Էդուարդ Բագրիցկի
Էդուարդ Բագրիցկի (ռուս.՝ Эдуа́рд Гео́ргиевич Багри́цкий (իսկական ազգանունը՝ Զյուբին, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1895[1][2][3] կամ նոյեմբերի 3, 1895[4], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3] - փետրվարի 16, 1934[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3]), ռուս խորհրդային բանաստեղծ։
Էդուարդ Բագրիցկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1895[1][2][3] կամ նոյեմբերի 3, 1895[4] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Մահացել է | փետրվարի 16, 1934[1][2][3][…] (38 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, խմբագիր և գծանկարիչ |
Ամուսին | Lydia Souok? |
Երեխաներ | Վսևոլոդ Բագրիցկի |
Ստորագրություն![]() | |
Eduard Bagritsky Վիքիպահեստում |
Հրատարակվել է 1915 թվականից։ Սկզբնական շրջանի գործերը մոդեռնիստական ազդեցությունների արգասիք էին։ Հետագա տարիներին գրված «Թռչնորսը», «Թիլ Ուլենշպիգել», «Պանդոկ» և քնարական այլ բանաստեղծություններում ու պոեմներում կերտել է ազատախոհ մարդու ռոմանտիկական կերպարներ։ 1926 թվականին գրել է «Խոհ Օպանասի մասին» պոեմը (օպերային լիբրետոյի է վերածել 1932) հեղափոխությանը դավաճանած գյուղացու ճակատագրի մասին։ 1928 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների՝ «Հարավ-արևմուտք» ժողովածուն, որը, հեղինակի աշխարհայացքի որոշ հակասություններով հանդերձ, նոր խոսք էր ռուս, խորհրդային պոեզիայում։ Հետագա ժողովածուներում («Հաղթողները» և «Վերջին գիշերը», 1932) գովերգել է նոր աշխարհ կառուցողներին։ Բագրիցկու ստեղծագործությանը հատուկ են հեղափոխական ռոմանտիկական պաթոսը, հուզականությունը, պոետական գունագեղությունը։ Զգալի ազդեցություն է ունեցել խորհրդային պոեզիայի զարգացման վրա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Багрицкий Эдуард Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Багрицкий, Эдуард Георгиевич // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 204)։ |