Critic's Choice Movie Awards
Critics' Choice Movie Awards (հապավում՝ CCMA թարգմանաբար՝ «Քննադատների ընտրության կինոմրցանակ» ), ամենամյա կինոմրցանակ, որով պարգևատրում են սկսած 1996 թվականից։ Մրցանակաբաշխությունն անց է կացվում հունվարին, այդ պատճառով այն համարվում է «պատրաստություն» Օսկար կինոմրցանակի մրցանակաբաշխությանը, որն անց է կացվում փետրվարին։ CCMA-ը համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի կինոմրցանակներից մեկը[1].
Critic's Choice Movie Awards | |
---|---|
Տեսակ | մրցանակների խումբ |
Ենթատեսակ | կինոմրցանակ |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1996 |
Պարգևադրող | Critics Choice Association? |
Կայք | criticschoice.com(անգլ.) |
Պատմություն Խմբագրել
1995 թվականի դեկտեմբերին կինոքննադատներ Ջոի Բեռլինն ու Ռոդ Լուրյեն որոշեցին կազմակերպել հոլիվուդյան մրցանակաբաշխության նոր փառատոն[2]։ Ինչպես բացատրեց Բեռլինը՝ այդ գաղափարը նրանց մոտ ծագեց այն փաստից, որ կինոաշխարհում հսկայական աշխատանք են կատարում ռադիոյում և հեռուստաընկերություններում աշխատող լրագրողները, քանի որ նրանք ամեն շաբաթ մասնակցում են տարբեր մամլո կոնֆերանսների և լուրեր են հասցնում մեծ քանակով հանդիսատեսի և ունկնդիրների՝ հաճախ նույնիսկ չլինելով Ազգային կինոքննադատների որևէ կազմակերպության, ԱՄՆ-ի կամ HFPA[3] ազգային կինոքննադատների խորհրդի անդամ։ Իր խոսքերով՝ նրանք հույս էին դրել հեռուստատեսության վրա և իրենց շոուն պատկերացնում էին որպես «Ոսկե գլոբուս» փառատոնի մրցակից։ Իսկ Լուրյեն հիշեցրեց Ֆրանսուա Տրյուֆոյի ֆրանսիական ֆիլմի մասին, որտեղ արտահայտել է «կինոարտադրության ուրախությունը և հոգու տխրությունը », ինչպես նաև հույսը՝ քվեարկության ժամանակ նման մոտեցման համար[2]։
Առաջին փառատոնի կազմակերպչական աշխատանքները տևեցին մոտ երեք շաբաթ։ Բեռլինը և Լուրյեն ուղղակի դիմեցին իրենց կոլեգաներին, որոնց հետ հաճախ էին շփվում։ Կոլեգանները աջակցեցին տվյալ նախաձեռնությանը և շուտով համախմբվեց 44 մասնակից։ Հաջորդ քայլը ստուդիաններին և մամլոգործակալներին դիմելն էր, որոնց աջակցությամբ առաջին իսկ տարում հաջողվեց կազմակերպել մրցանակների 17 կատեգորիաներ։ Տասնչորս հաղթողները անձամբ ներկայացան՝ վերցնելու իրենց մրցանակները։ Առաջին փառատոնը անց է կացվել 1996 թվականին Sofitel հյուրանոցում, որտեղ Փոլ Սորվինոն իր դստեր Միրեին մրցանակ հանձնեց «Մեծն Աֆրոդիտեն» ֆիլմի համար, դրան հաջորդեցին մի շարք մրցանակներ և նոմինացիաներ տարբեր կինոմրցանակների համար[2]։
Թարգմանություն Խմբագրել
2012 թվականին հայտնի դարձավ, որ The CW հեռուստակապը 18-րդ փառատոնի մրցանակների շնորհման արարողությունը թարգմանելու իրավունք է ձեռք բերել[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Critics' Choice Movie Awards 2012» (ռուսերեն)։ Elle։ 2012-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին։ Վերցված է 2013-12-24
- ↑ 2,0 2,1 2,2 Cynthia Wisehart (2005-01-05)։ «10 Years of Critics' Choice Awards. A Brief History of an Industry Upstart» (անգլերեն)։ digitalcontentproducer.com։ Վերցված է 2014-05-08
- ↑ Zorianna Kit (2012-01-04)։ «Critics Choice Movie Awards: a Star Studded Kick-off to the 2012 Awards Season» (անգլերեն)։ The Huffington Post։ Վերցված է 2013-11-18
- ↑ Jon Weisman (2012-10-22)։ «CW grabs Critics Choice Movie Awards» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2013-12-08
Արտաքին հղումներ Խմբագրել
- Critics' Choice Awards на сайте IMDb (անգլ.)