Կաշտանկա (մուլտֆիլմ, 1952)
«Կաշտանկա» (ռուս.՝ Каштанка), խորհրդային անիմացիոն ֆիլմ, որը 1952 թվականին ստեղծել է ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկին ռոտոսկոպիայի մեթոդով Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի 1950-ական թվականների հայտնի ֆիլմերից մեկն է[2]
Կաշտանկա ռուս.՝ Каштанка | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Կերպարներ | Q105195544? |
Գործողության վայր | Ռուսական կայսրություն |
Հիմնված է | Կաշտանկա |
Ռեժիսոր | Միխայիլ Ցեխանովսկի |
Սցենարիստ | Բորիս Բրոդսկի և Միխայիլ Պապավա |
Հնչյունավորում | Ալեքսեյ Գրիբով, Բորիս Չիրկով, Յուրի Խրժանովսկի և Վլադիմիր Գրիբկով |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Բելյակով և Լեոնիդ Արիստով |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 30 րոպե[1] |
Թվական | 1952 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաշտանկա (այլ կիրառումներ)
Սյուժե
խմբագրելԿաշտանկա անունով ոչ ցեղական շունն ապրում է ատաղձագործ Լուկա Ալեքսանդրիչի մոտ։ Մի օր, երբ ատաղձագործը գնում է իր բազմաթիվ պատվիրատուների մոտ, նրա ետևից գնացած Կաշտանկան կորչում է փողոցում։ Շունն ապարդյուն փնտրում է տիրոջը, որը, հասցնելով բավականին խմել, դադարել էր ուշադրություն դարձնել նրա վրա։
Կաշտանկային իր տան մուտքի մոտ նկատում է Monsieur Ժորժը, որը կրկեսում աշխատում էր որպես ծաղրածու և վարժեցնող։ Նա իր մոտ է վերցնում շանը։ Կաշտանկան ծանոթանում է ծաղրածուի տան մնացած կենդանիների (Ֆեոդոր Տիմոֆեևիչ կատվի, Իվան Իվանովիչ սագի և հարևանությամբ ապրող խոզի՝ Հավրոնյա Իվանովնայի) հետ։ Այդ կենդանիների հետ վարժեցնողը երեկոյան հաճախ կրկես է գնում ներկայացումների համար։ Կաշտանկային նոր տերն անվանում է Տյոտկա։ Ներկայացումներից մեկի ժամանակ Իվան Իվանովիչը (ծաղրածուի սիրելի սագը) ընկնում է ձիու սմբակի տակ և տուն վերադառնալուց հետո սատկում։ Բայց հետո Կաշտանկայի մեջ արթնանում է կրկեսային արտիստի տաղանդը, և վարժեցնողը նրան սովորեցնում է որոշ կրկեսային հնարքներ։ Նա սկսում է շանն իր հետ կրկես տանել ներկայացման համար։ Մի շարք համարներում (օրինակ՝ «եգիպտական բուրգում») Կաշտանկան հաջողությամբ փոխարինում է Իվան Իվանովիչին։ Մի անգամ կրկեսային ներկայացման ժամանակ Տյոտկա-Կաշտանկան (երբ նա «երգում» է դուդուկի նվագակցությամբ) նրան ճանաչում են ներկայացման եկած նախկին տերը՝ հյուսնը ու նրա որդին՝ Ֆեդյուշկան։ Նրանք կանչում են Կաշտանկային՝ գոռալով ամբողջ կրկեսով մեկ։ Շունը ճանաչում է և ուրախությամբ վազում նրանց մոտ, իսկ նրա հետևից նայում է շփոթված և ոչինչ չհասկացող ծաղրածուն։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարիստ | Բորիս Բրոդսկի, Միխայիլ Պապավա |
Ռեժիսոր | Միխայիլ Ցեխանովսկի |
Բեմադրող նկարիչներ | Ալեքսանդր Բելյակով, Լեոնիդ Արիստով |
Կոմպոզիտոր | Յուրի Լևիտին |
Դեկորացիաների էսքիզները | Կոնստանտին Յուոն |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Օպերատորի օգնական | Եկատերինա Ռիզո |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Մոնտաժող | Լիդիա Կյակշտ |
Ռեժիսորի օգնական | Վերա Ցեխանովսկայա |
Նկարչի օգնականներ | Ալեքսեյ Սեմենցով-Օգիևսկի, Ա. Դուրակով |
Տեխնիկական օգնական | Ն. Օռլովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ֆեոդոր Խիտրուկ, Վալենտին Լալայանց, Բորիս Չանի, Ռենատա Միրենկովա, Լև Պոպով, Տատյանա Տարանովիչ, Ռոման Դավիդով, Նիկոլայ Ֆեոդորով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Միխայիլ Բոտով, Բորիս Բուտակով, Կոնստանտին Չիկին |
Նկարիչ-դեկորատորներ | Օլգա Գեմերլինգ, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա, Վերա Ռոջերո |
Դերերը հնչյունավորել են | Ալեքսեյ Գրիբով – մսյո Ժորժ (անծանոթ) Բորիս Չիրկով – հյուսն Լուկա Ալեքսանդրովիչ Վլադիմիր Ֆեոկտիստով – Ֆեդյուշկա Յուրի Խրժանովսկի – Կաշտանկա Վլադիմիր Գրիբկով – հեղինակի տեքստ |
Տեանյութ
խմբագրել- 1980-ական թվականներին մուլտֆիլմն սկսել է թողարկվել տեսաերիզներով SECAM համակարգում «ԽՍՀՄ Պետկինոյի տեսածրագրով»։ 1990-ականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է PAL համակարգում տեսաերիզով «Крупный план» կինոստուդիայի, 1994-1995 թվականներին՝ խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում Studio Pro Video և «Սոյուզ» ստուդիայում «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։
- 2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմի վերականգնված տարբերակը թողարկվել է DVD-ով։
Մուլտֆիլմի մասին
խմբագրելԱրժի մի քանի խոսք ասել նաև Ցեխանովսկու մի ֆիլմի՝ «Կաշտանկայի» մասին։ Թերևս ոչ մի նկարված ֆիլմում այդքան ստույգ չի պատճենվել դերասանական խաղը, ոչ մի տեղ չեն հասել մուլտիպլիկացիոն անիրականության, այդպիսի մանրամասնության կերպարների շարժումների մշակման մեջ և ուրիշ ոչ մի տեղ նկարված ֆիլմն այդքան հեռու չի գնացել «իրենից», իր յուրահատկությունից։ Սակայն «Կաշտանկան» չի կարելի համարել նատուրալիզմի օրինակ մուլտիպլիկացիայում։ Ֆիլմը զուրկ չէ ինքնատիպ պոեզիայից և հատուկ հմայքից։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Стоит несколько слов сказать ещё об одном фильме Цехановского — «Каштанка». Пожалуй, ни в одном рисованном фильме не была так точно скопирована актерская игра, нигде не была достигнута такая иллюзорность мультипликационного изображения, такая тщательность в разработке движений персонажей и больше нигде рисованный фильм не ушёл так далеко «от себя», от своей специфики. Но нельзя считать «Каштанку» образцом натурализма в мультипликации. Фильм не лишен своеобразной поэзии и особого обаяния.
— Կուզնեցով Վ., Կուզնեցով Է., Ցեխանովսկի, Լ., 1973[3]
1950-ական թվականների առաջին կեսին նկարահանվել են այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ Մ. Ցեխանովսկու «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (1950) և «Կաշտանկա» (1952), Լ. Ատամանովի «Ալվան ծաղիկը» (1952) և «Ոսկե այծքաղ» (1954), Ա. Իվանովի «Պապն ու թոռը» (1950) և այլն։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В первой половине 1950-х годов сняты такие знаменитые ленты, как «Сказка о рыбаке и рыбке» (1950) и «Каштанка» (1952) М. М. Цехановского, «Аленький цветочек» (1952) и «Золотая антилопа» (1954) Л. К. Атаманова, «Дедушка и внучек» (1950) А. В. Иванова и др.
— Գեորգի Բորոդին[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Бородин Георгий СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор
- ↑ Энциклопедия отечественного кино: Михаил Цехановский - Тексты Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Раздел:Пятидесятые) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կաշտանկա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կաշտանկա» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կաշտանկա» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Каштанка: непонятная русская душа Наталия Руденко Статья на сайте Наш фильм.ру