Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի (ֆր.՝ Charles Théodore Henri De Coster, օգոստոսի 20, 1827(1827-08-20)[1][2][3][…], օգոստոսի 27, 1827(1827-08-27)[4][5] կամ 1827[6], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[7][5] - մայիսի 7, 1879(1879-05-07)[8][1][2][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա[7] և Բրյուսել, Բելգիա[5]), բելգիացի գրող՝ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպի հեղինակը։

Շառլ դը Կոստեր
Charles de Coster.jpg
Ծննդյան անունֆր.՝ Charles-Theodore-Henri De Coster
Ծնվել էօգոստոսի 20, 1827(1827-08-20)[1][2][3][…], օգոստոսի 27, 1827(1827-08-27)[4][5] կամ 1827[6]
ԾննդավայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն[7][5]
Վախճանվել էմայիսի 7, 1879(1879-05-07)[8][1][2][…]
Վախճանի վայրԻքսել, Բրյուսել, Բելգիա[7] կամ Բրյուսել, Բելգիա[5]
ԳերեզմանIxelles Cemetery
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ և հեղինակ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա[9]
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան
Commons-logo.svg Charles De Coster Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դը Կոստերը ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին, Մյունխենում, ուր նրա հայրը Հռոմի պապի դեսպանի մոտ պաշտոնյա էր։ Կյանքի առաջին տարիները նա անցկացրեց Մյունխենում։ 1833 թվականից նրա ծնողները տեղափոխվել էին հայրենիք և հաստատվել Բրյուսելում։ Հայրը շուտ է մահացել և դը Կոստերը ունեցել է զրկանքներով լի պատանեկություն։ 17 տարեկանից պաշտոնավարել է Բրյուսելի մի բանկում և ազատ ժամերին զբաղվում է գրելով։ 1850 թվականին մտել է համալսարան, որը ավարտելուց հետո պետական արխիվում պաշտոն է ստանձնել։ Արխիվային նյութերը ուսումնասիրելով ծանոթացել է Բելգիայի պատմությանը և ֆրանսիական հին լեզվին։ Հետագա տարիներին լույս է ընծայել «Ֆլամանդական լեգենդներ» և «Բրաբանտական պատումներ» գրքերը, որոնք մեծ հաջողություն չունեցան։ 1867 թվականին լույս տեսավ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը» վեպը, որի վրա աշխատել էր տասը տարի։

Մահացել է 1879 թվականի մայիսի 7-ին, մենակ և կարիքավոր վիճակում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 368