Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ

Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթը (անգլ.՝ ACM International Collegiate Programming Contest), ծրագրավորման ամենամյա մրցույթ աշխարհի տարբեր համալսարանների միջև։ Մրցույթը հովանավորում է IBM-ը։ Գլխավոր շենքը գտնվում է Բեյլորյան համալսարանում, ղեկավարում է ICPC-ի գործադիր տնօրեն և նույն համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Փուչերը։ ICPC-ն գործում է վեց մայրցամաքների ինքնավար մարզերում Հաշվողական համակարգերի ասոցիացիայի (ACM) հովանու ներքո և առաջնորդվում է ICPC- ի քաղաքականության և ընթացակարգերի համաձայն, որոնք հրապարակվում են ICPC-ի շտաբի պաշտոնական կայքում։

ICPC-ի լոգո

Պատմություն

խմբագրել

ICPC-ի առաջին մրցույթը տեղի է ունեցել 1970 թվականին Տեխասի A&M համալսարանում, հյուրընկալել է «Իփսիլոն Պի Էպսիլոն» համակարգչային գիտության պատվավոր միությունը։ Սկզբում այն անվանվել է Տեխասի ուսանողական ծրագրավորման առաջնություն և յուրաքանչյուր համալսարան ներկայացել է մինչև հինգ մասնակցով։

Մրցույթի կանոններ

խմբագրել

ICPC-ն թիմային մրցույթ է։ Ներկայիս կանոններով՝ յուրաքանչյուր թիմ պետք է ունենա երեք ուսանող։ Մասնակիցները պետք է լինեն համալսարանի ուսանող, որոնց համալսարանային կրթությունը տևել է հինգ տարուց պակաս։ Ուսանողները, ովքեր երկու անգամ մասնակցել են Աշխարհի եզրափակչին կամ հինգ մարզային փուլերի, այլևս իրավունք չունեն մասնակցել մրցույթին[1][2]։

Մրցույթի ընթացքում թիմերին տրվում է հինգ ժամ՝ լուծելու ծրագրավորման 8-15 խնդիրներ (հիմանակում ութ՝ մարզային փուլում, տասնհինգ՝ եզրափակիչ փուլում)։ Նրանք պարտավոր են լուծումները ուղարկել C, C++, Ջավա կամ Python լեզուներով[3][4] (երաշխավորված չէ, որ բոլոր խնդիրները լուծելի են Python-ով)։ Ծրագրերը աշխատեցնում են թեստային տվյալների վրա։ Եթե ծրագիրը սխալ պատասխան է վերադարձնում, այդ թիմն զգուշացվում է և կարող է ուղարկել ուրիշ լուծում։

Օրինակ, ենթադրենք մի իրավիճակ, երբ երկու թիմ՝ Կարմիր և Կապույտ, հավասար քանակով խնդիրներ են լուծել։ Կարմիր թիմը Ա և Բ խնդիրների լուծումներն ուղարկել է մրցույթի սկսելուց հետո 1:00 և 2:45 ժամանակում և ուղարկել Գ-ի սխալ լուծում, բայց դա հաշվի չի առնվել, քանի որ նրանք լիովին չեն լուծել խնդիրը։ Կապույտ թիմը Ա և Գ խնդիրների լուծումներն ուղարկել է մրցույթի սկսելուց հետո 1:20 և 2:00 ժամանակում և ուղարկել է Գ խնդրի սխալ լուծում։ Կարմիր թիմի համար ընդհանուր ժամանակը կազմել է 1:00+2:45=3:45, իսկ Կապույտի համար՝ 1:20+2:00+0:20=3:40։ Կապույտ թիմը գերազանցում է իր լրացուցիչ ցուցանիշներով։

Ծրագրավորման այլ մրցույթներ (օրինակ՝ Ինֆորմատիկայի Միջազգային Օլիմպիադա) հետ համեմատած՝ ICPC-ին բնորոշվում է խնդիրների մեծ քանակով (8 կամ ավելի խնդիր 5 ժամում)։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր թիմի հատկացվում է մեկ համակարգիչ, իսկ թիմը բաղկացած է երեք ուսանողներից։ Դա ժամանակի սղությունը դարձնում է ավելի մեծ։ Լավ թիմային աշխատանքը և ճնշմանը դիմակայելու ունակությունը հարկավոր են հաղթանակին հասնելու համար։

2017 թվականի եզրափակչի արդյունքները

խմբագրել
Rank In Final Երկիր Համալսարան Առաջինն լուծում տված պնդիրը Լուծված խնդիրների քանակը
01 1   Ռուսաստան Ս․ Պետերբուրգի ԻՏՄՈ համալսարան 10
02 2   Լեհաստան Վարշավայի համալսարան Airport Construction 10
03 3   Հարավային Կորեա Սեուլի ազգային համալսարան Money for Nothing 10
04 4   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան 10
05 5   Ռուսաստան Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ Mission Improbable 10
06 6   Չինաստան Ցինխուայի համալսարան Posterize 9
07 7   Չինաստան Պեկինի համալսարան Visual Python++ 9
08 8   Չինաստան Ֆուդանի համալսարան 8
09 9   Հարավային Կորեա KAIST Need for Speed 8
10 10   Ռուսաստան Ուրալի դաշնային համալսարան 8
11 11   Շվեդիա KTH - Տեխնոլոգիայի արքայական համալսարան 8
12 12   Ճապոնիա Տոկիոյի համալսարան 8
13 13   Ռուսաստան Պերմի պետական համալսարան Tarot Sham Boast 7
14 13   Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան Secret Chamber at Mount Rushmore 7
15 13   ԱՄՆ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարան 7
16 13   Չինաստան Չինաստանի էլեկտրոնիկայի և տեխնիկայի համալսարան 7
17 13   Ֆինլանդիա Հելսինկիի համալսարան 7
18 13   Ավստրալիա Նոր Հարավային Ուելսի համալսարան 7
19 13   Կանադա Վոթերլուի համալսարան 7
20 20   Չինաստան Ֆուզոյի համալսարան 6
21 20   Չինաստան Հանգզոյի համալսարան 6
22 20   Ուկրաինա Լվովի համալսարան 6
23 20   ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ 6
24 20   Թայվան Թայվանի պետական համալսարան Son of Pipe Stream 6
25 20   Սինգապուր Սինգապուրի պետական համալսարան 6
26 20   Ռուսաստան Սարատովի պետական համալսարան 6
27 20   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի ակադեմիկական համալսարան 6
28 20   Կանադա Բրիտանական Կոլումբիայի համալսարան 6
29 20   Ռումինիա Բուխարեստի համալսարան 6
30 20   Լատվիա Լատվիայի համալսարան 6
31 20   ԱՄՆ Ռոչեստերի համալսարան 6
32 20   Լեհաստան Վրոցլավի համալսարան 6
33 20   Խորվաթիա Զագրեբի համալսարան 6
34 34   Չինաստան Պեկինի հեռահաղորդականության համալսարան 5
35 34   Ֆրանսիա Բարձրագույն նորմալ դպրոց Get a Clue! 5
36 36   Եգիպտոս Կահիրեի գերմանական համալսարան 4
37 36   Ճապոնիա Կեյոյի համալսարան Replicate Replicate Rfplicbte 4

2017 թվականի աշխարհի եզրափակչում, Scenery-ին միակ չլուծված խնդիրն է։

Հաղթողները

խմբագրել
Լավագույն համալսարանները
Հաղթանակները Երկիր Համալսարան Վերջին հաղթանակի տարեթիվը
7   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան 2017
4   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան 2016
3   Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան 2010
3   ԱՄՆ Սթենֆորդի համալսարան 1991
2   Լեհաստան Վարշավայի համալսարան 2007
2   Կանադա Վոթերլուի համալսարան 1999
2   ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ 1988
2   ԱՄՆ Վաշինգտոնի համալսարան Սենթ Լուիսում 1980
Հաղթողներ ըստ տարիների
Տարի Երկիր Համալսարան
2017   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2016   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
2015   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2014   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
2013   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2012   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2011   Չինաստան Չժեցյանի համալսարան
2010   Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան
2009   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2008   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2007   Լեհաստան Վարշավայի համալսարան
2006   Ռուսաստան Սարատովի պետական համալսարան
2005   Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան
2004   Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2003   Լեհաստան Վարշավայի համալսարան
2002   Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան
2001   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
2000   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
1999   Կանադա Վոթերլուի համալսարան
1998   Չեխիա Պրահայի Կարլի համալսարան
1997   ԱՄՆ Հարվի Մուդ համալսարան
1996   ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի)
1995   Գերմանիա Ալբերտ Լյուդվիգսի համալսարան
1994   Կանադա Վոթերլուի համալսարան
1993   ԱՄՆ Հարվարդի համալսարան
1992   Ավստրալիա Մելբուռնի համալսարան
1991   ԱՄՆ Սթենֆորդի համալսարան
1990   Նոր Զելանդիա Օտագոյի համալսարան
1989   ԱՄՆ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
1988   ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
1987   ԱՄՆ Սթենֆորդի համալսարան
1986   ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
1985   ԱՄՆ Սթենֆորդի համալսարան
1984   ԱՄՆ Ջոն Հոպկինի համալսարան
1983   ԱՄՆ Նեբրասկայի համալսարան
1982   ԱՄՆ Բեյլորի համալսարան
1981   ԱՄՆ Միսսուրիի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
1980   ԱՄՆ Վաշինգտոնի համալսարան Սենթ Լուիսում
1979   ԱՄՆ Վաշինգտոնի համալսարան Սենթ Լուիսում
1978   ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
1977   ԱՄՆ Միչիգանի պետական համալսարան
Երկրներ
Հաղթող Երկիր Վերջին հաղթանակի տարեթիվը Մասնակցության քանակը
17   ԱՄՆ 1997 36
12   Ռուսաստան 2017
4   Չինաստան 2011
2   Լեհաստան 2007
2   Կանադա 1999
1   Չեխիա 1998
1   Գերմանիա 1995
1   Ավստրալիա 1992
1   Նոր Զելանդիա 1990

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Information - ICPC». Արխիվացված օրիգինալից հունիսի 16, 2008-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  2. «2008 ICPC Regionals Eligibility Decision Diagram» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  3. «Python at ICPC world finals 2017 - Codeforces». Codeforces. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  4. team, ICPC. «ACM ICPC meets FAU». icpc.informatik.uni-erlangen.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.