Հովհաննես Հախնազարյան
Հովհաննես Մարտիրոսի Հախնազարյան (1900, Ներքին Ագուլիս - 1978), հայ մանկավարժ, պատմագիտության և փիլիսոփայության դոկտոր[1]։
Հովհաննես Հախնազարյան Հովհաննես Հախնազարյան | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Ագուլիս |
Մահացել է | 1978 |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Գևորգյան ճեմարան, Պրահայի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Ծնողներ | Մարտիրոս Հախնազարյան |
Կենսագրություն և գործունեություն Խմբագրել
Հովհաննես Հախնազարյանը ծնվել է 1900 թվականին Ագուլիս քաղաքում։ Սովորել է սկզբում Գևորգյան ճեմարանում, հետո՝ Պրահայի համալսարանում։ 1919 թվականին Ագուլիսի կոտորածից փրկվելով՝ մշտական բնակության է տեղափոխվել Թեհրան[1]։
Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, ինչպես նաև Իրանի հայկական դպրոցների գործի բարելավման աշխատանքներով։ Շուրջ 30 տարի դասախոսել է Թեհրանի համալսարանում։ Հեղինակել է մի քանի մանկավարժական հոդվածներ։ Հայրենի Գողթն գավառի պատմական անցյալի վերաբերյալ հուշագրությունն ու ուսումնասիրությունը ամփոփված են 1987 թվականի Անթիլիասում հետմահու լույս տեսած նրա «Գողթան գավառ» մեծածավալ գրքում[1]։
Կինը՝ Արուսյակ Հախնազարյանն ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Նա 30 տարուց ավելի դասախոսել է Թեհրանի պետական կոնսերվատորիայում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 268 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։