Բորիս Ստեպանովիչ Ժիտկով (ռուս.՝ Бори́с Степа́нович Житко́в, օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1882 կամ սեպտեմբերի 11, 1882(1882-09-11)[1], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1938(1938-10-19)[2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս գրող, ճանապարհորդ։

Բորիս Ժիտկով
Житков Борис.JPG
Ծնվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1882 կամ սեպտեմբերի 11, 1882(1882-09-11)[1]
ԾննդավայրՄեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1938(1938-10-19)[2][1] (56 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՀինգերորդ գիմնազիա (Օդեսա)
Ժանրերպատմվածք և վեպ
Ուշագրավ աշխատանքներViktor Vavich?
Boris Zhitkov Վիքիպահեստում

ԿյանքԽմբագրել

Տասը տարեկան էլ դեռ չկար, բայց արդեն հիանալի լողում, մակույկով մեն-մենակ դուրս էր գալիս բաց ծով։ Ոչ մի համադասարանցի չէր կարողանում նրանից արագ ծովային հանգույցներ կապել, թիավարել, զանազանել միջատներին ու թռչուններին։ Նրան դուր էին գալիս դժվարություններից ու վտանգներից չվախեցող պարզ ու առնական մարդիկ։ 13 տարեկան հասակում Օդեսայի նավահանգստի իր բեռնակիր ընկերներին օգնում էր հեղափոխական թռուցիկներ տպագրել և տարածել։ Բորիս Ժիտկովը երազում էր ճանապարհորդել հեռավոր երկրներ։ Նա հասկանում էր, որ կյանքում կարող են պետք գալ ամենաբազմազան գիտելիքներ, և դրա համար էլ համառորեն պարապում էր, ուսումնասիրում տեխնիկա, բնագիտություն, սովորում օտար լեզուներ։

ԳործունեությունԽմբագրել

Բորիս Ժիտկովը երբևէ չէր մտածում, որ գրող կդառնա։ Մի անգամ Կոռնեյ Չուկովսկու խնդրանքով Ժիտկովը գրի առավ իր պատմություններից մեկը։ Դա էլ բախտորոշ եղավ նրա կյանքում։ Շուտով ամսագրերում հայտնվեցին Ժիտկովի զվարճալի պատմությունները երեխաների համար՝ «Փղերի մասին», «Կապիկի մասին», «Մանգուստ», «Կողմնացույց», «Հեռագիրը» և այլն։ Գրում էր քաջության, ընկերասիրության, աշխարհի բազմաթիվ հետաքրքրական իրերի ու երևույթների մասին։ Երեխաներն անմիջապես սիրեցին նրա գրքերը։ Ինչի մասին էլ որ գրում էր Ժիտկովը, տեսել էր իր իսկ աչքով կամ պատրաստել սեփական ձեռքերով։ Դրա համար էլ նրա պատմվածքները գրավիչ էին։ Բորիս Ժիտկովի շատ գործեր լույս են տեսել նաև հայերեն թարգմանությամբ։

Բորիս Ժիտկովը հայերենԽմբագրել

  • Հեռագիրը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1934, 35 էջ։ Թարգմ.՝ Հ. Գարդիշյան, նկարիչ՝ Մ. Ցեխանովսկի։
  • Փղերի մասին, Ե., 1935, 32 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ե. Թաղիանոսյանը։
  • Կապիկի մասին (պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1936, 24 էջ։ Թարգմ.՝ Հ. Հայրապետյան, նկարիչ՝ Տ. Պևզներ։
  • Ինչ տեսա ես (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1948, 199 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հ. Հայրապետյան, նկարիչ՝ Ե. Սաֆոնովա։
  • Պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1955, 16 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հ. Հայրապետյան, նկարիչ՝ Օ. Տրասկինա։ Բովանդակությունը՝ Քաջ բադիկը; Եղևնու տակի բաժակը; Ագռավը; Երեկոն։

ԳրականությունԽմբագրել

  • Жизнь и творчество Бориса Житкова: Сб. — М., 1955.
  • Чуковская Л. Борис Житков. — М., 1955.
  • Чуковский К. Борис Житков // Чуковский К. Собрание сочинений. — М., 1965. — Т. 2.
  • Черненко Г. Т. Вечный Колумб: Биографический очерк (О Б. С. Житкове). — Л., 1982.
  • Казак, В. Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / (пер. с нем.). — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Житков Борис Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։