Էժեն Սկրիբ

ֆրանսիացի գրող

Օգյուստեն Էժեն Սկրիբ (ֆր.՝ Augustin Eugène Scribe, դեկտեմբերի 24, 1791(1791-12-24)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] և Ֆրանսիա[5] - փետրվարի 20, 1861(1861-02-20)[1][3][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի թատերագիր, լիբրետիստ, վիպասան։ Հայտնի է որպես մեծ հաջողություններ արձանագրած «գրանդ օպերաների» լիբրետոների և այսպես կոչված՝ «լավ կառուցված թատերախաղերի» («pièce bien faite»), հիմնականում՝ կատակերգությունների ու վոդևիլների հեղինակ, թատերախաղեր, որ ժողովրդականություն վայելող թատրոնների խաղացանկերի հիմքն են հանդիսացել մեկ հարյուրամյակից ավելի։

Էժեն Սկրիբ
ֆր.՝ Eugène Scribe
Ծնվել էդեկտեմբերի 24, 1791(1791-12-24)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4] կամ Ֆրանսիա[5]
Վախճանվել էփետրվարի 20, 1861(1861-02-20)[1][3][6][…] (69 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Eugène Scribe
Մասնագիտությունդրամատուրգ, լիբրետիստ, գրող և կոմպոզիտոր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՍենտ Բարբի քոլեջ
Ժանրերթատրոն և վեպ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Изображение автографа
 Eugène Scribe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փարիզում` մետաքսեղենի առևտրականի ընտանիքում։ Լավ կրթություն է ստացել. ծնողները Էժենին նախապատրաստել են իրավաբանական գործունեության համար։ Սակայն նա շուտով նախապատվությունը տվել է բեմի համար թատերախաղեր գրելուն։ Իր առաջին երկը 1810 թվականին անանուն կերպով ներկայացրել է Վարիետե թատրոնին, բայց հաջողություն չի ունեցել։ Չի հուսահատվել, շարունակել է համառորեն ու բեղուն կերպով ստեղծագործել, թեև դարձյալ առանց որոշակի հաջողության (և այդպես՝ հինգ տարի շարունակ)։ Առաջին լուրջ հաջողությունը Սկրիբին բերել է 1815 թվականին Դ. Պուարսոնի համահեղինակությամբ գրած Une Nuit de la garde nationale («Ազգային գվարդիայի գիշերը») թատերախաղը։ Հետագայում ևս նա հաճախ համագործակցել է այլ հեղինակների, այդ թվում՝ թատերագիրներ Մելվիլի, Էռնեստ Լեգուվեի, Ժան Ֆրանսուա Բայարի հետ։ Նրա առաջին երկը, որ բեմադրվել է առավել բարձրակարգ թատրոնում՝ Théâtre Français-ում, 1822 թվականին գրած Valérie կատակերգությունն էր[8]։

Սկրիբը եղել է արտակարգ աշխատասեր, բեղուն գրող, ընդհանուր առմամբ հեղինակել է հարյուր հիսունից ավելի թատերախաղ, տասնյակ լիբրետոներ, մի քանի վեպ։ 1874-1885 թվականներին հրատարակվել է նրա երկերի ժողովածուն՝ յոթանասունվեց հատորով[8]։

1834 թվականին Սկրիբն ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկոս (այդ առթիվ ռուս նշանավոր գրող Ալեքսանդր Պուշկինը հոդված է հրատարակել, որտեղ Սկրիբին բնութագրել է որպես ֆրանսիական սրամտության հիանալի ներկայացուցչի[9]):

Անվանի թատերագիրն ընդունել է, որ ինքն է հետագայում ճանաչված քաղաքական գործիչ դարձած Ժորժ Կուլոնի հայրը[10]։

Էժեն Սկրիբը մահացել է կյանքի յոթանասուներորդ տարում՝ 1861 թվականի փետրվարի 20-ին, Փարիզում; Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Սկրիբը հիմնականում գրել է կարճ ու զվարճալի կատակերգություններ՝ վոդևիլներ՝ հմտորեն հյուսված ինտրիգներով, որոնք սովորաբար հիմնված են թատերախաղի վերջում միայն սենսացիոն կերպով պարզորոշվող թյուրիմացությունների վրա[11][12], հագեցած երկար ժամանակ հիշվող, նուրբ ու վառ սրամտություններով, թատերախաղերից շատերը՝ նաև երգերով։ Գործող անձինք մեծ մասամբ հեղինակի ժամանակակից բուրժուաներն են։

Սկրիբի՝ որպես թատերագրի, հնարամտությունն ու վարպետությունը գնահատելով հանդերձ՝ ժամանակի որոշ գրաքննադատներ տարակուսում էին՝ տեսնելով նրա թատերախաղերի հաջողությունը։ Օրինակ՝ Թեոֆիլ Գոտիեն, Սկրիբի երկերը սուր հակադրության մեջ դնելով Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ թատերգությունների հետ, հարց էր տալիս, թե այդ ինչպե՝ս կարող է իր դարաշրջանի ամենահաջողակ գրողը դառնալ մի հեղինակ, որի գործերը զուրկ են բանաստեղծականությունից, քնարականությունից, ոճից, փիլիսոփայությունից, ճշմարտացիությունից, նատուրալիզմից (բնականությունից), և դա այն դեպքում, երբ նրան հակառակ են թե՛ գրականությունը և թե՛ քննադատությունը[13]։

Սկրիբի բազմաթիվ թատերախաղեր ոչ միայն բազմիցս ներկայացվել են ֆրանսիական բեմերում, այլև թարգմանվելով՝ բեմադրվել են արտասահմանյան շատ թատրոններում; Առավել սիրված գործերը հետագայում էկրանավորվել են։ Ընդհանուր առմամբ նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է շուրջ երեք տասնյակ կինոֆիլմ։ Ընդ որում՝ «Մի բաժակ ջուր»-ը, «Սատանայի եղբայրը», «Թուխ աղջիկը», «Ադրիանա Լըկուրվորը» էկրանավորվել են մի քանի անգամ (տարբեր երկրներում, տարբեր կինոռեժիսորների կողմից)։

Սկրիբի ստեղծագործության կարևոր մասն են կազմում նրա լիբրետոները։ Նա համագործակցել է ժամանակի խոշորագույն կոմպոզիտորների հետ՝ լիբրետոներ գրելով այնպիսի օպերաների համար, որոնք ներկայացվել են Փարիզի Գրանդ օպերայում և այլ նշանավոր օպերաներում։ Նրա լիբրետոներից շատերը ստեղծել են «գրանդ օպերա» անվանված ժանրի հիմքը և փոխել ֆրանսիական քնարական, դրամատիկ օպերայի զարգացման ողջ ընթացքը[14]։ Սկրիբը համագործակցել է Ջակոմո Մեյերբերի (Les Huguenots, Robert le diable, L'Africaine և այլն), Ջուզեպե Վերդիի (Les vêpres siciliennes), Վինչենցո Բելլինիի (La sonnambula), Դանիել Օբերի (Fra Diavolo , La muette de Portici, Gustave III և այլն), Գաետանո Դոնիցետտիի (Dom Sébastien), Ջոակինո Ռոսսինիի (Le comte Ory) և այլ կոմպոզիտորների հետ։

Մեծարանք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  8. 8,0 8,1   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Scribe, Augustin Eugène». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 24 (11th ed.). Cambridge University Press. էջ 482.
  9. А. С. Пушкин. Собрание сочинений, 1976
  10. Article by Vincent Wright and Éric Anceau: "Georges Coulon, né le 11 mars 1838, était sans doute le fils naturel d’Eugène Scribe" / "Georges Coulon, born on 11 March 1838, was without doubt the natural (illegitimate) son of Eugène Scribe" Retrieved 2 March 2012
  11. Stanton, Stephen S. (November 1957). «Scribe's 'Bertrand Et Raton': A Well-Made Play». The Tulane Drama Review. 2 (1): 58–70. doi:10.2307/1124796. JSTOR 1124796.
  12. Cardwell, Douglas (May 1983). «The Well-Made Play of Eugène Scribe». The French Review. 56 (6): 878–879. JSTOR 392365.
  13. Gautier , Histoire de l'art dramatique en France (1859), cited in Cardwell (1983), p. 876
  14. Crosten, p. 89
  15. Handelsblad (Het) 16-04-1847

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Սկրիբ» հոդվածին։