Լոնդրինա
Լոնդրինա (պորտուգալերեն՝ Londrina. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[lõˈdɾĩnɐ]]], պորտուգալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Փոքր Լոնդոն, լոնդոնցի), քաղաք Բրազիլիայի Պարանա նահանգի հյուսիսային մասում, նահանգի վարչական կենտրոն Կուրիտիբայից շուրջ 370 կիլոմետր հեռավորության վրա։ Մեծությամբ նահանգի երկրորդ և Բրազիլիայի հարավային տարածաշրջանի չորրորդ բնակավայրն է։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 506.645, մետրոպոլիսային տարածքինը՝ 1.087.815[2]) et Կաղապար:Unité dans sa zone métropolitaine[3]: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բուն քաղաքում ապրում էր 543,003 մարդ[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լոնդրինա | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Պարանա | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 10, 1934 թ. | ||||
Մակերես | 1653,075 կմ² | ||||
ԲԾՄ | 610±1 մետր | ||||
Բնակչություն | ▼555 937 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 43 | ||||
Փոստային դասիչ | 86000-000 | ||||
Պաշտոնական կայք | londrina.pr.gov.br | ||||
| |||||
Բնակավայրի տեղանքը սկզբնապես հետազոտել են բրիտանացի ներգաղթյալներ։ Պաշտոնապես այն հիմնադրվել է 1930 թվականին՝ իտալացիներից, ճապոնացիներից, գերմանացիներից բաղկացած մի ոչ մեծ խմբի կողմից, և կարճ ժամանակամիջոցում վերածվել է նահանգի նոր-նոր յուրացվող հյուսիսային գոտու առևտրային, քաղաքական, կրթական ու մշակութային կենտրոնի[5]։ Քաղաքի համբավավոր ուսումնական հաստատություններից են Universidade Estadual de Londrina-ն (Լոնդրինայի պետական համալսարանը) և Universidade Tecnológica Federal do Paraná (Պարանայի տեխնոլոգիական դաշնային համալսարանը)։
Վիճակագրություն
խմբագրել- Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 6 217 351 000 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 12 733,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,824 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Քույր քաղաքներ
խմբագրելԼոնդրինան բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[6].
Պատկերասրահ
խմբագրելԿլիմա
խմբագրելԸստ Köppen-Geiger climate classification system-ի դասակարգման՝ Լոնդրինան ունի խոնավ մերձարևադարձային կլիմա (Cfa)[7]:
Լոնդրինա (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37.3 (99.1) |
37.5 (99.5) |
36.7 (98.1) |
34.9 (94.8) |
32.0 (89.6) |
31.0 (87.8) |
31.3 (88.3) |
33.3 (91.9) |
37.6 (99.7) |
36.5 (97.7) |
39.0 (102.2) |
39.3 (102.7) |
39.3 (102.7) |
Միջին բարձր °C (°F) | 30.0 (86) |
30.1 (86.2) |
29.8 (85.6) |
28.0 (82.4) |
25.1 (77.2) |
23.5 (74.3) |
23.8 (74.8) |
25.8 (78.4) |
26.9 (80.4) |
28.1 (82.6) |
29.4 (84.9) |
29.3 (84.7) |
27.5 (81.5) |
Միջին օրական °C (°F) | 23.9 (75) |
24.1 (75.4) |
23.4 (74.1) |
21.3 (70.3) |
18.3 (64.9) |
16.7 (62.1) |
16.7 (62.1) |
18.4 (65.1) |
20.0 (68) |
21.5 (70.7) |
22.9 (73.2) |
23.4 (74.1) |
20.9 (69.6) |
Միջին ցածր °C (°F) | 19.4 (66.9) |
19.5 (67.1) |
18.6 (65.5) |
16.0 (60.8) |
13.1 (55.6) |
11.5 (52.7) |
11.1 (52) |
12.4 (54.3) |
14.2 (57.6) |
16.0 (60.8) |
17.4 (63.3) |
18.6 (65.5) |
15.6 (60.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 12.0 (53.6) |
13.0 (55.4) |
8.2 (46.8) |
4.8 (40.6) |
0.0 (32) |
−2.8 (27) |
−0.5 (31.1) |
0.3 (32.5) |
3.0 (37.4) |
7.6 (45.7) |
8.8 (47.8) |
11.3 (52.3) |
−2.8 (27) |
Տեղումներ մմ (դյույմ) | 235.6 (9.276) |
173.5 (6.831) |
137.4 (5.409) |
107.8 (4.244) |
106.9 (4.209) |
96.5 (3.799) |
69.1 (2.72) |
60.0 (2.362) |
104.3 (4.106) |
177.1 (6.972) |
134.4 (5.291) |
230.3 (9.067) |
1633 (64,291) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 14 | 12 | 11 | 7 | 7 | 6 | 5 | 5 | 7 | 10 | 9 | 13 | 106 |
% խոնավություն | 73 | 76 | 75 | 72 | 74 | 73 | 72 | 67 | 67 | 67 | 69 | 68 | 71.1 |
Միջին ամսական արևային ժամ | 193.1 | 190.0 | 216.2 | 229.8 | 217.4 | 209.0 | 232.5 | 223.7 | 176.6 | 183.8 | 194.5 | 197.9 | 2464,5 |
աղբյուր: INMET[8] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
- ↑ http://www.ibge.gov.br/censo2010/
- ↑ http://www.skyscrapercity.com/showthread.php?t=1254315
- ↑ http://saladeimprensa.ibge.gov.br/noticias?view=noticia&id=1&busca=1&idnoticia=2704
- ↑ Londrina Encyclopædia Britannica、8-22-2013
- ↑ «Cidades Coirmãs». londrina.pr.gov.br (պորտուգալերեն). Londrina. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Climate: Londrina - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «NORMAIS CLIMATOLÓGICAS DO BRASIL 1961-1990» (Portuguese). Instituto Nacional de Meteorologia. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Londrina travel guide from Wikivoyage
- Official website
- Official homepage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդրինա» հոդվածին։ |