Արիստակես Զարգարյան
Արիստակես Հայրապետի Զարգարյան (1864, Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն, 1935), հայ բժիշկ[1]։
Զարգարյան Արիստակես Հայրապետի Զարգարյան Արիստակես Հայրապետի | |
---|---|
Ծնվել է | 1864 |
Ծննդավայր | Ագուլիս |
Մահացել է | 1935 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի համալսարան |
Երկեր | «Ադաթ չի» «Փրշտա կատու» «Աստված թակի զոկի խասիաթ» |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԱրիստակես Զարգարյանը ծնվել է 1864 թվականին Գողթնի Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1905 թվականին եղել է Պետերբուրգի պալատական բժիշկ, որին հրավիրել է Միխայիլ Նիկոլաևիչը[1]։
Գործունեություն
խմբագրելԹավրիզում եղել է խորհրդային հյուպատոսարանի գրական-գիտական ընկերության փոխնախագահ։ Թիֆլիսում եղել է հայոց հրատարակչական ընկերության նախագահ։ 1919 թվականին խմբագրել է Թիֆլիսում լույս տեսնող «Զոկի ճրոյգ» թերթը։ Գրել է 16 գրական երկ, որոնցից 4-ը գրական լեզվով, 12-ը զոկական բարբառով։ 1992 թվականին Թավրիզում Հրաչյա Աճառյանին օգնել է Ագուլիսի բարբառին նվիրված նրա աշխատանքներին։ Զբաղվել է նաև նկարչությամբ․ իր կտավներում պատկերել է հիմնականում Ագուլիսի ու Գողթնի բնապատկերները[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 244 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։