Օվի Սևումյան
Օվի (Հովհաննես) Մամիկոնի Սևումյան (հունիսի 21, 1878, Ագուլիս - մայիսի 2, 1920, Կոստանդնուպոլիս, թաղված է Թբիլիսիում), հայ ռեժիսոր, Կովկասի հայկական թատրոնների դերասան, թատերական գործիչ։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1878 |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս |
Մահացել է | մայիսի 2, 1920 (41 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Լյուսի Սևումյան |
Դերասանուհի, երգչուհի Լյուսի Սևումյանի ամուսինն է։
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգային թատրոնում։ Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։ 1906 թվականին (Լեւոն Մանվելյան և Միքայել Մանվելյան եղբայրների հետ) Ալեքսանդրապոլում հիմնել է ՄԳԹ-ի սկզբունքներով գործող «Ռեժիսորական թատրոնը» (գործել է մեկ տարի)։ 1909-1910 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան թատերախումբը։ Կատարելագործվել է ՄԳԹ-ում, ուսումնասիրել Ստանիսլավսկու համակարգը, շփվել Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի, Ա. Յուժին-Սումբատովի, Ե. Բ. Վախտանգովի հետ, հետաքրքրվել Ա. Ա. Թաիրովի, Ա. Անտուանի, Մ. Ռայնհարդի և այլ նշանավոր ռեժիսորների արվեստով՝ ձգտելով գտնել հայ թատրոնի ստեղծագործական զարգացման ինքնուրույն ուղին։ 1913 թվականին Թիֆլիսում ներկայացրել է իր մոտեցումները բեմարվեստի բազմաթիվ հարցերի վերաբերյալ՝ առաջնությունը տալով ռեալիստական թատրոնին։ 1917 թվականին Թիֆլիսում հիմնել է ստուդիա, 1918 թվականին Պյատիգորսկում՝ խորհրդային առաջին հայկական պետական թատրոնը[1]։
ԲեմադրություններԽմբագրել
- Շիլլերի «Ավազակներ»
- Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»
- Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ»
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», 1918
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի»,
- Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան»
- Ս. Յուշկևիչի «Թագավորը»
- Լևոն Շանթի «Հին աստվածներ»
- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
ԴերերԽմբագրել
- Էլիզբարով՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
- Բորիս Գոդունով՝ Լև Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»
- Քաղաքագլուխ՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
- Ուրիել՝ Գուցկովի «Ուրիել Ակոստա»
ԳրականությունԽմբագրել
- Գրիգորյան Ա., Ջահակիր արտիստը., Ե., 1984։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007