Լեոն Բլյում
Լեոն Բլյում (ֆր.՝ André Léon Blum, ապրիլի 9, 1872[1][2][3][…], Փարիզ[4] - մարտի 30, 1950[4][1][3][…], Ժուի-ան-Ժոզա[5]), ֆրանսիական քաղաքական և պետական գործիչ, ֆրանսիական սոցիալիստական կուսակցության (ՍՖԻՕ) պարագլուխ 1920։
Լեոն Բլյում ֆր.՝ Léon Blum | |
![]() | |
Կուսակցություն՝ | Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
---|---|
Կրթություն՝ | Անրի IV լիցեյ, Շարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, գրական քննադատ և լրագրող |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանի օր | մարտի 30, 1950[4][1][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Ժուի-ան-Ժոզա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ André Léon Blum |
Ամուսին | Jeanne Blum? և Thérèse Blum? |
Զավակներ | Robert Blum? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Բլյումը եղել է թատերական և գրական քննադատ։ 19-րդ դարի 90-ական թվականներից վերջերին հարել է սոցիալիստական շարժմանը, 1902 թվականին մտել Ժ․ Ժորեսի գլխավորած ֆրանսիական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1919 թվականին առաջին անգամ ընտրվել է դեպուտատների պալատում։ Բլյումը հանդես եկավ ՍՖԻՕ–ի Կոմինտերնին միանալու դեմ և նրա պառակտման (1920) թվականին գլխավոր կազմակերպիչներից էր։ 1928 թվականից ՍՖԻՕ–ի կենտրոնական օրգան «Պոպյուլեր դե Փարի» թերթի քաղաքական տնօրենն էր։ 1936 թվականի հունիսից մինչև 1937 թվականը հունիսը և 1938 թվականի մարտ–ապրիլին Բլյումը գլխավորել է ժողովրդական ճակատի կառավարությունը, որն իսպանական գործին «չմիջամտելու» իր քաղաքականությամբ նպաստեց ֆաշիզմի կողմից հանրապետական Իսպանիայի տապալմանը (1939)։ 1946 թվականի դեկտեմբերից մինչև 1947 թվականի հունվարը դարձյալ գլխավորում էր կառավարությունը, որը գաղութային պատերազմ սանձազերծեց Վիետնամում։ Արտաքին քաղաքականության մեջ Բլյումը պրոամերիկյան և հակասովետական դիրքորոշում ուներ, կոչ էր անում հրաժարվել մարքսիստական վփլիսոփայությունից՝ նրան հակադրելով «հումանիստական սոցիալիզմի» իր տեսությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Блюм Леон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118664077 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներԽմբագրել
- Leon Blum Archive at marxists.org
- Maison de Léon et Jeanne Blum Archived 2010-04-13 at the Wayback Machine.
- Cercle Léon Blum Archived 2013-07-31 at the Wayback Machine. (in French)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |