«Փոստ» (ռուս.՝ Почта), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է 1964 թվականին Միխայիլ և Վերա Ցեխանովսկիների կողմից։ 1929 թվականի համանուն մուլտֆիլմի լայնէկրան ռեմեյքն է։ Մուլտֆիլմը նվիրված է նոր «Փոստ» մուլտֆիլմի թողարկման տարում մահացած Սամուիլ Մարշակի հիշատակին։

Փոստ
ռուս.՝ Почта
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի և Վերա Ցեխանովսկայա
ՍցենարիստՍամուիլ Մարշակ
Բեմադրող նկարիչՄիխայիլ Ցեխանովսկի
ԵրաժշտությունՎլադիմիր Դեշևով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1924 վայրկյան
Թվական1964

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է Ս. Մարշակի համանուն բանաստեղծության հիման վրա և պատմում է այն մասին, թե ինչպես են Բորիս Ժիտկովին հասցեագրված նամակը փոստատարները նրա հետևից տանում Բեռլին, Լոնդոն, Բրազիլիա, ապա վերադարձնում Լենինգրադ։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակներն՝ Սամուել Մարշակ, Միխայիլ Ցեխանովսկի, Վերա Ցեխանովսկայա
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Միխայիլ Ցեխանովսկի և Վերա Ցեխանովսկայա
  • Բեմադրող նկարիչներ՝ Միխայիլ Ցեխանովսկի, Բորիս Կորնեև
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դեշևով
  • Օպերատոր՝ Ելենա Պետրովա
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող՝ Վ. Տուրուբիներ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ելենա Խլուդովա, Տատյանա Տարանովիչ, Վալենտին Կուշներև, Վիկտոր Շևկով, Վլադիմիր Բալաշով, Իվան Դավիդով, Վ. Մաքսիմովիչ, Ն. Ավստրիյսկայա
  • Երաժշտական խորհրդատու և դիրիժոր՝ Վ. Սմիրնով

Ստեղծողների վանկը տրվում է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Մուլտֆիլմի մասին խմբագրել

1964 թվականին Ցեխանովսկին կրկին դիմել է «Փոստին»։  Նա բեմադրել է նոր անիմացիոն ֆիլմ՝ գունավոր և լայնէկրան։ […]
Ցեխանովսկին չի գալվանացրել հին «Փոստը»։ Նա նորովի է մոտեցել նրա թեմային, նրա սյուժեին։ Նա նոր «Փոստով» ընդհանրացրել է Մարշակի գրքի նկարազարդումների տարբերակների և կինոյում երկար տարիների աշխատանքի փորձը։ «Փոստը» նոր ֆիլմ է, որը բավական արդիական է ձևով և բովանդակությամբ։ Սակայն ռեժիսորը չի ցանկացել խզել կապերը առաջին «Փոստի» հետ։  Նոր «Փոստը» դարձել է կարծես առաջին ֆիլմի, ժամանակի ու դրա ստեղծմանը մասնակից մարդկանց հուշարձան։  […]
Նոր «փոստի» գրաֆիկական ձեռագիրն ամբողջությամբ չի կրկնում հին ֆիլմը, ավելի շուտ զարգացնում է այն։  […]
Նոր «Փոստում» Ցեխանովսկին հարթ խամաճիկները փոխարինել է սովորական մուլտիպլիկացիոն տեխնիկայով։  Սակայն շարժումների յուրահատկությունը՝ սխեմատիկությունը, սրությունն ու բնույթը, մնացել է։  Ինչպես առաջին ֆիլմում, շարժումները խիստ ենթակա են երաժշտությանը և Մարշակի բանաստեղծությունների թելադրած ռիթմին։ […]

— Վ․ Կուզնեցով, Է․ Կուզնեցով, «Ցեխանովսկի», Լ., 1973[1]

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Михаил Цехановский — Тексты — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոստ (մուլտֆիլմ, 1964)» հոդվածին։