Լատվիայի համալսարան
Լատվիայի համալսարան (լատիշ․՝ Latvijas Universitāte), պետական համալսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Հիմնադրվել է 1919 թվականին։ Համաշխարհային մասշտաբով աշխարհում զբաղեցնում է 701–750-րդ տեղը[7], Բալթյան երկրների համալսարանների շարքում Տարտուի, Տալլինի տեխնոլոգիական և Վիլնյուսի համալսարաններից հետո 4-րդ համալսարանն է[8]։
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և հրատարակչություն |
Կարգախոս | Scientiae et Patriae. |
Հիմնադրված է | 1919 |
Ռեկտոր | Gundars Bērziņš? |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Եվրոպական համալսարանական հիմնադրամ, Եվրոպայի համալսարանների միություն[1], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2], Սպորտի և ժամանցի օբյեկտների միջազգային ասոցիացիա[3], ORCID[4] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռիգա |
Կայք | lu.lv(լատիշերեն) |
![]() ![]() Լատվիայի համալսարան, Լատվիա | |
![]() |
Պատմություն
խմբագրելԼատվիայի համալսարանը, որը ի սկզբանե կոչվել է «Լատվիայի բարձրագույն դպրոց» (լատիշ․՝ Latvijas Augstskola), հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 28-ին Ռիգայի նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի (հիմնադրված 1862 թվականին) հենքի վրա։ Համալսարանի առաջին ռեկտորն է եղել քիմիկոս Պաուլ Վալդենը։ 1923 թվականին դպրոցն անվանվել է Լատվիայի համալսարան (Universitas Latviensis)։
1919-1940 թվականներին Լաատվիայի համալսարանը եղել է Լատվիայի բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի ամենամեծ կենտրոնը։ Համալսարանի գլխավոր շենքը զբաղեցնում է Ռաինա բուլվարի 19 հասցեում գտնվող Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքը։
Նախապատերազմական տարիներին հնարավոր է եղել բարձրագույն ակադեմիական կրթություն ձեռք բերել ոչ միայն Լատվիայի համալսարանում, այլ նաև Լատվիայի պետական կոնսերվատորիայում և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում։ Ժամանակի ընթացքում Լատվիայի համալսարանից առանձնացել և ինքնուրույն բարձրագույն ուսումնական հաստատություններ են դարձել Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը, Ռիգայի Ստրադինի անվան համալսարանը և Ռիգայի տեխնիկական համալսարանը։
Անվանումներ
խմբագրելՖակուլտետներ
խմբագրել- Քիմիայի ֆակուլտետ
- Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Կրթության, հոգեբանություն և արվեստի ֆակուլտետ
- Աշխարհագրության և երկրի մասին գիտության ֆակուլտետ
- Պատմության և փիլիսոփայության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Բժշկական ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Կոմպյուտերային գիտությունների ֆակուլտետ
Ի լրումն համալսարանի տարբեր ֆակուլտետների և նրա բժշկական մասնաճյուղի՝ Ռիգայի բժշկական քոլեջի (Rīgas Medicīnas koledža), համալսարանն առաջարկում է ռեսուրսներ, որոնք ավանդաբար կապված են հավատարմագրված բուհերի, այդ թվում մի քանի գրադարանների, հետազոտական կենտրոնների, ուսումնական կենտրոնների, լեզվի դպրոցի և կարիերայի կենտրոնի հետ[9]։
Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ինստիտուտ
խմբագրելՄաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ինստիտուտ (ՄՀԳԻ) հիմնադրվել է 1959 թվականին որպես համակարգչային գիտահետազոտական կենտրոն։ Ունի 200 հետազոտողներ, ասիստենտներ, ինժեներներ, ծրագրային ապահովման մասնագետներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://iaks.sport/find-a-member
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ QS World University Rankings 2013
- ↑ University comparision in Estonia, Latvia and Lithuania QS World University Rankings
- ↑ «LU.lv». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 504)։ |