Բորիս Նիկոլաևիչ Լյուբիմով (հունիսի 29, 1947(1947-06-29), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային թատերագետ և մանկավարժ, թատերական քննադատ, արվեստագիտության թեկնածու (1977), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), պրոֆեսոր (1991), Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի ռեկտոր (2007 թվականից), Ռուսաստանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ (1999), Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ (1982 թվականից)։

Բորիս Լյուբիմով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1947(1947-06-29) (76 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1969)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունթատերական քննադատ
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Ծնողներհայր՝ Նիկոլայ Լյուբիմով, մայր՝ Margarita Kessel?
Զբաղեցրած պաշտոններռեկտոր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԵրեխաներՕլգա Լյուբիմովա
 Boris Lubimov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրականագետ և թարգմանիչ Նիկոլայ Միխայլովիչ Լյուբիմովի և թարգմանչուհի Մարգարիտա Ռոմանովնա Լյուբիմովայի (Կեսել) որդին է։

1969 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի թատերական ֆակուլտետը (Պ. Ա. Մարկովի դասարանը), այնուհետև` ասպիրանտուրան։ 1974 թվականից դասավանդում է վերոնշյալ ինստիտուտում, 1976 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Проблемы сценичности произведений Достоевского» թեմայով[1]։ 1982 թվականից հանդիսացել է թատերական քննադատության ամբիոնի վարիչ (1991 թվականից՝ Ռուսաստանի թատրոնի պատմության ֆակուլտետ)։

1988-1995 թվականներից աշխատել է որպես Փոքր թատրոնի գրական մասի ղեկավար, 1995-1998 թվականներին՝ Ռուսական բանակի թատրոնի գրական մասի ղեկավար, 1999 թվականից՝ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ։

2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Ա․ Բախրուշինի անվան թատերական թանգարանի տնօրենը։

2007 թվականից Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի ռեկտորն է։

Դուստրը՝ Օլգան (ծն. 1980) Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարն է:

  Արտաքին պատկերներ
  Любимов, Борис Николаевич. Фото.


Պարգևներ խմբագրել

  • IV աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», (9 դեկտեմբերի, 2009 թվական)`Ազգային մշակույթի զարգացման և թատերարվեստի բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում ունեցած մեծ ներդրման համար[2]։
  • «Պատվո շքանշան» (24 հունվարի, 2018 թվական)՝ հայրենի մշակույթի և արվեստի զարգացման գործում արժանիքների ու երկար տարիների արդյունավետ գործունեության համար[3]
  • «Բարեկամության շքանշան» (1999 թվականի նոյեմբերի 22)՝ պետությանը մատուցած ծառայությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման, մշակույթի և արվեստի բնագավառում երկար տարիների արդյունավետ աշխատանքի համար[4]
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1990 թվականի մայիսի 15)՝ խորհրդային արվեստի ոլորտում ունեցած արժանիքների համար[5]։

Աշխատություններ և մոնոգրաֆիաներ խմբագրել

Ավելի քան 500 գիտական աշխատությունների, հոդվածների և մենագրությունների հեղինակ է։ Հիմնական գործերը նվիրված են ռուսական թատրոնի պատմությանը, թատրոնի տեսությանը, ժամանակակից ռուսական թատերական ռեպերտուարի հրատապ խնդիրներին, թատերական ուսումնասիրությունների մեթոդաբանությանը, ռուս գրականությանը, ինչպես նաև Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատմությանը, ռուս կրոնական, փիլիսոփայական և սոցիալական մտքին։ Գրքեր՝

  • «Դոստոևսկու ստեղծագործությունների բեմականության մասին» (1981),
  • «Действо и действие» (1997):

Պ.Ա. Մարկովի ծննդյան հարյուրամյակին նվիրված «Թատերական քննադատություն. Պատմություն և տեսություն» հոդվածների ժողովածուի հեղինակն է։

«Աստվածաշունչ ընթերցելիս» հեռուստածրագրի (1998 թվականից), ինչպես նաև «Նոր լեզուներ» և «Действо и действие» ռադիոհաղորդումների հեղինակն ու հաղորդավարն է։

Հասարակական դիրքորոշում խմբագրել

2014 թվականի մարտին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակութային գործիչների կոչը՝ ի աջակցություն Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://search.rsl.ru/ru/record/01006941498
  2. Указ Президента Российской Федерации от 9 декабря 2009 года № 1413 «О награждении государственными наградами Российской Федерации работников федерального государственного образовательного учреждения высшего профессионального образования «Высшее театральное училище (институт) имени М.С.Щепкина при Государственном академическом Малом театре России», город Москва»
  3. Указ Президента Российской Федерации от 24 января 2018 года № 21 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Указ Президента Российской Федерации от 22 ноября 1999 года № 1557 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. Указ Президиума Верховного Совета РСФСР от 15 мая 1990 года «О присвоении почётных званий РСФСР творческим работникам»
  6. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации