ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանս

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանս, խորհրդաժողով, որը որոշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնական ուղղությունը։ Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, ընդունում է կազմակերպության ծրագիրը և բյուջեն հաջորդ ցիկլում։ Չորս տարին մեկ գլխավոր կոնֆերանսն ընտրում է գործադիր խորհրդի անդամներին և նշանակում քարտուղարության գլխավոր տնօրենին[1]։ Գլխավոր կոնֆերանսը ընդունում է նաև վեցամյա միջնաժամկետ ծրագիր[2]։ Ղեկավարումն իրականացվում է կոնֆերանսի նախագահի կողմից, որն ընտրվում է յուրաքանչյուր գումարման համար։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ յուրաքանչյուր պետություն ներկայացված է գլխավոր կոնֆերանսի աշխատանքում և ունի մեկ ձայն[1], սակայն վերջին շրջանում գլխավոր կոնֆերանսի որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով[2]։ Բացի այդ, որպես դիտորդ հրավիրվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները, տարբեր միջկառավարական և հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ[1]։ Կոնֆերանսի մասնակիցների թիվն այդպիսով էապես աճում է և կարող է հասնել երեք հազարի[2]։

Կազմակերպության գոյության ողջ ընթացքում տեղի է ունեցել գլխավոր կոնֆերանսի չորս արտահերթ նիստ[2]։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նստաշրջաններ

խմբագրել

Ստորև ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի հերթական և արտահերթ նստաշրջանները՝ դասակարգված ժամանակագրական հաջորդականությամբ[3]

Տարի Վայր Նախագահ Նախագահ (անգլերեն) Նախագահի երկիր
35 2009 Փարիզ Դեվիդսոն Լ. Հեփբերն Davidson L. Hepburn Բահամյան Կղզիներ
34 2007 Փարիզ Ջորջ Անաստասոպուլոս George N. Anastassopoulos Հունաստան
33 2005 Փարիզ Մուսա Բին Ջաֆար Բին Հասսան Musa Bin Jaafar Bin Hassan Օման
32 2003 Փարիզ Մայքլ Աբիոլա Օմոլևա Michael Abiola Omolewa Նիգերիա
31 2001 Փարիզ Ահմադ Ջալալի Ahmad Jalali Իրան
30 1999 Փարիզ Յարոսլավա Մոսերովա Jaroslava Moserova Չեխիա
29 1997 Փարիզ Էդուարդո Պորտելլա Eduardo Portella Բրազիլիա
28 1995 Փարիզ Տորբեն Կրոգ Torben Krogh Դանիա
27 1993 Փարիզ Ահմեդ Սալեհ Սայադ Ahmed Saleh Sayyad Եմեն
26 1991 Փարիզ Բեթվել Ալլան Օգոտ Bethwell Allan Ogot Քենիա
25 1989 Փարիզ Անվար Իբրահիմ Anwar Ibrahim Մալայզիա
24 1987 Փարիզ Գիլմերո Պուցեիս Ալվարես Guillermo Putzeys Alvarez Գվատեմալա
23 1985 Սոֆիա Նիկոլայ Տոդորով Nikolaï Todorov Բուլղարիա
22 1983 Փարիզ Սաիդ Տելլ Saïd Tell Հորդանան
վն.4 1982 Փարիզ Իվո Մարգան Ivo Margan Հարավսլավիա
21 1980 Բելգրադ Իվո Մարգան Ivo Margan Հարավսլավիա
20 1978 Փարիզ Նապոլեոն ԼեԲլան Napoléon LeBlanc Կանադա
19 1976 Նայրոբի Տաաիտա Տովիտ Taaita Toweett Քենիա
18 1974 Փարիզ Մագդա Իոբորու Magda Joboru Հունգարիա
վն.3 1973 Փարիզ Տորու Հագուիվարա Toru Haguiwara Ճապոնիա
17 1972 Փարիզ Տորու Հագուիվարա Toru Haguiwara Ճապոնիա
16 1970 Փարիզ Ատիլիո Դել'Օրո Մաինի Atilio Dell'Oro Maini Արգենտինա
15 1968 Փարիզ Ուիլյամ Էտեկի-Մբոումոուա Willian Eteki-Mboumoua Կամերուն
14 1966 Փարիզ Բեդրետտին Տունջել Bedrettin Tuncel Թուրքիա
13 1964 Փարիզ Նորայր Սիսսակյան Norair M. Sissakian ԽՍՀՄ
12 1962 Փարիզ Պաոլո Է. դե Բերրեդու Կարնեիրու Paulo E. de Berrêdo Carneiro Բրազիլիա
11 1960 Փարիզ Ակալե-Վորկ Աբտե-Վոլդ Akale-Work Abte-Wold Եթովպիա
10 1958 Փարիզ Ժան Բերտուեն Jean Berthoin Ֆրանսիա
9 1956 Նյու Դելի Մոլանո Աբուլ Կալամ Ազակ Maulana Abul Kalam Azak Հնդկաստան
8 1954 Մոնտեվիդեո Խուստինո Սավալա Մունիս Justino Zavala Muñiz Ուրուգվայ
վն.2 1953 Փարիզ Սարվեպալլի Ռադհակրիշնան Sarvepalli Radhakrishnan Հնդկաստան
7 1952 Փարիզ Սարվեպալլի Ռադհակրիշնան Sarvepalli Radhakrishnan Հնդկաստան
6 1951 Փարիզ Հոուլենդ Սարջանտ Howland Sargeant Ամերիկայի Միացյալ Նահանգներ
5 1950 Ֆլորենցիա Ստեֆանո Յաչինի Stefano Jacini Իտալիա
4 1949 Փարիզ Ի. Ռոնալդ Ուոկեր E. Ronald Walker Ավստրալիա
.1 1948 Փարիզ Ֆրանսիսկո դել Ռիո-ի-Կանեդո Francisco del Río y Canedo Մեքսիկա
3 1948 Բեյրութ Համիդ Բեի Ֆրանժի Hamid Bey Frangie Լիբանան
2 1947 Մեխիկո Մանուել Գուալ Վիդալ Manuel Gual Vidal Մեքսիկա
1 1946 Փարիզ Լեոն Բլյում Léon Blum Ֆրանսիա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Руководящие органы ЮНЕСКО» (ռուսերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 М.В.Бородько ЮНЕСКО: история создания и современная структура // Педагогика. — 2000. — № 2. — С. 81—89.
  3. «Former presidents of the General Conference» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել