Նիկոլայ Միխայլովիչ Լյուբիմով (ռուս.՝ Никола́й Миха́йлович Люби́мов, նոյեմբերի 7 (20), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1992(1992-12-22), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային թարգմանիչ, մասնավորապես ֆրանսերենից և իսպաներենից։ Բազմահատոր մենագրությունների հեղինակ է։

Նիկոլայ Լյուբիմով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7 (20), 1912
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 22, 1992(1992-12-22) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ
ԱմուսինMargarita Kessel?
Ծնողներմայր՝ Yelena Kormilitsyna?
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
ԵրեխաներԲորիս Լյուբիմով

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Լյուբիմովը ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 7 (20)-ին, Մոսկվայում։ Վոլոգդայի շրջանի մարզպետ Մ. Ն. Կորմիլիցինի որդին է (1835-1892), Ռյազանի շրջանի մարզպետ Ն. Ա. Բոլդարևի ծոռը (1826-1904)։ Նրա մյուս պապը՝ Միխաիլ Երմիևիչ Լյուբիմովը (1847-1893)՝ Կոլուգայի մարզպետի որդին, առավել քան 20 տարի աշխատել է գյուղական ուսուցիչ Գրոդնոյի շրջանի Կոբրինի գավառում։ Հայրը՝ Միխաիլ Միխայլովիչ Լյուբիմովը 1911 թվականին ամուսնացել է Ելենա Միխայլովնա Կորմիլիցինայի հետ։

Մանկությունն ու պատանեկությունն անցել է Կալուգայի շրջանի Պերեմիշլ շրջկենտրոնում, որտեղ և 1930 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցը։ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Պետերբուրգի փիլիսոփայական ընկերության «Ակադեմիա» (Academia) գրահրատարակչություն։

1930-ականների սկզբին կալանավորվել է և երեք տարի անցկացրել աքսորավայրում՝ Արխանգելսկում։ Լյուբիմովի մայրը՝ Ելենա Միխայլովնան, որպես բռնազավթած տարածք համարվող Պերեմիշլում գտնվող և քաղաքապետի հետ որոշակի հարաբերությունների մեջ եղող անձ, կալանավորվել է՝ ֆաշիստ-զավթիչների հետ համագործակցելու մեղադրանքով, և դատապարտվում տաս տարվա ազատազրկման։ Ազատվում է կալանքից 1951 թվականի վերջին։

Լյուբիմովն աշխատել է գեղարվեստական գրականության թարգմանիչ տարբեր հրատարակչությունների պատվերով։ 1942 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Լյուբիմովը թարգմանել է երկու տասնյակից ավել խոշոր վեպեր և պիեսներ։ Խմբագրել է Օգոնյոկ («Огонёк», հասարակական-քաղաքական և գրական-գեղարվեստական պատկերազարդ շաբաթաթերթ) գրադարանում հրատարակվող Վ. Հյուգոյի, Ա. Դոդեի, Մերիմեի ստեղծագործությունների ժողովածուները։ Ի. Ա. Բունինի, Ս. Ն. Սերգեև-Ցենսկու ստեղծագործությունների ժողովածուների ներածական հոդվածների հեղինակն է։

«Նովիյ միր» և «Լիտերատուրնայա Արմենիա» ռուսական պարբերականներում տպագրվել են Լյուբիմովի հուշերը Էդուարդ Բագրիցկու, Տատյանա Շչեպկինա-Կուպերնիկի և այլոց մասին։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է երեք անգամ․

  • առաջին կինը՝ Լյուբիմովա (Կեսել) Մարգարիտա Ռոմանովնա, թարգմանիչ
  • դուստրը՝ Լյուբիմովա Ելենա Նիկոլաևնա (1941-2001)
  • որդին՝ Լյուբիմով Բորիս Նիկոլաևիչ (ծնվ. 1947 թ), թատերագետ
  • երիորդ կինը՝ Լյուբիմովա Գալինա Վլադիմիրովնա (1928-1983)
  • դուստրը՝ Լյուբիմովա Աննա Նիկոլաևնա (ծնվ. 1961 թ)
  • երրորդրդ կինը (այրին)՝ Ժիգուր Զելմա Յանովնա (ծնվ.1927 թ)։

1950-ականների վերջերից Ն. Մ. Լյուբիմովը ապրում էր «Աէրոպորտ» մետրոկայանի մոտ գտնվող գրական կոպերատիվներում. սկզբում «Մոսկվայի գրողներ» ԲՇԿ-ում (Չերնյախովսկու փ., տուն №4), ապա՝ «Սովետական գրող» ԲՇԿ-ում (Կրասնոարմեյսկայա փ., տուն №29)[1][2][3]

Ն. Վ. Լյուբիմովի հիմնական թարգմանությունների ցանկ խմբագրել

Հեղինակ Ստեղծագործություն թվական
Ջովաննի Բոկաչչո Դեկամերոն
Միգել դե Սերվանտես «Դոն Կիխոտ (վեպ)»

«Լոս Տրաբախոս դե Պերսիլես ի Սիխիսմունդա»

1953—1954
Ֆրանսուա Ռաբլե «Գարգանտյուա և Պանտագրյուել» 1961
Մոլիեր «Ակամա ամուսնություն», «Քաղքենին ազնվական» 1953
Պիեռ Բոմարշե «Դրամատիկական եռագրություն»
Պրոսպեր Մերիմե «Երկինք և դժողք», «Պատահականություն» (պիեսներ)
«Կարլոս IX թագավորության ժամանակագրությունը» (Վեպ)
1963
Ստենդալ «Կարմիրն ու սևը (վեպ)»
Գյուստավ Ֆլոբեր «Տիկին Բովարի» 1958
Էժեն Սկրիբ «Փառքի սանդուղք»
Գի դը Մոպասան «Սիրելի ընկեր» 1956
Ալֆոնս Դոդե «Տարասկոնցի Տարտարենը»

«Արտաքսված թագավորներ», «Սաֆո»

1957
Անատոլ Ֆրանս «Ռաբլե» (մենագրություն)[4]
Շառլ դը Կոստեր «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» 1961
Մորիս Մետերլինկ «Կապույտ թռչունը», «Նշանդրություն», «Մոննա Վաննա» 1958
Մարսել Պրուստ «Կորսված ժամանակի փնտրտուքներում» շարքը (1-5-րդ հատորները) 1973-1992
Ռոմեն Ռոլան «Դանտոն» - պատմափիլիսոփայական դրամա Դանտոնի մասին
Ֆրիդրիխ Շիլլեր «Սեր և Խարդավանք»
Նաիրի Զարյան «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր»)

Մատենագրություն խմբագրել

  • «Былое лето» (ականատեսի հուշերից)։
  • «Перевод — искусство», M., «Советская Россия», 1982 pdf:
  • «Несгораемые слова», М., «Художественная литература», 1983: Արվեստի մասին Ա. Ա. Ֆետի, Ա. Կ. Տոլստոյի, Կ. Յա. Սլուչևսկու, Վլադիմիր Կորոլենկոյի, Իվան Բունինի, Ս. Սերգեև-Ցենսկու, Է. Գ. Էդուարդ Բագրիցկու, Բ. Պաստեռնակի ակնարկների գիրք, երկրորդ հրատարակության մեջ ակնարկներն ամբողջացվել են՝ Ի. Ս. Տուրգենև, Ն. Ս. Լեսկով, Ս. Ա. Կլիչկով։
  • «Лингвистические мемуары»
  • «Неувядаемый цвет»-հուշերի գիրք, հատվածները տպվել են «Дружба народов» 1992 № 7, 1993 № 6, 7; «Москва» 1993, № 6, 7 ամսագրերի համարներում։ Ամբողջությամբ հրատարակված է 3 հատորով «Языки славянской культуры» հրատարակչության կողմից 2000, 2004, 2007 թթ.:

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1978) Գեղարվեստական թարգմանության և «Библиотека всемирной литературы»[5] 200 հատորանի գրքերի շարքի հրատարակության գիտական սկզբունքների մշակման և իրականացման գործում մասնակցության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник СП СССР, 1964, էջ 391
  2. Справочник СП СССР, 1970, էջ 394
  3. Справочник СП СССР, 1986, էջ 379
  4. France, Anatole (1844-1924) Auteur du texte (1928). Rabelais / Anatole France,... (ֆրանսերեն).{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Постановление ЦК КПСС и Совета Министров СССР от 19 октября 1978 года № 852 «О присуждении Государственных премий СССР 1978 года в области литературы, искусства и архитектуры»

Գրականություն խմբագրել

  • Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.12.1963] / ред. К. В. Воронков, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1964. — 776 с. — 3000 экз.:
  • Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.01.1970] / ред. М. В. Горбачев, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1970. — 792 с. — 6000 экз.:
  • Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.06.1985] / Ред. К. Н. Селихов; сост.: В. А. Астахова, А. И. Либецкая, Л. И. Цветкова. — М.: Советский писатель, 1986. — 784 с. — 10 000 экз.:
  • Пузиков А. И. Будни и праздники: из записок главного редактора. М., 1994:
  • Рассадин С. Б. Советская литература. Побежденные победители. М., 2006:

Արտաքին հղումներ խմբագրել