Օտկրիտիե Արենա[3], ֆուտբոլային մարզադաշտ Մոսկվայում, հանդիսանում է Մոսկվայի Սպարտակի տնային մարզադաշտը։ Տեղավորվում է 45000 հանդիսական[4]։ Ներառված է այն մարզադաշտերի մեջ, որտեղ անց են կացվել կոնֆեդերացիաների գավաթի 2017 թվականի խաղարկության հանդիպումները, և որոնք ընդունում են 2018 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները[5]։ Բացման հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 5֊ին։ Մեկնարկային խաղում Մոսկվայի Սպարտակը 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը սերբական Ցրվենա Զվեզդայի հետ[6]։

Օտկրիտիե Արենա
Открытие Арена
ՏեսակԲարձրագույն
ՄարզաձևՖուտբոլ
ՏեղագրությունՄոսկվա
ԵրկիրՌուսաստան
Հիմնադրված2007
Անվանված էOtkritie Holding? և Լուկօյլ
Բացվածօգոստոս 2014
Կառուցման գին14,5 մլրդ ռուբլի
ՃարտարապետAECOM?
ՍեփականատերՍպարտակ (Մոսկվա)
Տարողություն45 360[1][2]
Տնային թիմՍպարտակ (Մոսկվա),
Ռուսաստան
Դաշտի չափսեր105×68
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքotkritiearena.ru
Քարտեզ
Քարտեզ
 Otkrytie Arena Վիքիպահեստում

Համաձայն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի պահանջների՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ այն չի կարող կրել հովանավորների կողմից տրված անունը և կստանա չեզոք՝ Սպարտակ մարզադաշտ անվանումը[7]։

Նախապատմություն խմբագրել

Իր գոյության ողջ ընթացքում Սպարտակը չի ունեցել սեփական մարզադաշտ։ Ակումբն իր հանդիպումները անց է կացրել Լոկոմոտիվի (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա), ԲԿՄԱ֊իմարզադաշտերում։

ԽՍՀՄ փլուզումից և շուկայական տնտեսության անցումից հետո ակումբը ի վիճակի չէր սեփական միջոցներով մարզադաշտ կառուցել, քանի որ չուներ շինարարության համար անհրաժեշտ միջոցներ։ Մարզադաշտ կառուցելու առաջին փորձերը արվել է 1994 թվականին։ Մոսկվայի քաղաքապետարանը հատկացրեց տարածք մարզադաշտի կառուցման համար, սակայն շինարարությունը չսկսվեց։ Այն հանդիպեց «Ռուսական «Կանաչներ» բնապահպանական» կուսակցության և տեղացիների լուրջ բողոքներին։

1998 թվականին մարզադաշտի կառուցման համար նախատեսվում էր 250 մլն Դոլար։ Այն պետք է տեղավորեր 65000 հանդիսական։Սակայն 1999 թվականի մարտի 31֊ին կառավարությունը արգելեց տվյալ տարածքում մարզադաշտի կառուցւմը։ Շինարարությունը տեղափոխվեց նույն շրջանի այլ վայր։ Այս տեղը ավելի հարմար էր, քանի որ այն մոտ էր միանգամից մետրոյի 4 կայարանի։ Մարզադաշտի շինարարության համար կառավարությունը հատկացրել էր 39 հա տարածք։ Այն պետք է տեղավորեր 52000 հանդիսական։ Նախատեսվում էր աշխատանոները սկսել 2001 թվականին, սակայն նախագծումից հետո պարզ դարձավ , որ այդ տարածքի մի մասը պատկանում է մի մասնավոր կազմակերպության, որն էլ պահանջում էր շատ մեծ գումար վարձատրության համար։ Եվ քանի որ ակումբը ի վիճակի չէր վճարել այդ ահռելի գումարը, շինարարական աշխատանքները այդպես էլ չսկսվեցին։

2001 թվականի սեպտեմբերին գտնվեց այլ վայր մարզադաշտի կառուցման համար[8]։ Նոր նախագծված մարզադաշտը կտեղավորեր 10000֊ով ավելի քիչ հանդիսականներ, սակայն սրա հետ մեկտեղ այն կունենար զվարճանքների և ժամանցի համար նախատեսված վայրեր։ Տարբեր պատճառներով մարզադաշտի կառուցման այս փորձը նույնպես տապալվեց[8]։.

Նոր մարզադաշտ խմբագրել

 
Խոտածածկի և C տրիբունայի պատկերը
 
Մուտքի մոտ գտնվող Գլադիատորի արձանը

2006 թվականի նոյեմբերին որոշվեց մարզադաշտը կառուցել Տուշինսկի շրջանի աեորոդրոմի մոտակայքում։ Շինարարության ֆինանսավորման համար պատասխանատվություն էր կրում ակումբի տնօրենների խորհուրդը և «Լուկոյլ» ընկերության գլխավոր տնօրեն Լեոնիդ Ֆեդունը[9]։ 2007 թվականի հունիսի 2֊ին հանդիսավոր դրվեց շինարարության առաջին քարը։ Բայց շինարարական աշխատանքները շատ դանդաղ էին ընթանում։ Պատճառները բազմազան էին․ թե բյուրոկրատական քաշքշուքները, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները։ ԹԵև սկզբնապես պլանավորված էր աշխատանքները ավարտել 2009-2010 թվականին[10] , սակայն 2009 թվականին այն ոչ միայն դեռ մոտ չէր իր ավարտին, այլև գտնվում էր նախագծման փուլում[11]։ Ավելին, 2010 թվականին վերանայվեց նախագիծը, որը չընդունվեց Ճարտարապետների խորհրդի կողմից[12][13]։

Մարզադաշտի շինարարակն աշխատանքներս սկսեց իրականացնել AECOM ամերիկյան ընկերությունը։ Նախնական անվանումներից մեկը «Նոր Կոլիզեում» էր, սակայն Սպարտակի ժամանակ Կոլիզեումը դեռ չէր կառուցվել։ Մյուս տարբերակը մարզադաշտը Ստարոստի եղբայրների պատվին կոչելն էր։

2013 թվականի փետրվարի 19֊ին պարզ դարձավ, որ նոր մարզադաշտը ստանալու է «Օտկրիտիե Արենա» անվանումը՝ հովանավոր «Օտկրիտիե» բանկի պատվին։ Պայմաննագրի համաձայն, բանկը ակումբին տրամադրում էր 1 մլրդ 208 մլն ռուբլի, որի փոխարեն ակումբ իր մարզադաշտի անվանումը 6 տարի շարունակ փոփոխման չի ենթարկելու[14]. Սրա հետ մեկտեղ բանկը գնաց նաև մեկ այլ զիջման․համաձայնվեց,որ իր ավանդական կապույտ֊սպիտակ գույների փոխարեն մարզադաշտի զինանշանի վրա լինի Սպարտակի ավանդական կարմիր֊սպիտակ գույները։

2014 թվականի օգոստոսի 21֊ին B տրիբունայի մոտ հանդիսավոր կերպով բացվեց Ստարոստի եղբայրների հուշարձանը։ Մարզադաշտի մուտքի մոտ էլ դրված է գլադիատորի 24.5մ բարձրություն ունեցող արձանը[15][16]։ 2013 թվականին էլ հայտարարվեց, որ մոտ ապագայում կառուցվելու են ակումբի լեգենդար ֆուտբոլիստների արձանները, այդ թվում Իգոր Նետտոյի և Նիկիտա Սիմոնյանի արձանները[17]։.Արևմտյան տրիբունայի 4֊րդ հարկում նախատեսված է բացել ակումբի պատմության թանգարանը՝ 800մ² տարածքով։

2017 թվականի օգոստոսի 27֊ին բացվեց մետրոյի «Սպարտակ» կայարանը, որի բացմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը[18]. Օգոստոսի 30֊ին տեղի ունեցավ վետերանների հանդիպում(20֊րոպեանոց 2 խաղակես, որին ներկա էին 8000 երկրպագուներ։

Բացման հանդիպումը Սպարտակի և սերբական Ցրվենա Զվեզդայի միջև տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 5֊ին։ Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 37714 հանդիսական։ Սպարտակի պաշտպան Դմիտրի Կոմբարովը հեղինակեց նորակառույց մարզադաշտի առաջին գոլը[19]։.

Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգԱՅԻ 7֊րդ տուրում Սպարտակը սեփական հարկի տակ ընդունել էր Տորպեդոյին։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով հօգուտ դաշտի տերերի։ Գոլերի հեղինակներ դարձան Պրոմեսը(2) և Խուրադոն(1)[20]։. Առաջին պաշտոնական խաղին ներկա էին 36058 հանդիսականներ[21]։.Նոր մարզադաշտում 1֊ին պարտությունը Սպարտակը կրեց 2015 թվականի մարտի 8֊ին «Կրասնոդարի» դեմ խաղում՝(1:3)հաշվով։

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեբյուտային խաղը կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 12֊ին Եվրո 2016֊ի ընտրական փուլում Մոլդովիայի ազգային հավաքականի դեմ։ Այն ավարտվեց 1-1 հաշվով։ Դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Սպարտակի հարձակվող Արտյոմ Ձյուբան 11 մետրանոց հարվածից։

Շինարարության արժեք խմբագրել

Ի սկզբանե մարզադաշտի կառուցման համար նախատեսված էր 150 մլն Եվրո։ Սակայն հետագայում Լոենիդ Ֆեդունը հայտարարեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ծախսերը պետք է կրճատվեն շուրջ 2 անգամ։ 2013 թվականի փետրվարին Ֆեդունը հայտարարեց, որ մարզադաշտի 80 %֊ը արդեն կառուցվել է, որի վրա ծախսվել է շուրջ 500 մլն Դոլար(շուրջ 15 մլրդ ռուբլի)[22]։ Մարզադաշտի կառուցման աշխատանքների ավարտից հետո նա նշեց, որ կառուցման համար ծախսվել է 14.5 մլրդ ռուբլի[23]։

Մարզադաշտի տվյալներ խմբագրել

 
Պատկեր տրիբունայից

Մարզադաշտը իրենից ներկայացնում է սպորտային համալիր՝ բաղկացած ֆուտբոլային դաշտից և 45000 հանդիսական տեղավորվող տիրբունաներից։ Նախատեսվում է,որ 2018 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ այն կտեղավորի 46000 հանդիսական[24]։. Բացի մարզադաշտից արդեն պլանավորված է Տուշինյան աերոդրոմի վրա կառուցել նաև հոկեյի 2 մարզադաշտեր, թենիսի ակադեմիա, ջրային սպորտաձևերի կենտրոն, 2 մարզադպրոց և երկու սպորտային խաղահրապարակ երեխաների համար[17]։.

Այցելության կանոններ խմբագրել

Մարզադաշտը բավականին մոտ է գտնվում մետրոյի «Սպարտակ» կայարանին։ Ամենահարմարը հենց մետրոյով կայարան հասնելն է[25]։

Մարզադաշտի ամբողջ տարածքում գործում է վճարման բանկային համակարգ (cash free տեխնոլոգիա)։ Գործընթացն իրականացնում է «Օտկրիտիե» բանկը։ Մեկ տարով բաժանորդագրման դեպքում տրվում են հատուկ քարտեր՝ MasterCard Prepaid PayPass։ Այս քարտերը կարող են ակտիվացնել բանկով, ինչպես նաև օգտագործել մարզադաշտ մուտք գործելու համար[26]։.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://spartak.com/main/news/press/60534/
  2. http://spartak.com/main/news/press/60533/
  3. «Մոսկվայի Սպարտակի նորակառույց մարզադաշտը ստացել է «Օտկրիտիե Արենա» անվանում։». Р-Спорт. 19 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Otkrytie Arena | World of Stadiums». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  5. «Спартаковский стадион примет матчи ЧМ-2018». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  6. «"Спартак" сыграл вничью с "Црвеной Звездой" в матче открытия своего стадиона». 5.9.2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. ««Стадион Спартак» (Spartak Stadium)». Информационный сайт «Россия2018.рф». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. 8,0 8,1 Московский «Спартак» построит собственный стадион с седьмой попытки Արխիվացված 2013-05-11 Wayback Machine | Газета Версия
  9. Леонид Федун: строительство стадиона буду финансировать я
  10. «Официальный сайт стадиона ФК «Спартак» Москва». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  11. Новости клубов. Сайт Российского Футбольного Союза (по материалам «Спорт-Экспресс»). 05.11.2009
  12. «Спартак» не признали болельщики
  13. ««Спартак» не признали болельщики :: Новости :: Скульптурный песчаник». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  14. ««СПАРТАК» И «ОТКРЫТИЕ» ЗАКЛЮЧИЛИ СПОНСОРСКОЕ СОГЛАШЕНИЕ». офсайт ФК Спартак. 19 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  15. «Возле футбольного стадиона "Спартака" установлена 25-метровая скульптура гладиатора». ИТАР-ТАСС. 22 августа 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «Возле стадиона "Спартак" установлена скульптура гладиатора». РИА Новости. 21 августа 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  17. 17,0 17,1 «Памятники Симоняну и Старостиным появятся у арены ФК «Спартак» — Федун». Р-Спорт. 19 февраля 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  18. «Владимир Путин посетил стадион «Открытие Арена»». Официальный сайт стадиона «Открытие Арена». 27 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  19. Чемпионат.СОМ (05.09.2014). «Дмитрий Комбаров стал автором первого гола на новом стадионе «Спартака»». Чемпионат.СОМ.
  20. Чемпионат.Ком (14.09.2014). ««Спартак» в матче на «Открытие Арене» обыграл «Торпедо»». Чемпионат.Ком.
  21. Чемпионат.Ком (14.09.2014). ««Спартак» — «Торпедо»: матч на «Открытие Арене» посетили 36 058 зрителей». Чемпионат.Ком.
  22. «Леонид Федун: общая стоимость строительства «Открытие-арены» составила 14 млрд рублей». ИТАР-ТАСС. 26 декабря 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  23. Строительство «Открытие Арены» обошлось в 14,5 миллиарда рублей — Федун
  24. «Спартак» пошел в рост. На строительстве арены красно-белых начался новый этап. Советский спорт
  25. «Сергей Собянин открыл станцию метро «Спартак»». Москва 24. 28 августа 2014.
  26. Карта банка «Открытие» станет абонементом на стадион клуба «Спартак»

Արտաքին հղումներ խմբագրել