Տոնածառը (Ամանորյա հեքիաթ)

Տոնածառը, խորհրդային տարիներին երեխաների համար նկարահանված մուլտֆիլմ։ Նկարահանվել է 1942 թվականին՝ ռեժիսորներ Միխայիլ Ցեխանովսկու և Պյոտոր Նոսովի կողմից։ Հեքիաթը Նոր տարին Ձմեռ պապիկի հետ դիմավորելու մասին է[1][2]։

Տոնածառը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի և Պյոտր Նոսով
ՍցենարիստՊյոտր Նոսով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն520 վայրկյան
Թվական1942

Սյուժե խմբագրել

Անտառի կենդանիները (նապաստակները, աղվեսները, արջերը, սկյուռիկները) պատրաստվում են Նոր տարվան, զարդարում են եղևնիները։ Այդ պահին նրանց մոտ է գալիս Ձմեռ պապը, որպեսզի նրանց խաղալիքներ նվիրի։ Բայց չար գայլերը փորձում են խանգարել և գողանալ նվերները` փակելով նրա ճանապարհը։ Իմանալով այդ մասին` կենդանիները բոլորը միասին օգնում են նրան քշել գայլերին։ Վերջում Ձմեռ պապը զարդարում է անտառի ամենամեծ եղևնին, և գալիս է Նոր տարին։ Բոլորը մասնակցում են Ամանորի տոնակատարությանը։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ - Պ. Նոսով
  • Ռեժիսորներ - Պ. Նոսով, Մ. Ցեխանովսկի
  • Օգնական - Ռ. Դավիդով
  • Կոմպոզիտոր - Ն. Բոգոսլովսկի
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Լ. Բրեդիս, Լև Պոզդնեև, Ֆաինա Եպիֆանովա
  • Օպերատոր - Ե. Գիմպելսոն
  • Դերասանները լուսագրերում ներկայացված չեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
  2. Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007

Արտաքին հղումներ խմբագրել