականի հոկտեմբերի 14-ին Բիզյակն իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականում՝ փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին Մոլդովայի հետ Ազգերի լիգայի խաղում[8]։
Խաղեր և գոլեր ազգային հավաքականում
խմբագրել2020 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ։
Լովրո Բիզյակի հանդիպումներն ու գոլերը Սլովենիայի ազգային հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | ամսաթիվը | Որտեղից | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1 | 14.11.2020 | Քիշնև, Մոլդովա | Մոլդովա | 0-4 | - | Ազգերի լիգա 2020/21 |
Ընդամենը՝ 1 հանդիպում / 0 գոլ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 «Lovro Bizjak - Sheriff Tiraspol». footballdatabase.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Lovro Bizjak - Sheriff Tiraspol». footballdatabase.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «ФНК онлайн: УФА - СПАРТАК» (ռուսերեն). Футбол на Куличках. 2018 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Ловро Бизяк ушел из "Уфы"» (ռուսերեն). Футбол на Куличках. 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «"Шериф" подписал второго футболиста этой зимой». Scor.md (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «"Шериф" не оставил шансов "Зимбру", "Динамо-Авто" разгромило "Сперанцу": результаты 22-го тура НД». Moldfootball.com (ռուսերեն). Молдавский футбол. 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Slovenia - L. Bizjak - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լովրո Բիզյակ» հոդվածին։ |