Միխայիլ Կուրիլկո-Ռյումին
Միխայիլ Միխայլովիչ Կուրիլկո-Ռյումկին (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Кури́лко-Рю́мин, փետրվարի 8, 1923[1], Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2012[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի նկարիչ, բեմանկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1995 թվականից, թղթակից անդամ` 1988 թվականից), Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (1993)[2][3]։
Միխայիլ Կուրիլկո-Ռյումին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1923[1] |
Ծննդավայր | Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 16, 2012[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Պարգևներ | |
Կայք | biograph.ru/bank/kurilko-rumin.htm |
Կենսագրություն
խմբագրելՄիխայիլ Կուրիլկո-Ռյումինը ծնվել է 1923 թվականի փետրվարի 8-ին Պետրոգրադում։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ռազմաճակատում վիրավորվելու արդյունքում կորցրել է ձեռքը և զորացրվել։ Մինչ պատերազմի ավարտն աշխատել է Ֆրունզե քաղաքի Ղրղզական օպերայի և բալետի թատրոնում որպես նկարիչ։ Սովորել է այնտեղ տարհանված թատրոնի ճանաչված նկարիչների մոտ, ովքեր մինչև տարհանումն աշխատել են Մեծ թատրոնում (Տամարա Դյակով) և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում (Վիկտոր Սելիվանով, Տատյանա Սերեբրյակովա և Ֆրիդա (Իրինա) Էլիասսոն)։ Որպես թատերական նկարիչ` նրա առաջին ինքնուրույն բեմադրություններն են եղել Չիո-Չիո-Սան օպերան և «Ռովիզոր» կատակերգությունը։
1945 թվականին ընդունվել է Կինեմատոգրաֆիայի Համառուսաստանյան պետական ինստիտուտ, որտեղ նրա դասխոսներն էին Ֆեոդոր Բոգորոդսկին, Յուրի Պիմենովը, Գրիգորի Շեգալը, Բորիս Դուբրովսկի-Էշկեն։ Մոսկվայում նրա առաջին աշխատանքն է եղել Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսը, որը 1952 թվականին բեմադրել է Մարիա Կնեբելը Կենտրոնական մանկական թատրոնի բեմում։ Թատրոնում գրեթե կեսդարյա աշխատանքի ընթացքում Կուրիլկո-Ռյումինը ձևավորել է ավելի քան երկու հարյուր[4] ներկայացում Ալմաթիի, Աստրախանի, Բուդապեշտի, Դնեպրոպետրովսկի, Վլադիկավկազի, Դոնեցկի, Կաունասի, Մինսկի, Մոսկվայի, Պրահայի, Սարատովի, Սվերդլովսկի, Օմսկի, Ուֆայի, Ֆրունզեի թատրոններում։ Նրա կողմից ձևավորած կինոնկարների թվում նշանակալի է «Աղմկոտ օր» ֆիլմը, որը նկարահանվել է 1960 թվականին ռեժիսոր Աանատոլի Էֆրոսի կողմից, Վիկտոր Ռոզովի պիեսի հիման վրա։ 1951-1962 թվականներին Կուրիլկո-Ռյումինը դասավանդել է Կինեմատոգրաֆիայի Համառուսաստանյան պետական ինստիտուտում, 1962 թվականին դարձել է Վ. Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի ինստիտուտի պրոֆեսոր։ Ապրել է Մոսկվայում՝ Պոկրովսկու դարպասների մոտակայքում գտնվող տանը։ Մահացել է 2012 թվականի մարտի 16-ին։ Թաղված է Մոսկվայում՝ Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, IV աստիճան, 1998,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, III աստիճան, 2008,
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, 1993,
- ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ,
- Հյուսիսային Օսիայի Հանրապետության վաստակավոր նկարիչ` Ալանիա (1996) 1995,
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ` Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի էսքիզների համար,
- «Արծաթե արծվի» շքանշան, 2008,
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2003)` հայրենական կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[5]։
Գիտական կոչումներ
խմբագրել- Ռուսաստանի արվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1995, թղթակից անդամ 1988,
- Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 1995,
- Ղրղըզստանի արվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1998,
- 1997 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Նախագահության գլխավոր գիտական քարտուղար,
- 1998 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թատրոնի և կինոյի դեկորատիվ արվեստի ամբիոնի ակադեմիկոս-քարտուղար;
- Պրոֆեսոր, 1989։
Հիմնական աշխատանքներ
խմբագրելՆերկայացումների բեմանկարչություն
խմբագրել- Դնեպրոպետրովսկի օպերային թատրոնում`
- Անտոնիո Սպադավեկկիայի «Բոռը» (1987)
- Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» (1990)
- Ուֆայի դրամատիկական թատրոնում`
- Ալեքսանդր Օստրովսկու «Աղքատությունը թերություն չէ» (1973)
- «Ոչ մի գրոշ չկար» (1986)
- Մ. Ն. Երմոլովի անվան թատրոնում`
- Ա. Գլոբի «Պուշկին» (1954)
- «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (1962)
- Դմիտրի Մամին-Սիբիրյակի «Լեռնային բույն» (1977)
- ՄԳԱԹ–ում`
- «Հատուցում» (1965),
- «Անանուն աստղ» (1957)
- Կենտրոնական թատերական թանգարանում` Ալեքնսարդ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (1951, Մոսկվա)
- Յանկա Կուպալայի անվան թատրոնում (Մինսկ)`
- Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» (1996)
- Օմսկի երաժշտական թատրոնում`
- Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» (1995)
- Ռուսաստանի դրամատիկական թատրոնում (Վլադիկավկազ)՝
- Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» (1996)
- Անտոն Չեխովի «Բալենու այգին» (1997)
- «Թատրոն»` նվիրված Մ. Մ. Կուրիլկո- Ռյումինի մանկավարժական գործունեության 50-ամյակին։ 2012 թվականի հունվարի 24 - 2012 թվականի փետրվարի 04 [4]
- « Հրաշք գործողը»` հետահայաց, նվիրված Մ. Մ. Կուրիլկո-Ռյումինի 90-ամյակին։ 12-28 փետրվարի 2013
Ընտանիք
խմբագրել- Հայր` Միխայիլ Իվանովիչ Կուրիլկո (1880-1969), ականավոր թատերական նկարիչ,
- Մայր` Վերա Նիկոլաևնա Ռյումինա (1889 - 1942 հուլիս[7]) հայտնի Բեստուժև-Ռյումինների ընտանիքից[8]։
Կուրիլկո-Ռյումինը հարգել է իր ծնողների և նախնիների հիշատակը[8][9] և կրքոտ կերպով պաշտպանել նրանցից, ովքեր այլ բանի արժանի չէին, բացի քամահրանքից[9],
- Կին` Կուրիլկո-Ռյումինա Մարգարիտա Պանտելեյմոնովնա (ծնվ.` 1934),
- Որդի` Կուրիլկո-Ռյումին Միխայիլ Միխայլովիչ (ծնվ.` 1954),
- Դուստր` Կուրիլկո-Ռյումինա Մարիա Միխայլովնա (ծնվ.` 1960):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Биография www.biograph.ru
- ↑ Артру.инфо
- ↑ Выставка «Театр»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 11 апреля 2003 года № 177-рп «О поощрении Курилко-Рюмина М. М.»
- ↑ Хотя текст многочисленных заметок о выставках в основном повторяется, в них публикуются разные иллюстрации.
- ↑ Блокада Ленинграда
- ↑ 8,0 8,1 Пальвелева, 2008
- ↑ 9,0 9,1 Панюков, 2007
Արտաքին հղումներ
խմբագրել- «Скончался вице-президент Российской академии художеств Михаил Курилко-Рюмин» (ռուսերեն). ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
- «Жизнь в декорациях. Умер Михаил Курилко-Рюмин. Некролог» (ռուսերեն). Газета Коммерсантъ. 17 марта 2012. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «КУРИЛКО-РЮМИН Михаил Михайлович (1923–2012)» (ռուսերեն). www.biograph.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- «Курилко-Рюмин Михаил Михайлович. 08.02.1923 - . художник. Биография» (ռուսերեն). Артру.инфо. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- «Блокада, 1941–1944, Ленинград : Книга Памяти (стр. 448)» (ռուսերեն). Центр «Возвращенные имена» при Российской национальной (Публичной) библиотеке. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
- Пальвелева, Лиля. (18 февраля 2008). «Сохранение корней. Юбилей Михаила Курилко-Рюмина» (ռուսերեն). Радио Свобода. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- Панюков, Михаил (18 мая 2007). «Михаил Курилко-Рюмин: «Я был готов выстрелить этому подлецу в рожу!» (интервью)» (ռուսերեն). Экспресс Газета. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- «"ТЕАТР". Выставка, посвященная 50-летию педагогической деятельности Михаила Михайловича Курилко-Рюмина в МГАХИ им. В.И.Сурикова» (ռուսերեն). Российская академия художеств. 24 января 2012. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- «Выставка М.М. Курилко-Рюмина «Театр»» (ռուսերեն). Музеи России. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Выставка произведений М. М. Курилко-Рюмина «Сотворивший чудо»» (ռուսերեն). Российская академия художеств. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- «Выставка произведений М. М. Курилко-Рюмина «Сотворивший чудо»» (ռուսերեն). Тосненская картинная галерея. 17 ноября 2012. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ««Сотворивший чудо» Курилко-Рюмин» (ռուսերեն). Ваш досуг. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- «Выставка Михаила Курилко-Рюмина «Сотворивший чудо»» (ռուսերեն). Официальный сайт Зураба Церетели. 7 февраля 2013. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- «Художник Михаил Михайлович Курилко-Рюмин. Ретроспективная выставка произведений «Сотворивший Чудо»» (ռուսերեն). Арт-Релиз.рф. 6 февраля 2013. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)