Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև-Ցենսկի (ռուս.՝ Серге́й Николаевич Сергеев-Ценский, սեպտեմբերի 18 (30), 1875[1] կամ սեպտեմբերի 30, 1875(1875-09-30)[2], Preobrazhenye, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1958(1958-12-03)[3][1][2], Ալուշտա[3]), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։

Սերգեյ Սերգեև-Ցենսկի
ռուս.՝ Сергеев-Ценский, Сергей Николаевич
Ծննդյան անունռուս.՝ Сергей Николаевич Сергеев
Ծնվել էսեպտեմբերի 18 (30), 1875[1] կամ սեպտեմբերի 30, 1875(1875-09-30)[2]
ԾննդավայրPreobrazhenye, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1958(1958-12-03)[3][1][2] (83 տարեկան)
Վախճանի վայրԱլուշտա[3]
ԳերեզմանԱլուշտա
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, բանաստեղծ, գրող և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունHlukhiv National Pedagogical University of Oleksandr Dovzhenko? (1895)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Ժանրերվեպ և Նովել
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Sergey Sergeyev-Tsensky Վիքիպահեստում

1903 թվականից ապրել է Ղրիմում։ Սերգեև-Ցենսկու վաղ շրջանի գործերը հագեցած են «աշխատավորի ողբերգական ճակատագրի նկատմամբ կարեկցանքով, լավագույն ապագայի հավատով»։ «Դաշտերի տխրությունը» (1909 թվական), «Շարժումներ» (1910 թվական), «Պրիստավ Դերյաբին» (1911 թվական) և այլ վիպակներում «Կերպարանափոխում» (1914 թվական, այլ անվանումը «Վալյա») վեպում ներկայացված են ցարական Ռուսաստանի վերջին տարիների՝ տագնապով համակված ռուս հասարակության տարբեր խավեր։

Սերգեև-Ցենսկու գլխավոր ստեղծագործությունը համարվում է «Ռուսաստանի կերպարանափոխումը» բազմահատոր անավարտ էպոպեան, որն ընդգրկում է 12 վեպ, 3 վիպակ և 2 էտյուդ (գրվել է 45 տարում)։ Երկում հիմնականում պատկերված են նախահեղափոխական կյանքը երկրում, Առաջին համաշխարհային պատերազմի և 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության իրադարձությունները։ Առանձին ժողովրդականություն է ստացել Սերգեև-Ցենսկու մյուս էպոպեան՝ «Սևաստոպոլյան պաշտպանություն» (1937-1939 թվականներ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որտեղ ստեղծված են 1853-1956 թվականների Ղրիմի պատերազմում Սևաստոպոլի հերոս պաշտպանների կերպարներ։

Սերգեև-Ցենսկու երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 316—319. — ISBN 5-94848-307-X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Сергеев-Ценский Сергей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 23. — С. 288.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սերգեև-Ցենսկի» հոդվածին։