Արթուր Հոնեգեր (ֆր.՝ Arthur Honegger, մարտի 10, 1892(1892-03-10)[1][2][3][4][5][6][7][8], Հավր[9] - նոյեմբերի 27, 1955(1955-11-27)[9][1][2][3][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա[9]), ֆրանսիացի կոմպոզիտոր և երաժշտական գործիչ։ Ծագումով՝ շվեյցարացի, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1953

Արթուր Հոնեգեր
Arthur Honegger 1921.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Arthur Honegger
Ի ծնե անունգերմ.՝ Oscar-Arthur Honegger
Ծնվել էմարտի 10, 1892(1892-03-10)[1][2][3][4][5][6][7][8]
Հավր[9]
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 27, 1955(1955-11-27)[9][1][2][3][4][5][6][7][8] (63 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա[9]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
ԿրթությունՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց և Ցյուրիխի գեղարվեստի համալսարան
ԱնդամակցությունLes Six? և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինAndrée Vaurabourg?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ
Ստորագրություն
Ստորագրություն
Arthur Honegger Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Փարիզի կոնսերվատորիայում աշակերտել է Ա. Ժեդալժին, Շ. Մ. Վիդորին, Վ. դ'Էնդիին։ Եղել է «Վեցյակ» ստեղծագործական խմբի անդամ։ Որպես դիրիժոր իր երկերի կատարումով հանդես է եկել Եվրոպայում (ԽՍՀՄ-ում՝ 1928 թվականին) և ԱՄՆ-ում։ Ֆրանսիայի ժողովրդական երաժշտական ֆեդերացիայի անդամ էր (1930-ական թվականներ) մասնակցել է մասսայական բացօթյա ներկայացումների երաժշտական ձևավորմանը, այդ թվում՝ «14 հուլիսի» (ըստ Ռ. Ռոլանի, 1936), «Ազատություն» (1937Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եռանդուն գործել է ժողովրդական ճակատում։ Հոնեգերի բազմաժանր ստեղծագործությունը աչքի է ընկնում հումանիստական, հակաֆաշիստական ուղղվածությամբ, ֆրանսական ու շվեյցարական երաժշտության ավանդույթների և 20-րդ դարի երաժշտական մշակույթի լավագույն նվաճումների զուգորդումով։ Մեծ ավանդ ունի օրատորիալ ժանրերի (այդ թվում՝ օպերա-օրատորիայի) զարգացման ասպարեզում («Դավիթ արքա», 1921, 3-րդ խմբ.՝ 1924, «Ժաննա դ'Արկը խարույկի վրա», 1935, դրամատիկական օրատորիաները և այլն)։ Գրել է 5 սիմֆոնիա (1930-1950), սիմֆոնիկ այլ երկեր («Մոնոպարտիտ», «Պասիֆիկ 231» և այլն), կանտատներ («Ազատության երգ», 1942), օպերաներ («Տուդիթ», «Անաիգոնե» և այլն), օպերետներ, բալետներ («Շամիրամ», «Երգ երգոց» և այլն), գործիքային անսամբլներ և պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ա. Չոպանյանի խոսքերով), երաժշտություն ռադիոյի, կինոյի, դրամատիկական ներկայացուցումների համար, ինչպես նաև «Ես կոմպոզիտոր եմ» գիրքը (1948

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nationalencyklopedin — 1999.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Blubacher T. Theaterlexikon der Schweiz
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Онеггер Артюр // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 543