Տեխասի A&M համալսարան
Տեխասի A&M (Էյ ընդ Էմ) համալսարան (անգլ.` Texas A&M University, կրճատ` TAMU կամ պարզապես՝ A&M ), ամերիկյան մասնավոր, գիտահետազոտական համալսարան՝ տեղակայված Տեխաս նահանգի Քոլեջ Ստեյշն բնակավայրում (Բրազոսի շրջան), որի տարածքի հիմնական մասը զբաղեցնում է հենց համալսարանի քաղաքային կամպուսը։ Ամերիկյան համալսարանների մեջ մեծությամբ 6-րդն է։ Համալսարանը մտնում է 20 առավել բարձր ֆինանսավորվող գիտահետազոտական հաստատությունների կազմի մեջ. լուրջ ներդրումներ է ունեցել այնպիսի ոլորտներում ինչպիսիք են կենդանիների կլոնավորումը, նավթագիտությունը և այլն։
Տեխասի Էյ ընդ Էմ համալսարան | |
---|---|
![]() | |
Հապավում | A&M կամ TAMU |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն, United States senior military college? և համալսարան |
Հիմնադրված է | 1876 |
Տիպ | Պետական |
Նախագահ | Բոուեն Լոֆտին |
Ուսանողներ | 49 861 (աշուն, 2011) |
Դոկտորանտուրա | 2,700 |
Անդամակցություն | ORCID[1], Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[3], Հարավ - արևելյան կոնֆերանս, Ցանցային տեղեկատվության կոալիցիա[4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5] և Consortium of Social Science Associations?[6] |
Կամպուս | Քաղաքային - 20 քառակուսի կիլոմետր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տեխաս |
Հասցե | ![]() |
Կայք | Տեխասի A&M |
Texas A&M University Վիքիպահեստում |
Տեխասի А&М-ը հիմնադրվել է 1876 թ.-ին, որպես բարձրագույն կրթություն տվող առաջին հաստատությունը։ Այսօր այն ունի մոտ 50 000 ուսանող, այդ թվում՝ 9 500 մագիստրանտներ և ասպիրանտներ։ Համալսարանի 10 քոլեջները առաջարկում են բակալավրիական ավելի քան 120 և մագիստրոսական ու ասպիրանտական 240 աստիճանաշնորհ ծրագրեր։ Համալսարանում գործում է 800 ուսանողական կազմակերպություն, որոնց անդամագրվելով՝ ուսանողները կարող են զբաղվել գործունեության անհամար տեսակներով՝ սկսած սպորտից ու ռեկրեացիոն գործունեությունից մինչև մասնագիտական և համայանքային ծառայությունների մատուցումը։
Համալսարանի ծրագրով Հայաստանում գործում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈւԿ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://orcid.org/members/001G000001CAka1IAD-texas-a-m-university
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.arl.org/list-of-arl-members/#T
- ↑ https://www.cossa.org/members/
Արտաքին հղումներԽմբագրել
- Մեդիաֆայլեր Տեխասի էյ ընդ էմ համալսարան թեմայով Վիքիպահեստում:
- Պաշտոնական կայք
- Էգգի աթլետիկս