Ցինխուայի համալսարան
Ցինխուայի համալսարան, չինական համալսարան, գտնվում է Պեկինում, և համարվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Համալսարանը տեղծվել է 1911 թվականին։ Սկզբում այն նախապատրաստական դպրոց էր այն չինացիների համար, ովքեր ցանկանում էին երկրորդ ցիկլ անել ամերիկյան համալսարաններում։ 1925-ին համալսարանը վերաճեց և այժմ այն առաջարկում է քառամյա բակալավրի աստիճան և ավարտական և ասպիրանտուրա (մագիստրոսի և դոկտորի կոչում)։
Ցինխուայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university? |
Կարգախոս | 自强不息,厚德载物 |
Հիմնադրված է | 1911 |
Անվանված է | Tshinghua Park? |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, C9 League?, OpenPOWER Foundation[1], BRICS Universities League? և ArXiv[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պեկին |
Կայք | tsinghua.edu.cn և tsinghua.edu.cn/en/(անգլ.) |
![]() ![]() Ցինխուայի համալսարան, Չինաստան | |
![]() |
Համալսարանը դասվում է Չինաստանի լավագույն համալսարանների ցանկին։ Համաշխարհային համալսարանների դասակարգման համաձայն, որը տրամադրվել է 2014 թվականին ՝ անգլիական Թեմզ թերթի առաջատար ուսումնասիրությունների լրացմամբ, համալսարանը աշխարհում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը։ [3]
Ցինխուայի շրջանավարտների թվում կան քաղաքական առաջնորդներ, գիտնականներ։ Օրինակ ՝ Սի Ցզինպինը` Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը։
Համալսարանի նշանաբանն է ՝ «Գործողությունն ավելի կարևոր է, քան բառերը»։ Ցինխուայի համալսարանի խորհրդանիշը կեռասենու ծաղիկն է, քանի որ այն մանուշակագույն և սպիտակ է, որոնք էլ Ցինխուայի խորհրդանշական գույներն են։ Ամեն տարի ապրիլի վերջին կիրակի օրը Ցինխուայի ծննդյան օրն է։ Այս օրը լաբորատորիաները բաց են այցելուների համար. Կազմակերպվում է մեծ սպորտային մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ուսանողները։ Այդ օրը շատ շրջանավարտներ վերադառնում են՝ նշելու համալսարանի ծննդյան օրը։
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվելով 1911 թվականին Սինհայական հեղափոխության ժամանակ, Սուն Յաթ-Սենի կողմից, ով տապալեց Ցին կայսրության վերջին կայսրին և հանգեցրեց Չինաստանի Հանրապետության կայացմանը, Ցինխուայի համալսարանն ի սկզբանե տրամադրեց կրթություն, որը կենտրոնացած էր գիտական առարկաների հիման վրա, չնայած կային նաև հումանիտար բաժիններ։ 1952 թ.-ին համալսարանների վերակազմավորումից հետո Ցինխուայի համալսարանը այլևս չուներ գրականագիտությանը նվիրված բաժին, հիմնական գիտական կրթության որոշ ճյուղեր կրճատվել էին ՝ համալսարանը դարձնելով շատ ավելի մասնագիտորեն ուղղորդված դեպի ինժեներական։
1980-ականների վերջից, Դեն Սյաոպինի կողմից ստեղծված «Չորս արդիականացում» ռեֆորմիզմի համատեքստում, պետությունը ձեռնամուխ եղավ համալսարանի վերափոխմանը ՝ դասավանդման ավելի մեծ դիվերսիֆիկացման իմաստով[4]։
2015 թվականի հունվարի դրությամբ համալսարանը բաղկացած էր 14 ֆակուլտետից ՝ բաժանված 56 բաժնի։ 2005 թվականի ապրիլին համալսարանն ուներ նաև 41 գիտահետազոտական ինստիտուտ, 35 հետազոտական կենտրոն, որոնք բաժանվել են 171 լաբորատորիայի, որոնցից 12-ը` ազգային լաբորատորիաներ են[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://openpowerfoundation.org/membership/current-members/
- ↑ Our Members / Tier 6
- ↑ «清华大学»։ www.tsinghua.edu.cn։ Վերցված է 2020-08-19
- ↑ «L’intellectuel Xu Zhangrun arrêté à Pékin» (ֆրանսերեն)։ 2020-07-06։ Վերցված է 2020-08-19
- ↑ «China University Ranking - China Education Center»։ www.chinaeducenter.com։ Վերցված է 2020-08-19