Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիֆոռնիայի համալսարան (այլ կիրառումներ)
Կալիֆոռնիայի համալսարան Բերկլի քաղաքում (Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարան, անգլ.՝ University of California, Berkeley, UC Berkeley)[13], հետազոտական համալսարան, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Բերկլի շրջանում։ Համալսարանը ըստ «Times Higher Education World University Rankings»-ի համարվում է վեց համալսարաններից մեկը, որը գլխավորում է 2015 թվականի համաշխարհային համբավի վարկանշային աղյուսակում[14]։ Նաև համալսարանը երրորդն է «U.S. News»-ի 2015 թվականի լավագույն համաշխարհային համալսարանների վարկանշային աղյուսակում, որը ներառում է մի շարք համալսարաններ ԱՄՆ-ից և այլ 50 երկրներից[15]։ « Academic Ranking of World Universities (ARWU)» դասակարգել է Բերկլիի կալիֆոռնյան համալսարանը որպես չորրորդը ամբողջ աշխարհում։
Համալսարանի դասախոսական կազմը, շրջանավարտները և հետազոտողները նվաճել են 72 Նոբելյան մրցանակ, 9 Ուոլֆի մրցանակ, 7 Ֆիլդի մեդալ, 18 Թյուրինգի մրցանակ, 45 ՄակԱրթուրի կրթաթոշակ[16], 20 Օսկար, 11 Պուլիտցերյան մրցանակ։ Մինչ օրս Բերկլիի կալիֆոռնյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են պարբերական համակարգի վեց քիմիական տարր (կալիֆոռնիում, սիբորգիում, բերկլիում, էյնշտեյնիում, ֆերմիում, լաուրենցիում)։ Բերկլիի լաբորատորիայի հետ համատեղ Բերկլիի համալսարանի գիտահետազոտողները հայտնաբերել են ընդհանուր 16 քիմիական տարր, ավելի քան այլ համալսարան աշխարհում[17]։ Բերկլիի ֆիզիկոս Ջ․ Ռոբերտ Օփենհեյմերը Մանհեթենյան նախագծի գիտական տնօրենն էր, ով զարգացրեց առաջին ատոմային ռումբը աշխարհում, որի կենտրոնակայանը նա անձամբ նշանակեց Լոս Ալամոսը, Նյու Մեքսիկոն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դասախոսական կազմի անդամ Էդուարդ Թելլերը (Ստանիսլավ Ուլամի հետ միասին) ջրածնային ռումբի հայրն էր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «UC Berkeley Fall Enrollment Data»։ UC Berkeley Office of Planning and Analysis։ դեկտեմբերի 22, 2014
- ↑ «Facts at a glance» (անգլերեն)։ University of California, Berkeley։ Վերցված է 2014-01-13
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://openpowerfoundation.org/membership/current-members/
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ «Facts at a glance» (PDF)։ University of California, Berkeley։ November 2010։ Վերցված է հուլիսի 31, 2013
- ↑ (PDF) University of California Annual Financial Report 11/12 (Report). University of California. 2012. p. 12. http://regents.universityofcalifornia.edu/regmeet/nov12/f8attach1.pdf։ Վերցված է հունվարի 16, 2015.
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ IPEDS
- ↑ «University of California, Berkeley, Name Guidelines»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է հունիսի 24, 2014
- ↑ «World Reputation Rankings 2015 work=timeshighereducation.co.uk»
- ↑ «Top World University Rankings - US News Best Global Universities»։ usnews.com
- ↑ Maclay Kathleen (սեպտեմբերի 28, 2010)։ «Two young faculty members named MacArthur "genius" fellows»։ Newscenter.berkeley.edu։ Վերցված է հունիսի 8, 2012
- ↑ «Chemical Elements Discovered at Lawrence Berkeley National Laboratory»։ Lbl.gov։ հունիսի 7, 1999։ Վերցված է փետրվարի 21, 2011
Արտաքին հղումներԽմբագրել
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի) Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք
- California Bears Athletics website
- «California, University of»։ Collier's New Encyclopedia։ 1921
- Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի) հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։ |