Յոթներանգ ծաղիկը (մուլտֆիլմ)

մուլտֆիլմ

Յոթներանգ ծաղիկը (ռուս.՝ Цветик-семицветик), խորհրդային նկարված մուտֆիլմ, որը 1948 թվականին նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ըստ Վալենտին Կատաևի համանուն հեքիաթի։

Յոթներանգ ծաղիկը
ռուս.՝ Цветик-семицветик
Տեսակմուլտֆիլմ
Ժանրադապտացիա, ֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
Հիմնված էՅոթնագույն ծաղիկը
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի
ՍցենարիստՎալենտին Կատաև
ՀնչյունավորումՆատալյա Զաշչիպինա և Տատյանա Բարիշևա
Բեմադրող նկարիչԼև Միլչին
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1948

Սյուժե խմբագրել

Փոքրիկ աղջիկ Ժենյան կախարդական ծաղիկ է ստանում։ Դրա յոթ թերթիկները յոթ ցանկություններ են, որոնք նա կարող է իրականացնել։ Ժենյան միանգամից չի հասկանում է, թե ինչ է ընկել իր ձեռքը, և նրա առաջին վեց ցանկությունները դատարկ ու անիմաստ են լինում։ «Վեց տերևները կորցրի և ոչ մի բավականություն չստացա» եզրակացնում է նա։ Միայն վերջին տերևով է նա իսկապես լավ գործ կատարում. օգնում է Վիտյային` բուժելով նրա կաղությունը, որից հետո նրանք ուրախ խաղում են։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Վալենտին Կատաև
  • Բանաստեղծության հեղինակ` Միխայիլ Վոլպին
  • Ռեժիսոր` Միխայիլ Ցեխանովսկի
  • Բեմադրող նկարիչներ` Լև Միլչին, Վերա Ռոջերո
  • Կոմպոզիտոր` Յուրի Լևիտին
  • Խորհրդատու ռեժիսոր` Վիկտոր Գրոմով
  • Ռեժիսորի օգնական` Վերա Ցեխանովսկայա
  • Օպերատոր` Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր` Ս. Ռենսկի
  • Մոնտաժող` Լիդիա Կյակշտ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ`
  • Ետնանկարների հեղինակ` Իրինա Տրոյանովա
  • Տեխնիկական օգնական` Նատալյա Օռլովա
  • Դերերը հնչյունավորել են`
    • Տատիկ` Տատյանա Բարիշևա
    • Ժենյա` Նատալյա Զաշչիպինա
    • Վիտյա` Բորիս Օմեխին

Մրցանակներ խմբագրել

Ստեղծում խմբագրել

Ի տարբերություն այլ էկրանավորումերի, այս մեկն առավելագույնն է հետևում սկզբնական տեքստին և փոխանցում է դրա ֆոլկլորիային ոգին, բայց միևնույն ժամանակ այն ունի հավելյալ ընդլայնված ավարտ։ Մուլտֆիլմն ավարտվում է հետևյալ տեսարանով. խաղի ժամանակ Վիտյան և Ժենյան հասկանում են, որ մոլորվել են։ Գլխավոր հերոսը որոշում է նորից կիրառել յոթներանգ ծաղիկը, բայց նկատում է, որ այդ ծաղիկի թերթիկները վերջացել են։

Այդ ժամանակ նրա առջև նորից է հայտնվում պառավ կինը և ասում ժենյային, որ նրա վեց ցանկությունները անօգուտ էին և այդ պատճառով, չնայած կախարդանքի խոսքերին, վեց թերթիկները չեն վերադառնա։ Սակայն վերջին թերթիկը նա օգտակար գործի համար է ծախսել` օգնել է Վիտյային, և այդ պատճառով այն վերադարձել է պառավի մոտ։

Նա տալիս է ծաղիկը երեխաներին, որից հետո երեխաները ցանում են թերթիկը նրա այգում։ Շատ շուտով հողից աճում է նոր յոթ թերթիկներով նոր ծաղիկ։ Վերջին տեսարանում Վիտյան և Ժենյան ծաղիկը ձեռքներին, իրար ձեռք բռնած` գնում են Մոսկվայի համայնապատկերի ֆոնին։

Տեսահոլովակ խմբագրել

1980-ական թվականներից «Видеопрограмма Госкино СССР» ընկերությունն սկսել է թողարկել մուլտֆիլմը տեսաերիզի վրա։ 1990-ական թվականներին մուլտֆիլմը «Խոշոր պլան» ընկերության կողմից թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում։ DVD ձևաչափով մուլտֆիլմեը բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում[2]։

Տես նաև խմբագրել

  1. Վերջին թերթիկը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Михаил Цехановский // Энциклопедия отечественной мультипликации. — Алгоритм, 2006. — С. 699-700. — 810 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. DVD «Цветик-семицветик»

Գրականություն խմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1.. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с.. В. Катаев «Цветик-самоцветик» с.7-26.
  • Катаев Валентин Петрович. Цветик-семицветик. — АСТ, 2013. — 48 с. — (Союзмультфильм представляет). — ISBN 978-5-17-078196-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթներանգ ծաղիկը (մուլտֆիլմ)» հոդվածին։