«Մոտ» (անգլ.՝ Close), ռեժիսոր Լուկաս Դոնտի հասունանալու մասին դրամա ժանրի ֆիլմ, որի սցենարի հեղինակներ Դոնտը և Անժելո Տիյսենսը, իրենց 2018 թվականին նկարահանված առաջին համատեղ «Աղջիկ» ֆիլմից հետո վերամիավորվել էին ստեղծելու «Մոտ» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել են՝ Էդեն Դամբրինը, Գյուստավ դը Վաելին, Էմիլի Դեկենը և Լեա Դրաքերը։ Ֆիլմը պատմում է երկու դեռահաս տղաների մասին, որոնք մտերիմ ընկերներ են, և այն բանից, հետո երբ դասընկերները նկատում են նրանց մտերմությունը, վերջիններիս միջև խզում է առաջանում։

Մոտ
անգլ.՝ Close
Երկիր Բելգիա
 Նիդերլանդներ
 Ֆրանսիա
Ժանրդրամա
Թվականնոյեմբերի 3, 2022[1][2], մայիսի 26, 2022[2], նոյեմբերի 1, 2022[2], նոյեմբերի 2, 2022[2] և հունվարի 27, 2023[2]
Լեզուֆլամանդական բարբառներ և ֆրանսերեն
ՌեժիսորԼուկաս Դոնտ
ՊրոդյուսերՄայքլ Դոնտ[3] և Dirk Impens?[3]
Սցենարի հեղինակԼուկաս Դոնտ և Անժելո Տիյսենս
ԴերակատարներEden Dambrine?[4], Gustav De Waele?[4], Էմիլի Դեկեն[4], Léa Drucker?[4], Igor van Dessel?[4], Kevin Janssens?[4], Marc Weiss?[4], Léon Bataille?[4], Սերինե Այարի[4], Robin Keyaert?[4], Herman van Slambrouck?[4], Iven Deduytschaver?[4], Jeffrey Vanhaeren?[4], Hélène Theunissen?[4], Baptiste Bataille?[4], Pieter Piron?[4], Freya De Corte?[4], Cachou Kirsch?[4], Ahlaam Teghadouini?[4], Hervé Guerrisi?[4], Ines Bensacsh?[4], Emelyne Boncher?[4], June van Velzen?[4], Rachel Harduin?[4], Pauline Debaere?[4], Calypso Sitsanidis?[4], Adam Khalli?[4], Alix Neve?[4], Giulia Febo?[4], Courtney Louis?[4], Gabrielle Claeys?[4], Jules Grecszak?[4], Louis Litt Magis?[4], Valentino Torres?[4], Leonor Andrade Marques de Sousa?[4], Sekou Cherif Aidara?[4], Harry Kajangwe?[4], Salvatore Belluardo?[4], Rocky Vaes?[4], Rayan Dani?[4], Raphael Roosen Croeckaert?[4], Manu Gysens?[4], Niels Cuvelier?[4], Mahon Meurez?[4], Lucas Colpaert?[4], Matthias Colpaert?[4], Nolle Meulebrouck?[4], Tristan Bol?[4], Louis-Victor Vercauteren?[4], Emilio Dorme?[4], Vic Wostyn?[4], Andres Vanhaeren?[4], Jean-Louis Dellanoy?[4], Marie-Helene Dellanoy?[4], Seppe Dejonghe?[4], Abbygail Depuydt?[4], Roman Heinderson?[4], Joren Leonard?[4], Kyan Van Geerteruyen?[4], Keano Vertriest?[4], Kick de Bruijn?[4], Wubbe Klarenbeek?[4], Fenna Sempels?[4], Jesse Sempels?[4], Anouk Belmans?[4], Noah Ducheyne?[4], Navaro Ducheyne?[4], Noah Van den Bossche?[4], Axl Hardis?[4], Yolene Boeckx?[4], Vinz Boeckx?[4], Matvej Grin?[4], Miron Grin?[4], Tijmen Van Hemelrijk?[4], Luca Van Aelst?[4], Batiste Drijkoningen?[4], Lexime Vermoere?[4], Sarah Vanderpijpen?[4], Agathi Titsia?[4], Lisa De Prins?[4], Duncan Van Moeseke?[4], Jade Adriaenssens?[4], Gabriel Demesmaeker?[4], Taslima Syed Bastin?[4], Rachel Magerat?[4], Louise Smout?[4], Stefan Markovsky?[4], Felix Baekelandt?[4], Annabel Van Bladel?[4] և James?[4]
ՕպերատորFrank van den Eeden?
ԵրաժշտությունValentin Hadjadj?
ՄոնտաժԱլեն Դեսովաժ
Նկարահանման վայրWetteren? և Զունդերտ
ԿինոընկերությունMenuet?[5]
Տևողություն105 րոպե[4]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Close (film) Վիքիպահեստում

«Մոտ»-ի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում[6] 2022 թվականի մայիսի 26-ին, այն արժանացել է քննադատների գնահատանքին և Գրան Պրիի, պրոֆեսիոնալ քննադատները բարձր են գնահատել ներկայացումը։ Ֆիլմը Բելգիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների համատեղ արտադրություն է։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2022 թվականի նոյեմբերի 1-ին «Diaphana Distribution»-ի կողմից և նոյեմբերի 2-ին Բենիլյուքսում «Lumière»-ի կողմից։ 2023 թվականի հունվարի 24-ին ֆիմլը 95-րդ Օսկար մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[7]։ Այն նաև արժանացել է Անդրե Քևենսի մրցանակին՝ Բելգիայի կինոքննադատների ասոցիացիայի «լավագույն ֆիլմ» անվանակարգում[8]։ Մագրիտի 12-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Մոտ»-ը ստացել է տասը անվանակարգ, այդ թվում՝ «լավագույն սցենար»՝ դառնալով արարողության ամենանոմինացված ֆիլմը և ի վերջո արժանանալով յոթ մրցանակի[9]։

Սյուժե

խմբագրել

Բելգիայի գյուղական վայրերից մեկում, երկու 13-ամյա տղաներ՝ Լեոն և Ռեմին, լավագույն ընկերներ են, որոնք խոր ջերմություն ունեն միմյանց հանդեպ։ Նրանք սովորություն ունեն քնելու Ռեմիի ննջասենյակում՝ նույն մահճակալին։ Ռեմիի ծնողները՝ Սոֆին և Փիթերը, ընդունում են դա առանց դատելու և սիրում են Լեոյին երկրորդ երեխայի պես։ Լեոյի ընտանիքն օգնում է գյուղատնտեսական աշխատանքներին ծաղկի ֆերմայում, որտեղ նա և Ռեմին հաճույք են ստանում միասին խաղալուց։

Դպրոցում երեք դասընկերուհիներ բացահայտ հարցնում են՝ արդյոք նրանք զույգ են։ Լեոն կտրականապես հերքում է դա, մինչդեռ Ռեմին չի մեկնաբանում։ Լեոյին անհանգստացնում է այս արտաքին ընկալումը, որը սրվում է այլ տղաների կողմից իրեն ուղղված հոմոֆոբ հայհոյանքների պատճառով։ Վախենալով օտարվելուց՝ նա ձեռք է բերում նոր ընկերներ և խաղում հոկեյ, որից դիտավորյալ հեռացնում է Ռեմիին։ Մի օր, Ռեմիի մոտ գիշերելիս, Լեոն որոշում է առանձին ներքնակի վրա քնել։ Արթնանալուն պես, նա տեսնում է, որ Ռեմին քնած է իր հետ նույն ներքնակի վրա։ Լեոն ագրեսիվ վարք է ցուցաբերում՝ թողնելով Ռեմիին վիրավորված և շփոթված։ Լեոն աստիճանաբար հեռանում է Ռեմիից՝ չնայած վերջինիս շփում գտնելու փորձերին։ Նա դադարում է գիշերել նրա հետ, սկսում է հեծանիվ վարել այլ աշակերտների հետ, շարունակում է հոկեյ խաղալ և ավելի շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ՝ աշխատելով ֆերմայում և այդ ամենն անում է առանց Ռեմիի։ Նրանք վերջապես առերեսվում են, և Լեոն պաշտպանողական վարք է դրսևորում։ Հուզված ու զայրացած Ռեմին հարձակվում է Լեոյի վրա, և նրանք կռվում են։

Մի օր դպրոցական ճամփորդությունից հետո, որից Ռեմին բացակայում է, դասարանին հայտնում են, որ վերջինս ինքնասպան է եղել, Լեոն սկսում է մտածել, որ պատճառը եղել է իր հեռացումը։ Այնուամենայնիվ, նա թաքցնում է իր զգացմունքները բոլորից՝ չկարողանալով որևէ մեկի հետ խոսել այդ մասին դպրոցի կողմից առաջարկվող թերապիայի դասընթացների ժամանակ։ Այն փաստը, որ նրա դասընկերները նկարագրում են Ռեմիին իրենց մահախոսականներում որպես ուրախ և ընկերասեր տղայի, հարուցում է Լեոյի զայրույթը և անհամաձայնությունը։ Նա անհաջող փորձեր է անում ճնշելու և թաքցնելու իր ներքին ցավը՝ վերսկսելով հոկեյի պարապմունքները և այգեգործությունը ընտանիքի հետ։ Նոր ընկերների հետ ունեցած կապերից ոչ մեկը չի մոտենում Ռեմիի հետ ունեցած խոր կապին, սակայն Լեոն ունի ավագ եղբայր՝ Չառլին, որը մխիթարում է նրան։

Ռեմիի հուղարկավորությունից հետո Լեոն գիտակցում է, որ պետք է խոսի Ռեմիի մոր՝ Սոֆիի հետ՝ ցանկանալով պահպանել իր կապը վերջինիս հետ, բայց նաև ուզում է խոստովանել կատարվածը։ Երբ Սոֆին և Փիթերը ընթրում են Լեոյի ընտանիքի հետ, Փիթերի զգացմունքները տեղի է տալիս, երբ Չառլին նկարագրում է իր ապագայի պլանները, իսկ Սոֆին և Փիթերը սգում են Ռեմիի ապագայի կորուստը։ Երբ սկսվում են ամառային արձակուրդները, Լեոն անսպասելի այցելում է Սոֆիին իր աշխատավայրում։ Երբ Սոֆին նրան տուն է տանում, ճանապարհին Ռեմին վերջապես խոստովանում է, որ կարծում է թե Ռեմիի ինքնասպանությունն իր մեղքն է, քանի որ լքել է նրան։ Լարվածության սկզբնական պահից հետո Սոֆին քնքշորեն գրկում և մխիթարում է տղային և նրանք միասին լաց են լինում։ Որոշ ժամանակ անց նա և Փիթերը հեռանում են՝ տունը դատարկ թողնելով։ Լեոն քայլում է դաշտով, որտեղ ինքն ու Ռեմին ժամանակին վազվզում էին, հիշելով իրենց կապը և վերջապես թույլ տալով իրեն սգալ Ռեմիի մահը։

Դերասանական կազմ

խմբագրել
  • Էդեն Դամբրինը Լեոյի դերում
  • Գյուստավ Դե Վաելին Ռեմիի դերում
  • Էմիլի Դեկենը Սոֆիի դերում, Ռեմիի մայրը
  • Լիա Դրաքերը Նատալիի դերում, Լեոյի մայրը
  • Քեվին Ջենսենսը Փիթեր, Ռեմիի հայրը
  • Մարկ Ուեյսը Իվիի դերում, Լեոյի հայրը
  • Իգոր վան Դեսելը Չարլիի դերում, Լեոյի ավագ եղբայրը
  • Լեոն Բատալին Բապտիսի դերում, Լեոյի և Ռեմիի դասընկերը

Արտադրություն

խմբագրել

2018 թվաականի դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Լուկաս Դոնտը, իր դեբյուտային, և Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Աղջիկ» ֆիլմից հետո մշակում է իր հաջորդ գեղարվեստական ֆիլմը։ Համահեղինակ Անջելո Թայսենսը և պրոդյուսեր Դիրկ Իմփենսը հրավիրվել էին կրկին թիմ դառնալ Դոնտի հետ այն ժամանակ դեռ անանուն ֆիլմի համար, որտեղ Դոնտը նշել է, որ «այն կլինի տարբեր, բայց «Աղջիկ» ֆիլմի ոճով» և որ «դրա կենտրոնում տարօրինակ կերպար է»[10]։ Ֆիլմը ստեղծելիս Դոնտը ոգեշնչվել է հոգեբան Նիոբի Ուեյի «Deep Secrets: Boys' Friendships and the Crisis of Connection» գրքից, որը փաստում է դեռահաս տղաների միջև մտերմության վերաբերյալ նրա հետազոտությունը[11]։ Դոնտը ֆիլմն անվանել է «close friendship» անունով, որը գրքում կրկնվող տերմին է[12]։

Հետագա զարգացումներ չկային մինչև 2020 թվականի հուլիսի 23-ը, երբ հայտարարվել է, որ Դոնտը բաց քասթինգ է սկսել տղամարդկանց երկու գլխավոր դերերի համար սիրողական դերասանների կողմից, իսկ քասթինգը նախատեսված էր օգոստոսի վերջին։ Բացի այդ, նկարահանումները նախատեսվում էր սկսել հաջորդ ամառ[13]։ Քասթինգը բաց էր ինչպես ֆրանսերեն, այնպես էլ հոլանդերեն խոսողների համար, և Դոնտը որոշել է այն նկարահանել ֆրանսերեն լեզվով քասթինգից հետո[14]։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվել է, որ ֆիլմը վերնագրվելու է «Մոտ», և որ միջազգային վաճառքի գործակալ «The Match Factory»-ն միացել է նախագծին։ Դոնտի եղբայրը՝ Մայքլ Դոնտը նույնպես ներգրավված է եղել ֆիլմի արտադրության մեջ[15]։ 2021 թվականի հունիսի 29-ին ֆիլմը հայտնվել է «Eurimages»-ի համատեղ արտադրության ֆինանսավորման ամենամյա ցանկում՝ 300,000 եվրոյով ֆիլմին աջակցող հիմնադրամով[16]։

Հիմնական նկարահանումները սկսվել է 2021 թվականի հուլիսի 9-ին։ Արտադրության մեկնարկին զուգընթաց հայտարարվել է նաև, որ գլխավոր դերերը կկատարեն Էմիլի Դեկենն ու Լիա Դրաքերը։ Խոսելով ֆիլմի մասին՝ Դոնտն ասել է. ««Աղջիկ» ֆիլմի հուզիչ ճանապարհորդությունից երեք տարի անց, աներևակայելի ուրախալի է վերադառնալ նկարահանման հրապարակ այս չափազանց տաղանդավոր դերասանական կազմի և խմբի հետ, հատկապես, որ դա ինձ հոգեհարազատ պատմություն է»[17]։

Թողարկում

խմբագրել

«Մոտ»-ի համաշխարհային պրեմիերան կայացել է 2022 թվականի մայիսի 26-ին[18], Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակի համար[19][20], որտեղ ֆիլմը արժանացավ 10 րոպե հոտնկայս ծափահարությունների՝ նախքան Գրան պրիի արժանանալը[21]։ Այն նաև մասնակցել է Սիդնեյի 69-րդ կինոփառատոնի պաշտոնական մրցույթին, որտեղ արժանացել է նաև Սիդնեյի կինոմրցանակի[22]։

Ֆիլմը թողարկվել է «Diaphana Distribution»-ի կողմից Ֆրանսիայում 2022 թվականի նոյեմբերի 1-ին և «Lumière»-ի կողմից Բենիլյուքսում նոյեմբերի 2-ին։

Այն թողարկվել է «A24»-ի կողմից Միացյալ Նահանգներում 2023 թվականի հունվարի 27-ին, սահմանափակ մեկշաբաթյա թատերական ցուցադրությունից հետո Նյու Յորքում և Լոս Անջելեսում 2022 թվականի դեկտեմբերի 2-ին[23][24]։

Կաննում հոսքային «Mubi» ծառայությունը ձեռք է բերել հեռարձակման իրավունք Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Լատինական Ամերիկայում, Թուրքիայում և Հնդկաստանում[25]։

Արձագանք

խմբագրել

Քննադատական արձագանք

խմբագրել

«Rotten Tomatoes» կայքում «Մոտ»-ը ունի 91% հավանության վարկանիշ՝ հիմնված քննադատների 151 ակնարկների վրա, միջին գնահատականը 8,4/10 է։ Կայքի կոնսենսուսում ասվում է. «Աշխատանքի մեծ մասն այնքան տպավորիչ է, որ նույնիսկ մանիպուլյատիվ ավարտը չի կարող փչացնել այն, «Մոտ»-ը քնքուշ և հզոր հայացք է կորցրած մանկության անմեղության մասին»[26]։ «Metacritic»-ում, որն օգտագործում է միջին կշռված ցուցանիշը, ֆիլմն ունի 81 միավոր 100-ից՝ հիմնված 34 գրախոսականների վրա, ինչը փաստում է «համընդհանուր ճանաչման» մասին[27]։ Ֆիլմը տպավորել է քննադատներին Դոնտի սցենարով և ռեժիսորությամբ, ում կինոտեխնիկան, ինչպես նաև պատմողական կառուցվածքը գովեստի են արժանացել՝ պատանեկության և քամինգ աութ (գենդերային ինքնության բացահայտման գործընթաց) թեման ուսումնասիրելու ունակության համար[28][29]։ Քննադատները բարձր են գնահատել նաև դերասանական խաղը[30]։

Քննադատ Փիթեր Բրեդշոուն, ֆիլմի վերաբերյալ կարծիք գրելով «Գարդիանի»-ի համար, նրան տվել է 4/5 գնահատական՝ գրելով, որ պատմությունը «անհանգստացնող» է նրանով, որ, այնուամենայնիվ, «խելացի պատանիները, հավանաբար, հիմա առնչվում են հարաբերությունների լեզվի և ԼԳԲՏ խնդիրների հետ, և ֆիլմում ընկերության խզումը կործանարար է»։ Քննադատը նաև շատ տպավորված էր դերասանական խաղով՝ դը Վաելին և Դամբրինին անվանելով «գերազանց», իսկ Դեկենին և Դրաքերին՝ «արժեքավոր»[31]։

«The Hollywood Reporter»-ից Լեսլի Ֆելպերինը ֆիլմը կոչել է «սրտաճմլիկ էմոցիաոնալ հարուստ պատմություն» «ինքնասպանության և մեղքի մասին», որում «Դոնտն ու նրա թիմը գիտեն, թե ինչպես ապշեցուցիչ նկարահանումներով ուժեղացնել դիտողի զգացմունքները», սակայն պատմությունը չափից ավելի է ներկայացնում զգացմունքները չնայած նրան, որ ռեժիսորը «բավարար չափով արգելակում է» դիտողի մոտ հանգստությունը պահելու համար[32]։ Ռոբի Քոլլինը, վերանայելով ֆիլմը «The Daily Telegraph»-ի համար, նրան տվել է 5/5 գնահատական՝ անվանելով ռեժիսորի աշխատանքը «անթերի», քանի որ տեսարանները «ընթանում են վստահ, բայց փետուրի պես թեթև հպումով»՝ ասելով, որ ««Մոտ»-ը հիանալի ֆիլմ է ընկերության մասին, բայց գուցե ավելի մեծ ֆիլմ միայնության մասին»[33]։

Իտալական մամուլի համար «la Repubblica»-ից` Ռոբերտո Նեպոտին ֆիլմի պատմությունը բաժանել է երկու պահի, որոնցից առաջինը վերաբերում է մանկությանը «հովվերգական» մթնոլորտում, իսկ երկրորդը, որը վերաբերում է պատանեկությանը, «շեղվում է դեպի դրամատիկությունը՝ ցույց տալով նրա էվոլյուցիան», հերոսներ, որոնցում նա նշում է «սեքսուալության զգայուն թեմայի հետ առնչվելու նրբությունը, երբ այն դեռ ոչ հասուն և անորոշ է»։ Լրագրողը գնահատում է «լավ յուրացված» սցենարը՝ գնահատելով ռեժիսորի կարողությունը՝ կերպարներին շրջապատող «գույների վրա խորհրդանշական աշխատանք» անելու, թեև ֆիլմի երկրորդ կեսում Դոնտը «տրվում է պաթետիկի գայթակղությանը՝ հեռուստադիտողի մոտ առաջացնելով չափից շատ զգացմունքներ»[34]։

«IndieWire»-ի կողմից Կաննի 75 քննադատների հարցման արդյունքում «Մոտ»-ը ճանաչվել է փառատոնի լավագույն ֆիլմ[35]։ Դոնտը Գրան Պրին կիսել է մրցանակը Քլեր Դենիսի-ի հետ «Stars at Noon»-ի ռեժիսոր Քլեր Դենիսի-ի հետ[21]։ Ֆիլմը նաև արժանացել է Սիդնեյի կինոմրցանակի 2022 թվականի հունիսին Սիդնեյում[36]։ Ժյուրիի նախագահ Դեյվիդ Ուենհամը ֆիլմը համարել է «առանձնահատուկ» և այն անվանել «հասուն ֆիլմ անմեղության մասին» որը ներակայացնում է զսպվածության վարպետություն, պատմության նուրբ մեկնաբանություն, խորաթափանց ակնարկներ և մանրուքների հանդեպ ուշադրություն»[37]։

2022 թվականի սեպտեմբերի 16-ին ֆիլմը հայտարարվել է որպես Բելգիայի կողմից ներկայացված Օսկար 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[38], և ընդգրկվել դեկտեմբեր ամսվա շորթլիստում[39], մինչև 2023 թվականի հունվարի 24-ին Օսկար մրցանակի առաջադրվելը[7]։

Պարգևատրումներ

խմբագրել
Մրցանակ Արարողության ամսաթիվ Կատեգորիա Ստացողներ Արդյունք Ծանոթագրություն
Կաննի Կինոփառատոն 2022 թվականի մայիսի 28 Ոսկյա արմավենու ճյուղ Լուկաս Դոնտ Առաջադրված [40]
Գրան Պրի Հաղթանակ
Քուիր Փալմ Առաջադրված [41]
Սիդնեյ կինոփառատոն 2022 թվականի հունիսի 19 Սիդնեյի կինոմրցանակ «Մոտ» Հաղթանակ [36]
Նորվեգիայի միջազգային կինոփառատոն 2022 թվականի օգոստոսի 26 Նորվեգիայի կինոքննադատների մրցանակ Հաղթանակ [42]
Միսկոլցի միջազգային կինոփառատոն 2022 թվականի սեպտեմբերի 17 Էմերիկ Պրեսբուրգերի մրցանակ Առաջադրված [43]
Արտհաուս կինոթատրոնների միջազգային կոնֆեդերացիա Հաղթանակ [44]
Հեմփթոնի միջազգային կինոփառատոն 2022 թվականի հոկտեմբերի 15 Narrative Feature Հաղթանակ [45]
Միլի Վոլեյ կինոփառատոն 2022 թվականի հոկտեմբերի 18 Հանդիսատեսի սիրելին` Համաշխարհային կինո (ոչ անգլերեն լեզու) Հաղթանակ [46]
Չիկագոյի միջազգային կինոփառատոն 2022 թվականի հոկտեմբերի 21 Ոսկյա Հյուգո Առաջադրված [47]
Ժյուրիի Սիլվեր Հյուգո մրցանակ Հաղթանակ
Ոսկյա Քյու-Հյուգո Հաղթանակ
Մոնտկլերի կինոփառատոն 2022 թվականի հոկտեմբեր 30 Ժյուրիի հատուկ մրցանակ՝ կատարման համար Էդեն Դամբրին Հաղթանակ [48]
Սեվիլի եվրոպական կինոփառատոն 2022 թվականի նոյեմբերին 12 Ոսկյա Ջիրալդիլո «Մոտ» Առաջադրված [49]
Ժյուրիի Ոսկյա մրցանակ Հաղթանակ
Լավագույն դերասան Էդեն Դամբրին Հաղթանակ
Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակաբաշխություն 2022 թվականի դեկտեմբերի 4 Լավագույն միջազգային անկախ ֆիլմ Լուկաս Դոնտ, Անգելո Թիյսենս, Միշել Դոնտ, Դիրկ Իմպենս Առաջադրված [50]
Կինոքննադատների ազգային խորհուրդ 2022 թվականի դեկտեմբերի 8 Լավագույն միջազգային ֆիլմ «Մոտ» Հաղթանակ [51]
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ 2022 թվականի դեկտեմբերի 10 Լավագույն ֆիլմ Առաջադրված [52]
Լավագույն ռեժիսոր Լուկաս Դոնտ Առաջադրված
Լավագույն սցենարիստ Լուկաս Դոնտ և Անգելո Թիյսենս Առաջադրված
Լավագույն դերասան Էդեն Դամբրին Առաջադրված
Եվրոպական համալսարանի կինոմրցանակ «Մոտ» Առաջադրված [53]
2023 թվականի հունիսի 27 LUX Եվրոպական հանդիսատեսի կինոմրցանակ Հաղթանակ [54]
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջանի կինոքննադատների ասոցիացիա 2022 թվականի դեկտեմբերի 12 Լավագույն միջազգային/օտարալեզու ֆիլմ Առաջադրված [55]
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա 2022 թվականի դեկտեմբերի 14 Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված [56]
Սբ. Լուի կինոքննադատների ասոցիացիա 2022 թվականի դեկտեմբերի 18 Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված [57]
Դալլաս-Ֆորտ Ուորթ կինոքննադատների ասոցիացիա 2022 թվականի դեկտեմբերի 19 Լավագույն օտարալեզու ֆիլմ երկրորդ տեղ [58]
Բելգիայի կինոքննադատների ասոցիացիա 2022 թվականի դեկտեմբերի 20 Գրան Պրի Առաջադրված [59]
Անդրե Քևենսի մրցանակ լավագույն ֆիլմի համար Հաղթանակ [60]
Սան Դիեգոյի կինոքննադատների միություն 2023 թվականի հունվարի 6 Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված [61]
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի կինոքննադատների շրջանակը 2023 թվականի հունվարի 9 Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ Առաջադրված [62]
[63]
Օսթինի կինոքննադատների ասոցիացիա 2023 թվականի հունվարի 10 Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված [64]
Ոսկե գլոբուս մրցանակաբաշխություն 2023 թվականի հունվարի 10 Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված [65]
Ջորջիայի կինոքննադատների ասոցիացիա 2023 թվականի հունվարի 13 Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված [66]
Քննադատների ընտրության կինոմրցանակ 2023 թվականի հունվարի 15 Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված [67]
Փալմ Սփրինգս միջազգային կինոփառատոն 2023 թվականի հունվարի 16 Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ Առաջադրված [68]
Էնսոր մրցանակ 2023 թվականի փետրվարի 4 Լավագույն երաժշտություն Վինսենթ Սինսերետի և Յանա Սոենյես & Ուանա Սոենտյենս Հաղթանակ [69]
Լավագույն օրիգինալ ձայնագրություն Վալենտին Հաջաջ Առաջադրված
Լավագույն սցենար Լուկաս Դոնտ և Անգելո Թիյսենս Հաղթանակ
Լավագույն արտադրական դիզայն Էվ Մարտին Առաջադրված
Լավագույն զգեստների ձևավորում Մանու Ֆերշուեղեն Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Լուկաս Դոնտ Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք Ֆրենկ վան դեն Իդեն Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Ալեն Դեսովաժ Առաջադրված
Լավագույն գլխավոր դերակատար Էդեն Դամբրին Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերակատար Գյուստավ դը Վաելի Առաջադրված
Էմիլի Դեկեն Առաջադրված
Լիա Դրաքեր Առաջադրված
Լավագույն ֆիլմ «Մոտ» Հաղթանակ
Հյուսթոնի կինոքննադատների միություն 2023 թվականի փետրվարի 18 Լավագույն օտարալեզու խաղարկային ֆիլմ Առաջադրված [70]
Սեզար կինոմրցանակ 2023 թվականի փետրվարի 24 Լավագույն օտարերկրյա ֆիլմ Առաջադրված [71]
Հոլիվուդի քննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն 2023 թվականի փետրվարի 24 Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված [72]
Արբանյակային մրցանակներ 2023 թվականի մարտի 3 Լավագույն միջազգային ֆիլմ Առաջադրված [73]
Լավագույն բնօրինակ սցենար Լուկաս Դոնտ, և Անգելո Թիյսենս Առաջադրված
Մարգարիտ մրցանակաբաշխություն 2023 թվականի մարտի 4 Ամենախոստումնալից դերասանը Էդեն Դամբրին Հաղթանակ [74]
Գյուստավ Դե Վաելի Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Իգոր վան Դեսելը Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Էմիլի Դեկեն Հաղթանակ
Լավագույն բնօրինակ սցենար Լուկաս Դոնտ և Անգելո Թիյսենս Հաղթանակ
Լավագույն ֆլամանդական ֆիլմ «Մոտ» Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք Ֆրենկ վան դեն Իդեն Հաղթանակ
Լավագույն արտադրական դիզայն Էվ Մարտին Հաղթանակ
Լավագույն զգեստների ձևավորում Մանու Ֆերշուեղեն Առաջադրված
Լավագույն մոնտաժ Ալեն Դեսովաժ Առաջադրված
Դուբլինի միջազգային կինոփառատոն 2023 թվականի մարտի 4 Դուբլինի կինոքննադատների շրջանի մրցանակ լավագույն դերասանի համար Էդեն Դամբրին Հաղթանակ [75]
Օսկար մրցանակաբաշխություն 2023 թվականի մարտի 12 Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ Բելգիա Առաջադրված |}

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 http://www.menuet.be/en/projects/71-Close
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 4,47 4,48 4,49 4,50 4,51 4,52 4,53 4,54 4,55 4,56 4,57 4,58 4,59 4,60 4,61 4,62 4,63 4,64 4,65 4,66 4,67 4,68 4,69 4,70 4,71 4,72 4,73 4,74 4,75 4,76 4,77 4,78 4,79 4,80 4,81 4,82 4,83 4,84 4,85 4,86 4,87 4,88 4,89 4,90 Internet Movie Database — 1990.
  5. Movie/TV Series/Short/TV Episode/TV Movie/TV Mini Series/TV Special/TV Short/Music Video, co0115530 (Sorted by Popularity Ascending)
  6. Scott Roxborough (2022 թ․ ապրիլի 14). «David Cronenberg, Park Chan-wook, Kelly Reichardt Set for Cannes Competition». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  7. 7,0 7,1 «2023 Oscars Nominations: See the Full List». Academy of Motion Picture Arts and Sciences. 2023 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  8. «'Close' remporte le prix du meilleur film belge de l'année». Le Soir (ֆրանսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. Bradfer, Fabienne (2023 թ․ փետրվարի 10). «Close arrive en tête des nominations des Magritte 2023». Le Soir (French). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Wiseman, Andreas (2018 թ․ դեկտեմբերի 19). «'Girl' Director Lukas Dhont To Reteam With Writer & Producer On Next Movie». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  11. Ellwood, Gregory (2022 թ․ նոյեմբերի 29). «'Close' is a study of friendship and the expectations of masculinity placed on boys». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  12. «Interview with Lukas Dhont». CloseTheFilm.be. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  13. De Poorter, Eva (2020 թ․ հուլիսի 23). «'Girl'-regisseur Lukas Dhont op zoek naar jonge acteurs voor nieuw filmproject: "Ervaring is niet nodig"» ['Girl' director Lukas Dhont looking for young actors for new film project: "No experience necessary"]. Nieuwsblad (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  14. Newmark, Liz (2022 թ․ հոկտեմբերի 11). «Telling tales about troubled teenagers». The Brussels Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. Rosser, Michael (2020 թ․ հոկտեմբերի 20). «The Match Factory boards Lukas Dhont's 'Close' for international sales (exclusive)». Screen Daily. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  16. González, David (2021 թ․ հունիսի 29). «Eurimages supports 49 co-productions». Cineuropa. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  17. Dalton, Ben (2021 թ․ հուլիսի 9). «'Girl' director Lukas Dhont sets cast, starts shooting new film 'Close' (exclusive)». Screen Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  18. Johnson, G. Allen (2023 թ․ մարտի 2). «'Close' director Lukas Dhont returns to Bay Area to speak 'straight from the heart'». San Francisco Chronicle.
  19. «Belgian film 'Close' gets standing ovation at Cannes Film Festival». The Brussels Times. 2022 թ․ մայիսի 27.
  20. «CLOSE - RANG I - VF - CANNES 2022». YouTube. 2022 թ․ մայիսի 27.
  21. 21,0 21,1 «The 75th Festival de Cannes winners list». Festival de Cannes. 2022 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  22. Tulich, Katherine (2022 թ․ հունիսի 19). «Lukas Dhont's 'Close' Wins Best Film Prize at Sydney Festival». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  23. Roxborough, Scott (2022 թ․ մայիսի 26). «Cannes: A24 Takes Rights to Lukas Dhont's 'Close' for North America». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  24. Goldsmith, Jill (2022 թ․ դեկտեմբերի 2). «Indie Film Crush, Ahead Of 'Avatar' & Year End, Puts Arthouse Woes On Back Burner – Specialty Preview». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  25. Wiseman, Andreas (2022 թ․ մայիսի 26). «Lukas Dhont's Cannes Competition Drama 'Close' Sells To Mubi For UK/Ire, LatAm, Turkey & India». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  26. «Close». Rotten Tomatoes (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  27. «Close». Metacritic. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  28. Debruge, Peter (2022 թ․ օգոստոսի 25). «'Close' Review: This Belgian Buddy Story Seems So Beautifully Understated, Until Suddenly It Isn't». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  29. Cohn, Beverly (2023 թ․ հունվարի 4). «Lukas Dhont's "Close" – A Coming-of Age Film With An Unexpected Twist». Santa Monica Mirror. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  30. Croll, Ben (2022 թ․ մայիսի 26). «'Close' Film Review: Coming-of-Age Drama Packs Emotional Punch». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  31. Bradshaw, Peter (2022 թ․ մայիսի 27). «Close review – a heartbreaking tale of boyhood friendship turned sour». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  32. Felperin, Leslie (2022 թ․ մայիսի 26). «Lukas Dhont's 'Close': Film Review». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  33. Collin, Robbie (2022 թ․ մայիսի 26). «'Close', review: the most plausible contender yet for the 2022 Palme d'Or». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  34. Nepoti, Roberto (2023 թ․ հունվարի 5). «Amori acerbi e grandi dolori l'amicizia ferita di due ragazzini: 'Close', la recensione del film». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  35. Blauvelt, Christian (2022 թ․ մայիսի 31). «The Best Movies of the 2022 Cannes Film Festival, According to 75 Critics». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  36. 36,0 36,1 Jefferson, Dee (2022 թ․ հունիսի 19). «Belgian film Close, about teen male friendship, wins Sydney Film Festival's top prize». ABC News (Australia)|ABC News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  37. «SYDNEY FILM FESTIVAL AWARD WINNERS ANNOUNCED AT CLOSING NIGHT GALA» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  38. Dams, Tim (2022 թ․ սեպտեմբերի 16). «Lukas Dhont's 'Close' selected as Belgium's Oscar entry». Screen Daily. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  39. Giardina, Carolyn (2022 թ․ դեկտեմբերի 21). «Shortlists for 95th Academy Awards Unveiled». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  40. Tartaglione, Nancy (2022 թ․ մայիսի 28). «Cannes Film Festival: Ruben Ostlund Wins Second Palme D'Or With 'Triangle Of Sadness' – Full List». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  41. «Pakistani trans drama wins Cannes 'Queer Palm' award». France 24. 2022 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  42. «Her er festivalprisene». Den Norske Film Festival i Haugesund (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  43. «18. Cinefest Miskolci Nemzetközi Filmfesztivál» (PDF) (հունգարերեն). Miskolc International Film Festival. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  44. «The 18th CineFest Miskolc International Film Festival presented its awards». Miskolc International Film Festival. 2022 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  45. Hayes, Dade (2022 թ․ հոկտեմբերի 15). «Hamptons Film Festival Caps 30th Edition By Giving Top Narrative Prize To A24's 'Close'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  46. Anderson, Erik (2022 թ․ հոկտեմբերի 18). «'TÁR' wins Mill Valley Film Festival Audience Award; 'The Whale,' 'Close' receive top awards». AwardsWatch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  47. «58th Chicago International Film Festival Reveals Award Winners». RogerEbert.com. 2022 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  48. Moye, Clarence (2022 թ․ հոկտեմբերի 31). «Montclair Film Festival Announces 2022 Award Winners». Awards Daily. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.
  49. McLennan, Callum (2022 թ․ նոյեմբերի 13). «'Saint Omer,' 'Close' 'Will-o'-the-Wisp' Win Big at Seville». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  50. «BIFA 2022 Nominations · BIFA · British Independent Film Awards». BIFA · British Independent Film Awards (բրիտանական անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  51. Jones, Marcus (2022 թ․ դեկտեմբերի 8). «2022 National Board of Review Winners: 'Top Gun: Maverick' Takes Top Honor». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.
  52. Goodfellow, Melanie (2022 թ․ նոյեմբերի 8). «'Close', 'Holy Spider' & 'Triangle Of Sadness' Lead European Film Awards Nominations». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  53. «Five Films Nominated for European University Film Award (EUFA)». European Film Academy. 2022 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  54. «CLOSE Wins LUX European Audience Film Award 2023». European Film Academy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  55. Anderson, Erik (2022 թ․ դեկտեմբերի 10). «Washington DC Film Critics nominations: 'Everything Everywhere All At Once,' 'The Fabelmans' lead». AwardsWatch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  56. Tallerico, Brian (2022 թ․ դեկտեմբերի 12). «Everything Everywhere All at Once Leads Chicago Film Critics Nominations». Roger Ebert|Rogerebert.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  57. Neglia, Matt (2022 թ․ դեկտեմբերի 11). «The 2022 St. Louis Film Critics Association (StLFCA) Nominations». Next Best Picture. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  58. Neglia, Matt (2022 թ․ դեկտեմբերի 19). «The 2022 Dallas Fort-Worth Film Critics Association (DFWFCA) Winners». Next Best Picture. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  59. Calbert, Yves (2023 թ․ հունվարի 8). ««Vortex» remporte le Grand prix 2023 des critiques de cinéma belges». Le Soir (French). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. Times, The Brussels. «'Close' by Lukas Dhont is named best Belgian film of the year». www.brusselstimes.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  61. «2022 San Diego Film Critics Society Nominations». San Diego Film Critics Society. 2023 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  62. Neglia, Matt (2023 թ․ հունվարի 6). «The 2022 San Francisco Bay Area Film Critics Circle (SFBAFCC) Nominations». Next Best Picture. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  63. Myers, Randy (2023 թ․ հունվարի 9). «SF Film Critics Circle names its favorite film for 2022». The Mercury News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  64. «2022 Austin Film Critics Association Award Nominations». Austin Film Critics Association. 2022 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  65. Lang, Brent; Moreau, Jordan (2022 թ․ դեկտեմբերի 12). «Golden Globes 2023: Complete Nominations List». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  66. Anderson, Erik (2023 թ․ հունվարի 7). «2022 Georgia Film Critics Association (GAFCA) nominations». AwardsWatch. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  67. Verhoeven, Beatrice (2022 թ․ դեկտեմբերի 14). «Everything Everywhere All At Once Leads 2023 Critics Choice Awards Film Nominations». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  68. Haring, Bruce (2023 թ․ հունվարի 15). «'Saint Omer' Takes Top Honors At 34th Palm Springs Film Festival». Deadline Hollywood|Deadline. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
  69. «'Close', 'Zillion' en 'Roomies' zijn de grote winnaars van de Ensors 2023». Ostend Film Festival. 2023 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  70. Darling, Cary (2023 թ․ հունվարի 10). «'Everything Everywhere,' 'Banshees of Inisherin' top list of Houston critics' nominations». Houston Chronicle. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  71. «Félicitations aux films de la Sélection officielle en lice pour les César 2023 ! - Festival de Cannes». www.festival-cannes.com (ֆրանսերեն). 2023 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  72. Anderson, Erik (2022 թ․ դեկտեմբերի 15). «6th Hollywood Critics Association Film Awards nominations: 'Everything Everywhere All At One,' 'The Banshees of Inisherin' lead». AwardsWatch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  73. Anderson, Erik (2022 թ․ դեկտեմբերի 8). «'Top Gun: Maverick' leads International Press Academy's 27th Satellite Awards nominations». AwardsWatch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  74. www.messier111.com. «Bouli Lanners et « Close » grands vainqueurs des Magritte du Cinéma 2023». www.lesmagritteducinema.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  75. «Dublin Film Critics Circle Awards at DIFF 2023 Announced». Dublin International Film Festival (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոտ (ֆիլմ, 2022)» հոդվածին։