Լևոն Մանվելյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մանվելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լևոն Գևորգի Մանվելյան (դեկտեմբերի 15, 1864[1], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1919[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[2]), հայ գրող։
Լևոն Մանվելյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1864[1] |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 21, 1919[1] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, պատմաբան և բանասեր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարան (1889) |
Աշխատավայր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Ներսիսյան դպրոց և Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն |
Լևոն Մանվելյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Լևոն Գևորգի Մանվելյանը ծնվել է 1864 թ. դեկտեմբերի 3-ին Ներքին Ագուլիսում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն։ Այնուհետև սովորել և ավարտել է Թիֆլիսի գիմնազիան։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում, ավարտելով այն 1889 թվականին։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնավարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում։ Մանվելյանի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907 թթ.), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Մանվելյանը հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրատարակված 1940 թվականին)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», «Դոկտոր Երվանդ Բոշայան», «Վերածնվածը», «Մագդա»)։ 1892 թվականին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա-դիցաբանական ողբերգությունը։ «Խորտակված կյանք» վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը։ Մանվելյանն զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-1912 թթ.) աշխատությունը։
Ստեղծագործություններ խմբագրել
- «Միակ ճանապարհ» - բանաստեղծություն
- «Ասում են» - բանաստեղծություն
- «Մեր բանաստեղծներին» - բանաստեղծություն
- «Հելլադայի երգիչներին» - բանաստեղծություն
- «Մուսան և պոետը» - բանաստեղծություն
- «Իմ թշնամիներին» - բանաստեղծություն
- «Ցանկալի երգ» - բանաստեղծություն
- «Փոթորիկը» - դրամատիկական պոեմ
- «Գալիլե և Միլտոն» - դրամատիկական պոեմ
- «Սողոմոնի աղբյուրը» - դրամատիկական պոեմ
- «Դեպի վեր» - դրամատիկական պոեմ - 1902 թ.
- «Սասունցի Դավիթ և Մսրամելիք» - դրամատիկական պոեմ
- «Խորտակված կյանք» - վեպ - 1897 թ.
- «Չալաբինների արշավանքը» - պատմվածք
- «Օտարության մեջ» - պատմվածք
- «Տիգրանուհի» - պատմական դրամա
- «Նկարիչ Թաշճյան» - դրամա - 1903 թ.
- «Վերածնվածը» - դրամա - 1906 թ.
- «Մագդա» - դրամա - 1913 թ.
- «Դոկտոր Երվանդ Բոշայան» - դրամա - 1900 թ.
- «Ռուսահայ գրականության պատմություն» - պատմագիտական աշխատություն - 1909-1912 թթ.
- Ընտիր երկեր, Երևան, 1955 թ.
Երկերի մատենագիտություն խմբագրել
- Խորտակուած կեանք, Թիֆլիս, 1899, 396 էջ։
- Դօկտօր Երուանդ Բօշայեան (կոմեդիա), Բագու, 1900, 84 էջ։
- Նկարիչ Թաշճեան, Թիֆլիս, 1903, 60 էջ։
- Սասունցի Դավիթ եւ Մսրա Մելիք (դրամատիկական պոեմ), Թիֆլիս, 1905։
- Բանաստեղծութիւններ եւ պոէմներ, Ալէքսանդրապօլ, 1907, 109 էջ։
- Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Ա, Ալէքսանդրապօլ, 1909, 96 էջ։
- Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Բ, Ալէքսանդրապօլ, 1910, 126 էջ։
- Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Գ, Ալէքսանդրապօլ, 1910, 192 էջ։
- Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Դ, Թիֆլիս, 1911, 140 էջ։
- Գրական նմուշներ, Թիֆլիս, 1912, 382 էջ։
- Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք, Երևան, 1940, 88 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1955, 612 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://armradioarchive.am/ar/Ob1fmi6
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 291 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Գրականություն խմբագրել
- Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 318-320։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 4, Երևան, 1972, էջ 651-667։
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լևոն Մանվելյան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։ |