Իլյա Մարշակ (ռուս.՝ Илья́ Я́ковлевич Марша́к, դեկտեմբերի 29 1895 (հունվարի 10 1896), Բախմուտ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1953(1953-11-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գրող, ինժեներ-քիմիկոս[1]։

Իլյա Մարշակ
Ծննդյան անունռուս.՝ Илья Яковлевич Маршак
Ծնվել էդեկտեմբերի 29 1895 (հունվարի 10 1896)
ԾննդավայրԲախմուտ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 15, 1953(1953-11-15) (57 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունМ. Ильин
Մասնագիտությունմանկագիր, գիտական գրող, ճարտարագետ, քիմիկոս, գրող և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Ժանրերգիտահանրամատչելի գրականություն
Ուշագրավ աշխատանքներ100,000 Whys?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 29-ին, Բախմուտում (այժմ՝ Դոնեցկի մարզ, Ուկրաինա)։ 1915 թվականի աշնանը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկայի ֆակուլտետը։ 1920 թվականին ընդունվել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական բաժին, 1922 թվականին տեղափոխվել է Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ 1925 թվականին ավարտել է այն։ Վարչության պետ է աշխատել Նևայի բնաճարպի գործարանում, որտեղից, սակայն, 1929 թվականին ստիպված է եղել հեռանալ` սրված տուբերկուլյոզի պատճառով։

1924 թվականից աշխատել է «Ճնճղուկ» ամսագրում (հետագայում` «Նոր Ռոբինզոն»), ղեկավարել է «Քիմիական էջը» և «Նոր Ռոբինզոնի լաբորատորիան»։ 1927 թվականին հրատարակել է «Արևը սեղանի վրա» գիրքը։ 1929 թվականին տպագրել է «Հարյուր հազար ինչուներ» մանկական պատմվածքների ժոողվածուն։ Տպագրվել է «Չիժ» ամսագրում։ Առաջին հնգամյա ծրագրի մասին է նրա «Մեծ պլանի պատմություն» (1930 թվական) աշխատությունը և դրա շարունակությունը` «Լեռներ և մարդիկ» (1932 թվական), որտեղ նա գրում է ակադեմիկոսներ Ն. Վավիլովի և Տ. Լիսենկոյի, ԽՍՀՄ ղեկավարների Իոսիֆ Ստալինի և Վլադիմիր Լենինի մասին։ Այս թեման զարգացնելով` նա գրել է «Այսօր և երեկ», «Բնության նվաճումը» գրքերը։ Գրել է նաև մշակույթի պատմության («Պատմություններ իրերի մասին», «Մարդն ինչպես է դարձել հսկա», Ե. Սեգալի հետ միասին) և գիտության պատմության մասին։ Գրողի շատ գրքեր նկարազարդվել են նկարիչ Ն. Լապշինի կողմից։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մի շարք հոդվածներ է գրել «Սովինֆորմբյուրոյի» համար։

1948 թվականի վերջից մինչև 1950 թվականը աշխատել է «Օգոնյոկի» խմբագրական խորհրդում։

Մահացել է 1953 թվականի նոյեմբերի 15-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Մրցանակներ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել
  • Եղբայրը Սամուիլ Մարշակն է, բանաստեղծ և թարգմանիչ։
  • Քույրը՝ Լիյա Պրեյսը (կեղծանունը՝ Ելենա Իլինինա), գրող է։
  • Կինը՝ Ելենա Սեգալը, գրող է և սցենարիստ։
  • Որդին՝ Բորիս Մարշակը, հնագետ է, դուստրերը՝ Եվգենիա Մարշակը (1927-1996 թվական)` խմբագիր է, Մարինա Մարշակը (1941-1992 թվական) մոլեկուլային գենետոլոգ է։
  • Զարմիկը՝ Յուրի Մենակերը (կեղծանունը՝ Գեորգի Յումին է)` մանկագիր է։
  • Արևը սեղանի վրա, 1927
  • Ժամը քանի՞սն է, 1927
  • Գրպանի ընկեր, 1927
  • Սևով` սպիտակի վրա, 1928
  • Հարյուր հազար ինչուներ, 1929
  • Ինչպես է մեքենան սովորում քայլել, 1930
  • Պատմություն մեծ պլանի մասին, 1930
  • Պատմություններ իրերի մասին, 1936
  • Արհեստական աչք, 1941
  • Ինչպես է մարդը հսկա դարձել, 1946
  • Ճանապարհորդություն դեպի ատոմ, 1948
  • Ինքնագնաց գործաարնը, 1949
  • Բնության նվաճումը, 1950
  • Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդին, 1952
  • Պատմություններ նրանց մասին, ինչը քեզ շրջապատում է
  • Ընտրված ստեղծագործություններ, 1-3 հատոր, 1962.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Автобиография М. Ильина». Официальный сайт Маршаков. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ляпунов Б. М. Ильин: Критико-биографический очерк. — М.: Детгиз, 1955.
  • Ивич А. Творчество М. Ильина. — М., 1956.
  • Ивич А. М. Ильин и научно-художественная литература для детей // Воспитание поколений. — Детская литература, 1969.
  • Жизнь и творчество М. Ильина: Сб. — М., 1962.
  • Советские детские писатели: Биобиблиографический словарь (1917—1957). — М., 1961.
  • Соловьева Н. Н. Ильин М. // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М.: Советская энциклопедия, 1966. — Стб. 100—101.

Արտաքին հղումներ

խմբագրել