Նինա Հայրապետյան

հայ մանկավարժ

Նինա Հովհաննեսի Հայրապետյան (1889, Ներքին Ագուլիս - ապրիլ 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։

Նինա Հայրապետյան
Ծնվել է1889
ԾննդավայրՆերքին Ագուլիս
Մահացել էապրիլ 1964
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

1907 թվականին, ավարտելով միջնակարգ դպրոցը, նվիրվում է մանկավարժական աշխատանքի։ Աշխատում է Տանակերտ գյուղի ծխական դպրոցում, այնուհետև՝ Մոզդոկի, Քութայիսիի, Դերբենդի հայկական ծխական դպրոցներում։ Ավարտելով նախադպրոցական մասնագիտական դասընթացը՝ 1920 թվականին գործուղվում է Հյուսիսային Կովկաս՝ մանկապարտեզներ կազմակերպելու, որտեղ նահանգային լուսբաժնի կողմից նշանակվում է նախադպրոցական ոլորտի հրահանգիչ։ Այդ տարիներին նրա նախաձեռնությամբ Կիսլովոդսկում, Եսենտուկիում, Պյատիգորսկում կազմակերպվում են առաջին մանկապարտեզները։ Այնուհետև Պյատիգորսկում աշխատում է որպես մանկապարտեզի վարիչ։ Տեղափոխվելով Հայաստան՝ Երևանում կազմակերպում է նոր մանկապարտեզ։ Ամիրյան փողոցում նրա նախաձեռնությամբ կառուցվել է նոր մանկապարտեզի շենք։

Նինա Հայրապետյանը մի քանի անգամ ընտրվել է Երևանի քաղաքային խորհուրդի պատգամավոր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երեկոյան Երևան, 1964, թիվ 100։