Մկրտիչ Բարխուդարյան

հայ գրականագետ, խմբագիր, թարգմանիչ

Մկրտիչ Կարապետի Բարխուդարյան (1862[1][2], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1927[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, թարգմանիչ, խմբագիր-հրատարակիչ։

Մկրտիչ Բարխուդարյան
Ծնվել է1862[1][2]
ԾննդավայրՆերքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1927[1][2]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան[1] և Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ[1]
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, խմբագիր և հրատարակիչ
ԱշխատավայրՀանդես գրականական և պատմական[1]

Սովորել է Լազարյան ճեմարանում, 1889 թ.-ին ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժինը, եղել նույն համալսարանի հայ ուսանողության ընկերության կազմակերպիչներից ու ղեկավարներից։ 1888-1896 թ.-ին Մոսկվայում հրատարակել է «Հանդես գրականական և պատմական» պարբերականը, որտեղ տպագրվել են Միքայել Նալբանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, Արփիար Արփիարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ա. Ծատուրյանի, Գևորգ Բարխուդարյանի, Ե. Շահազիզի և ուրիշների արձակ, չափածո և գրականագիտական աշխատանքներն ու թարգմանությունները։ Իր տպարանում տպագրել է հայ գրողների երկերը, ինչպես նաև «Մարտ» թերթը։ Թարգմանել է Լև Տոլստոյի «Հաջի Մուրադ»-ը, Մաքսիմ Գորկու պատմվածքներից մի քանիսը, Վիպպերի «Հին Արևելքը և Էգեյան կուլտուրան» գիրքը։ 1907 թ. -ին լույս է ընծայել «Անգլիայի պետական կազմը և քաղաքական կուսակցությունները» աշխատությունը։ 1920-ական թթ. մասնակցել է Մոսկվայում արևելյան լեզուներով բառարանների հրատարակության աշխատանքներին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Բարխուդարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 319