Ներքին Ագուլիս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագուլիս (այլ կիրառումներ)
Ներքին Ագուլիս, (նաև՝ Ստորին Ագուլիս[1], Դաշտ Ագուլիս[2], Ագուլիսի դաշտ[1], Ներքին Ագուլիք[1], Ներքին Ակուլիս[1], Աշաղը Այլիս[1], Դաշտ[1], Դեշտ[1], Տաշտ[1], այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Aşağı Əylis - Աշաղի Այլիս), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Ագուլիս | ||
ադրբ.՝ Aşağı Əylis | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքն․ Հանր․ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան և Օրդուբադի գավառ | |
ԲԾՄ | 932 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 992 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելՆերքին Ագուլիս գյուղը նախկինում գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գողթն գավառում[1], երբեմն հիշատակվում է ավան[1]։ Ներքին Ագուլիս գյուղը գտնվում է Օրդուբադ քաղաքից մոտ 4 կմ արևմուտք, Ագուլիս գետի ափին, Վերին Ագուլիսից 2 կմ հարավ, նախկին պատմական Դաշտ գյուղի տեղում, որը վերին ագուլեցիները 1820 թվականին գնել էին Պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզայից և կոչել՝ Ներքին Ագուլիս[1]։ Նախկինում եղել է հայկական մշակութային մեծ քաղաքի մի մասը, որը հայաթափվել և ավերվել է 1919 թվականի Ագուլիսի ջարդերից հետո[1]։
Խորհդային կարգերի ժամանակ մտնում էր Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանի մեջ[1]։
Բնակչությունը
խմբագրել1829-1832 թվականներին ուներ 459, 1897 թվականին՝ 990, 1906 թվականին՝ 1254 բնակիչ[1]։ 1986 թվականին գյուղում բնակվում էր ադրբեջանական մի քանի ընտանիք[1]։
Կրոնական կառույցներ
խմբագրելՆերքին Ագուլիսը ուներ 4 եկեղեցի՝ Սուրբ Երրորդություն (Սուրբ Ստեփանոս), Սուրբ Սարգիս, Սուրբ Մինաս[1] և Սուրբ Հովհաննես Մկրտիչ։
Ճարտարապետություն
խմբագրելՆերքին Ագուլիսն ուներ դպրոց և խանութներ[1]։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և մասամբ առևտրով ու արհեստագործությամբ[1]։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Քրիստափոր Միքայելյան (Քաղաքական գործիչ)
- Պողոս Մակինցյան (Թարգմանիչ)
- Օվի Սևումյան (դերասան)
- Միքայել Մանվելյան (արձակագիր, դերասան)
- Մկրտիչ Բարխուդարյան (թարգմանիչ)
- Մուշեղ Աբեյան (հասարակակն գործիչ)
- Լևոն Մանվելյան (բանասաեր, գրող)
- Փիլիպոս Վարդազարյան (հրատարակիչ)
- Հարություն Թումանյան (գրող)
- Ալեքսանդր Քալանթար (խմբագիր)
- Ավետիք Արասխանյան (տնտեսագետ)
- Նեկտար Բաժբեուկ-Մելիքյան (ճարտարապետ)
- Անդրանիկ Սողոմոնյան (թատերական գործիչ)
- Քրիստափոր Աբեյան (բժիշկ)
- Սարգիս Բեգլարյան (նկարիչ)
- Արիստակես Զարգարյան (բժիշկ)
- Հովսեփ Թադևոսյան (մանկավարժ)
- Հովհաննես Հախնազարյան (մանկավարժ)
- Դավիթ Քալանթար (մանկավարժ)
- Նինա Հայրապետյան (մանկավարժ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 27 — 1008 էջ։
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 61)։ |